Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Fortnite-ը արգելափակելու ֆոնին App Store-ում հայտնվել է PUBG-ին նվիրված հրապարակում

Fortnite-ը արգելափակելու ֆոնին App Store-ում հայտնվել է PUBG-ին նվիրված հրապարակում


App Store-ում տեղադրվել է հատուկ հրապարակում, որը նվիրված է PUBG խաղի նոր թարմացմանը: Նշեմ, որ այս խաղը հանդիսանում է Fortnite խաղի մրցակիցներին մեկը: Տվյալ պահին Fortnite խաղը ջնջված է App Store-ից, իսկ հին օգտատերերը չեն ստանա այս խաղի հետագա թարմացումները: Կոնֆլիկտի պատճառն այն է, որ Epic Games-ը չի ցանկանում Fortnite խաղում կատարված գնումներից 30% միջնորդավճար տալ Apple-ին:

Հ.Գ.
Սեպտեմբերի 1-ից PUBG խաղը անվճար է լինելու նաև PlayStation Plus բաժանորդների համար:
Կարդալ ավելին
Apple-ը արգելափակել է Facebook-ի թարմացումը, քանի որ հիշեցում կար 30% միջնորդավճարի մասին

Apple-ը արգելափակել է Facebook-ի թարմացումը, քանի որ հիշեցում կար 30% միջնորդավճարի մասին


Apple ընկերությունը վերջերս արգելափակել է App Store-ում Facebook հավելվածի թարմացված տարբերակը, քանի որ այդ հավելվածում ներքին գնումներ անելիս փոքր գրառում էր հայտնվել, որ գնումների 30%-ը գնում է Apple-ին որպես միջնորդավճար: Ֆեյսբուքը Apple-ին խնդրել էր նաև, որ հանի այդ միջնորդավճարը, որպեսզի ամբողջ գումարը հասնի վաճառքի կազմակերպիչներին, սակայն Apple-ը ոչ մի կերպ չի ուզում զիջումների գնալ: 
Հիշեցնեմ, որ վերջերս Apple-ը App Store-ից ջնջել է Fortnite խաղը, որտեղ հայտնվել է Apple-ի միջնորդավճարը շրջանցող գնումների հնարավորություն: Epic Games-ն ու Apple-ը այժմ դատական գործընթացների մեջ են: 
Կարդալ ավելին
Fortnite խաղի նոր սեզոնում հայտնվել են Marvel-ի հերոսները

Fortnite խաղի նոր սեզոնում հայտնվել են Marvel-ի հերոսները


Fortnite խաղում մեկնարկել է նոր Nexus War սեզոնը (Chapter 2: Season 4), որտեղ կղզի են այցելում Marvel-ի սուպերհերոսները (Iron Man, Hulk, X-Men և այլն): Խաղասերները կարող են իրենց հերոսների վրա կիրառել այս սուպերհերոսների համազգեստներն ու գաջեթները, ինչպես նաև օգտվել նրանց ուժերից և այցելել թեմատիկ վայրեր:



Հիշեցնեմ, որ Epic Games-ի ու Apple-ի միջև վերջերս տեղի ունեցավ կոնֆլիկտ, ինչի պատճառով այս և հետագա թարմացումները չեն ստանա iOS համակարգի օգտատերերը: 



Fortnite խաղը տվյալ պահին ջնջված է App Store-ից և Google Play-ից: Android-ի դեպքում խաղասերները կարող են խաղը տեղադրել այլ օնլայն խանութներից, կամ միանգամից ներբեռնել և տեղադրել պաշտոնական կայքից:
Կարդալ ավելին
Խաղային պատերազմներ: Fortnite-ը ջնջված է Google Play-ից և App Store-ից

Խաղային պատերազմներ: Fortnite-ը ջնջված է Google Play-ից և App Store-ից


Epic Games-ը Fortnite խաղի թարմացման մեջ ներդրել է խաղում վճարումներ կատարելու նոր համակարգ, ինչի շնորհիվ օգտատերերը կարող են առանց Google-ի կամ Apple-ի միջնորդության գնումներ կատարել խաղում: Սա թույլ է տալիս Epic Games-ին չվճարել 30% մասնաբաժին Google-ին և Apple-ին և կիրառել զեղչեր վիրտուալ ապրանքների վրա:


Բնականաբար այս խորամանկություն չէր կարող անպատասխան մնալ: Նախ Apple-ը, այնուհետև Google-ը շատ կտրուկ արձագանքեցին այս քայլին և խաղը ջնջեցին App Store-ից և Google Play-ից: Անդրոիդի դեպքում հնարավոր է խաղը ներբեռնել այլ օնլայն խանութներից, իսկ ահա iOS-ի դեպքում այլ տարբերակ չկա:


Apple-ի այս քայլին Epic Games-ը պատասխանել է քննադատությամբ ու տեսանյութ է պատրաստել, որը ծաղրում է Apple-ին: Տեսանյութը նկարահանված է Macintosh-ի «1984» գովազդի հիման վրա, որն էլ հիմնված է Ջորջ Օուրելի համանուն հակաուտոպիական վեպի վրա, որտեղ համակարգը հետևում ու կառավարում է ամեն քայլ:


Apple-ի կողմից գանձվող 30% միջնորդավճարի դեմ էր վերջերս խոսել նաև Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը:



Նշեմ, որ Apple-ի ու խաղային մյուս ընկերությունների պայքարը վերջերս մեծ թափ է հավաքել: Բանն այն է, որ Apple-ը App Store-ից ջնջում է այն հավելվածները, որոնք թույլ են տալիս խաղեր խաղալ սթրիմինգային ծառայություններով: 


Apple-ն այս քայլը հիմնավորում է նրանով, որ App Store-ում տեղադրված խաղերի որակը կարողանում է ստուգել ու երաշխավորել, իսկ ահա սթրիմինգային խաղերի դեպքում պատկերն այլ է:



Սթրիմինգային խաղերի դեմ Apple-ի վարած այս քաղաքականության դեմ արդեն հասցրել են բողոքել Facebook-ը, Microsoft-ը, Google-ը և այլ ընկերություններ:


Հիշեցնեմ, որ iOS-ում հասանելի չեն լինելու Google Stadia և xCloud սթրիմինգային ծառայությունները, որոնք թույլ են տալիս սմարթֆոնով, պլանշետով կամ համակարգչով խաղալ թոփ խաղեր՝ ունենալով միայն արագ ինտերնետ: Այսինքն, խաղը բացվում է սթրիմինգային ծառայություն տրամադրող ընկերության սերվերների վրա և պատկերը հեռարձակվում է օգտատիրոջ սարքի վրա:
Շատերը կարծում են, որ Apple-ը փորձում է առաջ տանել իր Apple Arcade ծառայությունը, այդ պատճառով է արգելափակում տարբեր խաղային ընկերությունների ծառայությունները: Apple Arcade-ը թույլ է տալիս բաժանորդավճարի դիմաց iOS-ում 100-ավոր խաղեր խաղալ:


Կարդալ ավելին
Fortnite խաղում մեկնարկել է նոր ջրային սեզոնը, որտեղ կան շնաձկներ, կողոպտիչներ և Ակվամենի կերպարը

Fortnite խաղում մեկնարկել է նոր ջրային սեզոնը, որտեղ կան շնաձկներ, կողոպտիչներ և Ակվամենի կերպարը


Fortnite խաղում մեկնարկել է նոր SplashDown սեզոնը, որտեղ կան մի շարք նորություններ: Նախևառաջ փոխվել է խաղի քարտեզը և հայտնվել են ավելի շատ ջրային տարածքներ, ինչի հետևանքով խաղում ավելացել են նոր ջրային փոխադրամիջոցներ (շնաձկներ և այլն): 


Fortnite խաղի նոր սեզոնում հայտնվել են նաև արհեստական ինտելեկտով աշխատող կողոպտիչներ, որոնց պետք է հաղթահարեն խաղացողները: Ջրային սեզոնից անմասն չի մնացել նաև Ակվամենի կերպարը, որով կարող են խաղալ օգտատերերը: Battle Pass ունեցող օգտատերերին տրվում են լրացուցիչ բոնուսներ:

Կարդալ ավելին
Fortnite խաղում կայացավ Քրիստոֆեր Նոլանի Tenet ֆիլմի թրեյլերի պրեմիերան

Fortnite խաղում կայացավ Քրիստոֆեր Նոլանի Tenet ֆիլմի թրեյլերի պրեմիերան


Epic Games-ի Fortnite խաղում կայացավ հերթական մեծ միջոցառումը: Այս անգամ խաղասերներներին խաղի մեջ ցուցադրվեց Քրիստոֆեր Նոլանի նոր ֆիլմի թրեյլերի պրեմիերան: 



Հիշեցնեմ, որ նախկինում ևս Fortnite խաղում տեղի են ունեցել ֆիլմերի պրեմիերաներ և լայնամասշտաբ համերգներ հայտնի երգիչների մասնակցությամբ:







Կարդալ ավելին
Fortnite խաղում կայացավ հերթական համերգը, որին մասնակցել են ռեկորդային թվով մարդիկ

Fortnite խաղում կայացավ հերթական համերգը, որին մասնակցել են ռեկորդային թվով մարդիկ


Ապրիլի 24-ին Fortnite խաղում կայացավ Տրեվիս Սքոտի վիրտուալ համերգը, որը դարձավ խաղային պատմության մեջ ամենամասշտաբայինը: Fortnite խաղում համերգին մասնակցել են 12.3 միլիոն օգտատերեր, մոտ 3 միլիոն օգտատեր էլ համերգին հետևել է YouTube-ում և Twitch-ում: Համերգը տևել է 10 րոպե, որի ընթացքում փոխվել է նաև խաղացողների հերոսների գրավիտացիան:



Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չի, երբ Fortnite խաղում տեղի է ունենում լայնամասշտաբ միջոցառում: Նախորդ տարի այս խաղում տեղի ունեցավ դիջեյ Marshmello-ի համերգը և Star Wars ֆիլմի էպիզոդներից մեկի պրեմիերան:
Կարդալ ավելին
Fortnite խաղն անհետացել է «սև անցքի» մեջ: Ծնողներն անհանգստացած են

Fortnite խաղն անհետացել է «սև անցքի» մեջ: Ծնողներն անհանգստացած են


Երեկ միլիոնավոր խաղասերներ YouTube-ում և Twitch-ում հետևում էին Fortnite խաղի 10-րդ սեզոնի ավարտի իրադարձությանը, որի ժամանակ երկնքից երկնաքերեր ընկան և խաղի քարտեզը անհետացավ սև անցքի մեջ: Տվյալ պահին հնարավոր չի խաղալ այս խաղը և դրա փոխարեն ցուցադրվում է սև անցքի անիմացիան: Fortnite խաղի ստեղծողները որոշել են նաև այսքանով չսահմանափակվել և Twitter-ից ջնջել են բոլոր գրառումները: Խաղի պաշտոնական բոլոր էջերում պրոֆիլի լուսանկարի փոխարեն ցուցադրվում է սև ֆոն, իսկ խաղի կայքում ցուցադրվում է սև անցքի անիմացիան:



Նշեմ, որ այս ամենը չէր կարող չանհանգստացնել բազմաթիվ մարդկանց, ովքեր այս խաղի նախորդ սեզոններում բավականին շատ եռանդ ու ռեսուրսներ են ներդրել: Անհանգստացած են նաև երեխաների ծնողները, քանի որ երեխաները ընկճախտի մեջ են ընկել այս իրադարձությունների պատճառով: Որոշ ծնողներ նշում են, որ իրենց երեխաները խաղի վրա ծախսել են մի քանի հազար եվրո և նրանք չգիտեն, թե ինչ է լինելու հետագայում: Սպասվում է, որ շուտով Fortnite-ը կներկայացնի խաղի 11-րդ սեզոնը:
Կարդալ ավելին
Fortnite խաղում տեղի ունեցավ Marshmello դիջեյի վիրտուալ համերգը

Fortnite խաղում տեղի ունեցավ Marshmello դիջեյի վիրտուալ համերգը


Փետրվարի 2-ին Երևանի ժամանակ 23:00-ին Fortnite խաղում տեղի ունեցավ Marshmello դիջեյի վիրջուալ համերգը: Մինչ այդ Fortnite խաղում օգտատերերը կարող էին տարբեր վայրերում տեսնել այս իրադարձությանը նվիրված պաստառներ, որոնց վրա գրված է տեղն ու ժամը:


Համերգին մասնակցելու համար խաղացողները պետք է ճիշտ ժամին ներկա լինեին Pleasant Park-ում: Marshmello-ն նույնիսկ իր համերգային շրջագայությունների ցուցակում էր ավելացրել այս իրադարձությունը:


Marshmello-ի վիրտուալ համերգի ժամանակ Fortnite-ում ներկա են եղել ավելի քան 10 միլլիոն օգտատերեր, որոնց մի մասը ներկա է եղել Pleasant Park-ում:


Համերգի ժամանակ խաղացողները կարող էին պարել, ծափահարել, դուրս գալ բեմ և նույնիսկ թռնել: Համերգն ուղեկցվել է գեղեցիկ էֆֆեկտներով ու անիմացիաներով:

Կարդալ ավելին
ԱՄՆ-ում ծնողները «կրկնուսույցներ» են վարձում, որպեսզի երեխաներին սովորեցնեն Fortnite խաղալ

ԱՄՆ-ում ծնողները «կրկնուսույցներ» են վարձում, որպեսզի երեխաներին սովորեցնեն Fortnite խաղալ


Fortnite խաղը բավականին տարածված է ամբողջ աշխարհում՝ ավելի քան 125 միլիոն խաղացող: ԱՄՆ-ում վերջերս հաճախակի են դարձել դեպքերը, երբ ծնողները ժամավճարով վարձում են մասնագետների, ովքեր երեխաներին կսովորեցնեն ավելի լավ խաղալ Fortnite խաղը: Gamer Sensei և Bidvine կայքերում նախորդ 4 ամիսների ընթացքում վարձվել են ավելի քան 1400 Fortnite խաղի մարզիչներ: Ծնողները հիմնականում վարձում են մարզիչների, որպեսզի իրենց երեխաները հասակակիցների և ընկերների շրջապատում ավելի լավ խաղան և ավելի լավ արդյունք ցուցադրեն Fortnite-ում: Fortnite-ի կրկնուսույցները մեկ ժամ պարապելու համար ստանում են 15-20 դոլար:
Կարդալ ավելին