Fortnite խաղն անհետացել է «սև անցքի» մեջ: Ծնողներն անհանգստացած են

Ամսաթիվ

Երեկ միլիոնավոր խաղասերներ YouTube-ում և Twitch-ում հետևում էին Fortnite խաղի 10-րդ սեզոնի ավարտի իրադարձությանը, որի ժամանակ երկնքից երկնաքերեր ընկան և խաղի քարտեզը անհետացավ սև անցքի մեջ: Տվյալ պահին հնարավոր չի խաղալ այս խաղը և դրա փոխարեն ցուցադրվում է սև անցքի անիմացիան: Fortnite խաղի ստեղծողները որոշել են նաև այսքանով չսահմանափակվել և Twitter-ից ջնջել են բոլոր գրառումները: Խաղի պաշտոնական բոլոր էջերում պրոֆիլի լուսանկարի փոխարեն ցուցադրվում է սև ֆոն, իսկ խաղի կայքում ցուցադրվում է սև անցքի անիմացիան:



Նշեմ, որ այս ամենը չէր կարող չանհանգստացնել բազմաթիվ մարդկանց, ովքեր այս խաղի նախորդ սեզոններում բավականին շատ եռանդ ու ռեսուրսներ են ներդրել: Անհանգստացած են նաև երեխաների ծնողները, քանի որ երեխաները ընկճախտի մեջ են ընկել այս իրադարձությունների պատճառով: Որոշ ծնողներ նշում են, որ իրենց երեխաները խաղի վրա ծախսել են մի քանի հազար եվրո և նրանք չգիտեն, թե ինչ է լինելու հետագայում: Սպասվում է, որ շուտով Fortnite-ը կներկայացնի խաղի 11-րդ սեզոնը:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն