Samsung Gear S «Խելացի» ժամացույցների համար կթողարկվի Opera Mini ինտերնետ դիտարկիչը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiVaOIyGHArHyXb6PC7dchyphenhyphenXGshyphenhyphenNv2a0hfS99ft52YpZ_pT_XJPEPwhNKtEBEXQSkjVb78JkSR5BuLDcL3CePaedy9LlsJtKD1W2NocIxP5kGnjvJSCTN1Zl_t46QWb3lJuUemsT_PivGj/s1600/unnamed1%5B1%5D.jpg)
Opera Software ընկերությունը Samsung Gear S «Խելացի» ժամացույցների համար ներկայացրել է Tizen օպերացիոն համակարգում աշխատող Opera Mini ինտերնետ դիտարկիչը: Նշեմ, որ Opera Mini-ն այդ ժամացույցների համար նախատեսված առաջին ինտերնետ դիտարկիչն է: Opera Mini ծրագրի այս տարբերակի ինտերֆեյսը հարմարեցված է ժամացույցի փոքր էկրանի վրա աշխատելու համար: Opera Mini-ի այս տարբերակը նույնպես պարունակում է տրաֆիկի նվազեցման ֆունկցիա, որը թույլ է տալիս արագացնել ինտերնետ էջերի բեռնումը և խնայում է տրաֆիկի վրա ծախսվող գումարը: Samsung Gear S «Խելացի» ժամացույցների համար նախատեված Opera Mini հավելվածը անվճար հասանելի կլինի Samsung Gear Apps խանութում: