ԴիջիԹեք տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 6-9: Մուտքն անվճար է

Ամսաթիվ

ԴիջիԹեք տարածաշրջանի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսն այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 6-9՝ Երևան էքսպո կենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածքում):

Մուտքն անվճար է, գրանցումը՝ պարտադիր

Հերթերից խուսափելու համար, խնդրում ենք, նախապես գրանցվել digitec.am կայքում: Գրանցումն անվճար է և պահանջում է ընդամենը մեկ րոպե:

Պահպանե՛ք Ձեր էլ. հասցեին ուղարկված QR կոդը և ներկայացրե՛ք այն ԴիջիԹեք այցելելիս:

Ցուցահանդեսի բաժիններն են՝
  • Կոմպլեքս ինժեներական լուծումներ
  • ՏՏ սարքավորումներ և համակարգեր
  • Ծրագրային և վեբ լուծումներ
  • Տեղեկատվական և կիբեռ անվտանգություն
  • Հեռահաղորդակցության և ցանցային լուծումներ
  • Բջջային տեխնոլոգիաներ և հավելվածներ
  • Դիզայն և անիմացիա
  • Խաղային տեխնոլոգիաներ և մուլտիմեդիա
  • Տեխնոլոգիական լուծումներ բիզնեսի համար
  • Ինժեներական կրթություն

ԴիջիԹեքն ավանդաբար անց է կացվում Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն