Apple-ը ներկայացրեց նոր iPad-ները և մի քանի այլ նորույթներ
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg6eDGlIawkrCBGdUAOOFW-gvaGJJaFHTbBY4Jk_ERDMYq-d5tVoa3Xrl2zIfPEMsL4qjUSdy6pST2uAsVajxLDNhOPzxzVZMfF3a6TX25F0nscdwDHrVY7ZJNRsnQJp_c7JPZCLhl4_S_J/s1600/powerful_large-671x335%5B1%5D.jpg)
Երեկ տեղի ունեցավ Apple ընկերության հերթական համաժողովը, որտեղ ներկայացվեցին մի քանի նոր սարքեր: Այդ համաժողովին նաև տեղեկացվեց, որ մոտակա շաբաթում հասանելի կլինի iOS 8.1 օպերացիոն համակարգի թարմացումը:
Եկեք համառոտ տեսնենք, թե ինչ երեկ ցուցադրեց Apple-ը:
iOS 8.1 օպերացիոն համակարգ
iOS 8.1-ում ավելացվել է OS X Yosemite համակարգի հետ ինտեգրացիան: Այժմ կարող եք համակարգչի վրա ստանալ iPhone-ի վրա եկող զանգերը կամ հաղորդագրությունները: iOS 8.1-ում ավելացվել է նաև ApplePay վճարային համակարգի ներդնումը: Այդ ֆունկցիայից կարող են օգտվել միայն iPhone 6 և iPhone 6 Plus սարքերի տերերը: iOS 8.1-ում Apple-ը վերադարձրել է դասական Camera Roll ծրագիրը, որը բացակայում էր iOS 8-ում: Բացի այդ, հասանելի կլինի նաև iCloud Photo Library ֆունկցիան, որը թույլ է տալիս բոլոր սարքերի վրա գտնվող լուսանկարները պահպանել ամպային ծառայության վրա:
iPad Air 2
iPad Air 2 պլանշետները նախորդ տարբերակից 18%-ով ավելի բարակ, ներառում են TouchID, հասանելի են 3 գույներով և ունեն ավելի բարձր տեխնիկական պարամետրեր:
iPad Air 2
iPad Air 2 պլանշետները նախորդ տարբերակից 18%-ով ավելի բարակ, ներառում են TouchID, հասանելի են 3 գույներով և ունեն ավելի բարձր տեխնիկական պարամետրեր:
iPad mini 3
iPad Air 2 պլանշետները համարյա ոչնչով չեն տարբերվում նախորդ տարբերակից: Միայն ավելացվել է նոր գույն, TouchId և 128Գբ մոդել: Սակայն այս նոր մոդելը $100-ով ավելի թանկ է լինելու iPad mini 2-ից:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEiXAXo1pYZDghnKCOaiuL-HELaJze-Fj3LTMLl1cu9f_FjVwPeX6aw40Ql1zVdvCahg6lcv_AQo4AppZ55dgVVqwtylXNv9HUWU86XNRD0emYKqk12TH_PEPuiccVCNUqJCFpvJmTi6-WtY/s1600/combination_large-671x560%5B1%5D.jpg)
iMac Retina
Սա նոր համակարգիչն ունի 27 դյույմանոց էկրան՝ 5210х2880 կետերի թողունակությամբ: Apple-ը այս էկրանը անվանում է 5K Retina: Այն պարունակում է 14.7 միլիոն պիկսել (FullHD հեռուստացույցից 7 անգամ շատ և 4K էկրանից 67%-ով շատ): Այս համակարգիչն ունի նաև ավելի հզոր տեխնիկական պարամետրեր:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhVT_myxvZKLoD_4H_RjBEQB-unqhPY1yfta7R3nEKQm-VjVeGWTu5S8q6LmFUoMwX6kFqoCcUx2TBhQT4O_XsaPA_Dn5kQBB2t8YJ9wEwBpk-Z1PSw5QKEwauQkYFtCIF5eczp7L8yLxHB/s1600/graphics_middle_large%5B1%5D.jpg)
Mac mini
Apple-ը ներկայացրեց նոր Mac mini, որը 100$-ով ավելի էժան է և ունի ավելի լավ տեխնիկական պարամետրեր:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEidiH5qCi7hIv7whVaTO4nPdExqihlt6PUwmwPtmoljOPtSiR3-qTEOmvnmtDn_7US45rLHp1PohxVaMTdqcIeTN9TVrjvaq-Dj48mvLePsjXtF9a62wRd1voBpHyp_hm-Co2g8LfSPWIcw/s1600/design_hero_image_large%5B1%5D.jpg)
Ներկայացված բոլոր սարքերի տեխնիկական պարամետրերին ու գներին կարող եք ծանոթանալ Apple-ի պաշտոնական կայքում:
Mac OS X Yosemite
Mac OS X Yosemite օպերացիոն համակարգը արդեն հասանելի է բոլորի համար: Այն կարող եք անվճար ներբեռնել App Store-ից:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjrQ_IRn3G_QYzvEhu5N-Ut1-cePLgLzdiw-SYndvnU99t75YeHSaaZlwrK20-gImONksNHprSGnzPArqj4J7jrV0YDa5FZOiYHw6YbX75mZUbcLwBumBgRlYOQ2cyeLPwpwRMnmBZ6B0Xz/s1600/apps_safari%5B1%5D.jpg)