Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Samsung Gear S «Խելացի» ժամացույցների համար կթողարկվի  Opera Mini ինտերնետ դիտարկիչը

Samsung Gear S «Խելացի» ժամացույցների համար կթողարկվի Opera Mini ինտերնետ դիտարկիչը


Opera Software ընկերությունը Samsung Gear S «Խելացի» ժամացույցների համար ներկայացրել է Tizen օպերացիոն համակարգում աշխատող Opera Mini ինտերնետ դիտարկիչը: Նշեմ, որ Opera Mini-ն այդ ժամացույցների համար նախատեսված առաջին ինտերնետ դիտարկիչն է: Opera Mini ծրագրի այս տարբերակի ինտերֆեյսը հարմարեցված է ժամացույցի փոքր էկրանի վրա աշխատելու համար: Opera Mini-ի այս տարբերակը նույնպես պարունակում է տրաֆիկի նվազեցման ֆունկցիա, որը թույլ է տալիս արագացնել ինտերնետ էջերի բեռնումը և խնայում է տրաֆիկի վրա ծախսվող գումարը:  Samsung Gear S  «Խելացի» ժամացույցների համար նախատեված Opera Mini հավելվածը անվճար հասանելի կլինի Samsung Gear Apps խանութում:

Կարդալ ավելին
Samsung-ը ներկայացրեց նոր Samsung Gear S «խելացի» ժամացույցը

Samsung-ը ներկայացրեց նոր Samsung Gear S «խելացի» ժամացույցը


Բացի  Galaxy Note 4 և Galaxy Note Edge սմարթֆոններից, Samsung ընկերությունը ներկայացրեց նաև նոր «խելացի» ժամացույց: Այն կոչվում է Samsung Gear S: Այս նոր ժամացույցն ունի 2 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 360×480 թողունակությամբ: Սարքն աշխատում է 2G և 3G կապի  ցանցերով և կարող է օգտագործվել զանգեր կատարելու և նամակներ ստանալու համար: Ժամացույցի մեջ տեղադրված է 2 միջուկանի 1Գհց պրոցեսոր, 512 Մբ օպերատիվ հիշողություն և 5Գբ ներքին հիշողություն: Սարքի վրա տեղադրված են նաև Wi-Fi, A-GPS և Bluetooth մոդուլներ, ինչպես նաև ակսելերոմետր, հիրոսկոպ, բարոմետր, ուլտրամանուշակագույն ճառագայթման և սրտի աշխատանքի սենսոր:


300 Մա/ժ մարտկոցի շնորհիվ սարքն առանց լիցքավորման աշխատում է 2 օր: Սարքը պաշտպանված է ջրից և փոշուց՝ IP67 ստանդարտի համաձայն: Ժամացույցն չափսերն են՝ 39,9×58,1×12,5 մմ: Սպիտակ մոդելի քաշը կազմում է 84 գրամ, իսկ սև մոդելինը՝ 67 գրամ:


Samsung Gear S  «խելացի» ժամացույցները աշխատում են Tizen օպերացիոն համակարգով: Սարքը թույլ է տալիս լսել երաժշտություն, տեսնել նորություններ և իմանալ եղանակի տեսությունը, օգտվել նավիգացիայի հնարավորություններից: Օգտատիրոջ ակտիվությանը հետևելու համար հասանելի են S Health և Nike+ Running ծրագրերը: Samsung Gear Apps-ի միջոցով հնարավոր է ժամացույցի մեջ տեղադրել նոր ծրագրեր:
Կարդալ ավելին
Կայացավ #GALAXY11 ֆուտբոլային խաղի եզրափակիչ մասը: Այլմոլորակայինները պարտվեցին

Կայացավ #GALAXY11 ֆուտբոլային խաղի եզրափակիչ մասը: Այլմոլորակայինները պարտվեցին


Մի քանի ամիս առաջ տեղեկացրել էի, որ Samsung ընկերությունը մտածել է համաշխարհային ֆուտբոլային աստղերի մասնակցությամբ շատ հետաքրքիր գովազդային ակցիա:  Երկիր մոլորակ ժամանած այլմոլորակայինները ցանկանում են ֆուտբոլ խաղալ մեր մոլորակի աստղերի հետ և թիմի ավագ Ֆրանց Բեկենբաուերը հավաքում է իր Galaxy 11 աստղային թիմը: Այսպիսով շաբաթներ շարունակ Samsung-ը մեզ պարբերաբար ներկայացնում էր այն խաղացողներին, ովքեր արդեն ընդգրկվել են Galaxy 11 հավաքականում:


Galaxy 11 թիմի ամբողջական կազմը հետևյալն է՝ Ֆրանց Բեկենբաուեր (մարզիչ), Լիոնել Մեսսի (ավագ), Ալեքսանդր Կերժակով, Լենդոն Դոնովան, Ուեյն Ռունի, Իկեր Կասիլյաս, Ռադամել Ֆալկաո, Լի Չուն-էն, Վիկտոր Մոզես, Ստեֆան էլ-Շարավի, Վու Լեյ, Օսկար, Մարիո Գյոթցե, Ռոնալդու: Այսպիսով ֆուտբոլիստներին հավաքագրելուց հետո Samsung-ը մեզ ներկայացրեց նրանց առաջին մարզումը:



Ֆուտբոլիստներին հավաքագրելուց ու մարզելուց հետո Samsung-ը ներկայացրեց այլմոլորակայինների դեմ ֆուտբոլային խաղի առաջին խաղակեսը:


Իսկ բոլորովին վերջերս Samsung-ը ներկայացրեց նաև այս հետաքրքիր ֆուտբոլային հանդիպման եզրափակիչ մասը, որտեղ բնականաբար Երկիր մոլորակի ֆուտբոլիստները հաղթեցին և փրկեցին աշխարհը :)

Կարդալ ավելին
Կայացավ Galaxy11 թիմի առաջին մարզումը

Կայացավ Galaxy11 թիմի առաջին մարզումը



Մի քանի ամիս առաջ տեղեկացրել էի, որ Samsung ընկերությունը մտածել է համաշխարհային ֆուտբոլային աստղերի մասնակցությամբ շատ հետաքրքիր գովազդային ակցիա:  Երկիր մոլորակ ժամանած այլմոլորակայինները ցանկանում են ֆուտբոլ խաղալ մեր մոլորակի աստղերի հետ և թիմի ավագ Ֆրանց Բեկենբաուերը հավաքում է իր Galaxy 11 աստղային թիմը: Այսպիսով շաբաթներ շարունակ Samsung-ը մեզ պարբերաբար ներկայացնում էր այն խաղացողներին, ովքեր արդեն ընդգրկվել են Galaxy 11 հավաքականում: Galaxy 11 թիմի ամբողջական կազմը հետևյալն է՝ Ֆրանց Բեկենբաուեր (մարզիչ), Լիոնել Մեսսի (ավագ), Ալեքսանդր Կերժակով, Լենդոն Դոնովան, Ուեյն Ռունի, Իկեր Կասիլյաս, Ռադամել Ֆալկաո, Լի Չուն-էն, Վիկտոր Մոզես, Ստեֆան էլ-Շարավի, Վու Լեյ, Օսկար, Մարիո Գյոթցե, Ռոնալդու: Այսպիսով ֆուտբոլիստներին հավաքագրելուց հետո Samsung-ը մեզ է ներկայացնում նրանց առաջին մարզումը:



Կարդալ ավելին
Քրիստիանո Ռոնալդուն, Լեո Մեսսին և մի քանի այլ աստղեր ֆուտբոլ կխաղան այլմոլորակայինների հետ

Քրիստիանո Ռոնալդուն, Լեո Մեսսին և մի քանի այլ աստղեր ֆուտբոլ կխաղան այլմոլորակայինների հետ



Samsung ընկերությունը մտածել է համաշխարհային ֆուտբոլային աստղերի մասնակցությամբ շատ հետաքրքիր գովազդային ակցիա: Երկիր մոլորակ ժամանած այլմոլորակայինները ցանկանում են ֆուտբոլ խաղալ մեր մոլորակի աստղերի հետ և թիմի ավագ Ֆրանց Բեկենբաուերը հավաքում է իր Galaxy 11 աստղային թիմը: Այսպիսով շաբաթներ շարունակ Samsung-ը մեզ պարբերաբար ներկայացնում էր այն խաղացողներին, ովքեր արդեն ընդգրկվել են Galaxy 11 հավաքականում: Վերջին մասնակիցը վերջերս դարձավ Մադրիդի Ռեալի պորտուգալացի աստղ Քրիստիանո Ռոնալդուն: Այսպիսով Galaxy 11 թիմի ամբողջական կազմը հետևյալն է՝ Ֆրանց Բեկենբաուեր (մարզիչ), Լիոնել Մեսսի (ավագ), Ալեքսանդր Կերժակով, Լենդոն Դոնովան, Ուեյն Ռունի, Իկեր Կասիլյաս, Ռադամել Ֆալկաո, Լի Չուն-էն, Վիկտոր Մոզես, Ստեֆան էլ-Շարավի, Վու Լեյ, Օսկար, Մարիո Գյոթցե, Ռոնալդու:


Գովազդային տեսահոլովակի մեջ ընտրված ֆուտբոլիստները օգտվում են Samsung ընկերության սարքավորումներից: Ֆուտբոլիստների ընտրությունից հետո Samsung-ը մեզ է ներկայացնում մի ամբողջական հոլովակ: Հավանաբար մոտ ապագայում կտեսնենք նաև այս գովազդային հոլովակի երկրորդ մասը:
Կարդալ ավելին
Samsung-ն արդեն վաճառել է 800 հազար Galaxy Gear խելացի ժամացույցներ

Samsung-ն արդեն վաճառել է 800 հազար Galaxy Gear խելացի ժամացույցներ


Samsung ընկերությունը 2 ամսվա ընթացքում վաճառել է 800 հազար Galaxy Gear խելացի ժամացույցներ: Նշվում է, որ նույնիսկ Samsung ընկերությունը չէր սպասում, որ այսքան շատ սարքեր կվաճառվեն: Փաստորեն այժմ  Galaxy Gear-ը հանդիսանում է շուկայում ամենաշատ վաճառված խելացի ժամացույցը: Հիշեցնեմ, որ Apple, Microsoft, Sony և մի շարք այլ տեխնոլոգիական ընկերություններ նույնպես ունեն կամ պլանավորում են արտադրել նմանատիպ ժամացույցներ:

Samsung Galaxy Gear խելացի ժամացույցներն ունեն 1.63 դյույմանոց Super AMOLED էկրան` 320x320 թողունակությամբ, 800 ՄՀց հաճախականությամբ պրոեսոր, 512 Մբ օպերատիվ հիշողություն, 4 Գբ ֆլեշ հիշողություն: Սարքը ներառում է նաև  1.9 մեգապիկսելանոց տեսախցիկ, երկու միկրոֆոն, Bluetooth 4.0 մոդուլ, ակսելերոմետր և հիրոսկոպ: Ժամացույցի համար արդեն կան մոտ 70 հավելվածներ (Evernote, Path, RunKeeper, MyFitnessPal, TripIt, Line, Vivino, eBay և  այլն):

Կարդալ ավելին
Samsung-ը Galaxy Gear խելացի ժամացույցների գովազդը

Samsung-ը Galaxy Gear խելացի ժամացույցների գովազդը


Samsung ընկերությունը միշտ առանձնացել է իր արտադրանքների յուրօրինակ գովազդներով: Այս անգամ Samsung-ը որոշել է իր կողմից վերջերս ներկայացված Galaxy Gear խելացի ժամացույցների գովազդում ցուցադրել շատ վաղ անցյալում նկարահանված ֆանտաստիկ ֆիլմերում օգտագործված նմանատիպ սարքերը:


Կարդալ ավելին