Chrome 78-ում ավելացել է կայքերը ստիպողաբար սև ռեժիմով ցուցադրելու գործառույթ


Google ընկերությունը թողարկել է Chrome դիտարկչի նոր տարբերակը, որտեղ ավելացել են մի շարք նոր գործառույթներ: Դրանցից մեկը «ստիպողաբար սև ռեժիմն» է, որը կարող եք ակտիվացնել  chrome://flags/#enable-force-dark կարգավորումը միացնելով: Այս ռեժիմի դեպքում բոլոր կայքերը սկսում են ցուցադրվել մուգ գույներով: 



Chrome 78-ում ավելացել է նաև թաբերի մասին ինֆորմացիա ցուցադրող վահանակ, որը հայտնվում է մկնիկը թաբի վրա պահելով: 



Այս ֆունկցիան կարող եք անջատել/միացնել chrome://flags/#tab-hover-cards կարգավորումով:



Chrome 78-ում թարմացվել են նաև մեկնարկային էջը ձևավորելու կարգավորումները: Դրանք կարող եք գտնել մեկնարկային էջի աջ կողմում գտնվող մատիտը սեղմելով:



Chrome 78-ում ներդրվել է նաև Google Password Checkup հավելվածը, որը ստուգում է օգտատիրոջ գաղտնաբառերը և անհրաժեշտության դեպքում խորհուրդ է տալիս փոխել դրանք:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն