Ինչու Chrome-ի վերջին տարբերակը չի աշխատում KdWin-ի հետ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgm_RP82jnYw3BixFrA3wKsHP58bhPr_-ADQaRUD6oX5s72R3kWHL4QQ1rUEixm6D4bilrOC98lcFkqH5zHebcqZNILlj4ykhWW3gqwyHehR7ANPMtxNj4niatgEVavsMcBsPti2K6HHMFx/s1600/chrome+hayeren+kdwin.jpg)
Google ընկերությունը վերջերս թողարկեց Chrome-ի 78.0.3904.70 տարբերակը, որտեղ ցավոք մի կարևոր բացթողում կա։ Բանն այն է, որ այս տարբերակում հնարավոր չի KdWin-ի միջոցով ինտերնետ կայքերում հայերեն գրել։ Այս խնդիրը հատկապես առկա է Windows 8 կամ 10 օպերացիոն համակարգերի վրա աշխատող Chrome-ի վերջին տարբերակում։ Բանն այն է, որ Chromium-ից վերջերս հանվել է legacy IME գործիքներով տեքստեր գրելու հնարավորությունը, ինչը վերաբերում է նաև KdWin-ին և լեզուների հետ աշխատող նմանատիպ ծրագրերի։
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhOLc4fYALpZw2pToFDI-TuOp4frc8bpZIV-GNmUjR4lcaD34Tl4E-AsOcmlkrSgoozUN64QJ-cS8eHv6axXvtUzIwprYoHu9gDBmmERQ2E8SF4aAT8gBemUd1e3O1GHLQ6MvwhNAny72on/s640/2019-10-28_22-57-46.png)
Chromium-ի ծրագրային կոդի կայքից տեղեկանում ենք, որ խնդրի մասին արդեն տեղյակ են ծրագրավորողները և պատրաստվում են շատ շուտով ետ վերադարձնել legacy IME գործառույթը։ Իսկ մեզ մնում է այս ընթացքում կամ օգտվել Windows-ում ներդրված լեզուների գործիքից, կամ տեղադրել Chrome-ի հին տարբերակը։