Google ընկերությունը ներկայացրեց Nexus 9 պլանշետը

Ամսաթիվ

Ինչպես և սպասվում էր, Google ընկերությունը Nexus 6 սմարթֆոնի հետ մեկտեղ ներկայացրեց նաև Nexus 9 պլանշետը, որն արտադրվել է HTC-ի հետ համագործակցության շնորհիվ: Սա առաջին պլանշետն է, որն աշխատում է Android 5.0 Lollipop օպերացիոն համակարգով: Պլանշետը հասանելի է լինելու 3 գույներով:


Պլանշետի չափսերն են՝ 153,68×228,25×7,95 մմ. Wi-Fi տարբերակի դեպքում Nexus 9-ը կշռում է 425 գրամ, իսկ LTE տարբերակը՝ 436 գրամ: Պլանշետի վրա տեղադրված է 8,9 դյույմանոց IPS էկրան՝ 4:3 հարաբերությամբ և 2048×1536 կետերի թողունակությամբ. Էկրանը ծածկված է Gorilla Glass 3 ապակով:
Պլանշետի վրա տեղադրված է NVIDIA Tegra K1 64 բիթանոց պրոցեսոր և 2Գբ օպերատիվ հիշողություն: Հասանելի են պլանշետի երկու տարբերակներ՝ 16 և 32 Գբ ներքին հիշողություններով: Պլանշետի վրա հնարավոր չի տեղադրել microSD հիշողության քարտ: Nexus 9 պլանշետի վրա տեղադրված է 6700 մ/Աժ մարտկոցը, որը բավականացնում է ավելի քան 9.5 ժամ ինտերնետ մտնելու կամ վիդեո նայելու համար:  Nexus 9 պլանշետի առջևի մասում տեղադրված է 2Մպ տեսախցիկ, իսկ հետնամասում՝ 8Մպ:



Ս.թ. հոկտեմբերի 17-ից պլանշետները հնարավոր է պատվիրել Google-ի պաշտոնական կայքից, իսկ ս.թ. նոյեմբերի 3-ից այն կհայտնվի խանութներում: Պլանշետի WI-FI մոդուլով (առանց LTE) 16Գբ տարբերակը կարժենա $399, 32Գբ տարբերակը՝ $479: Իսկ LTE մոդուլով 32Գբ տարբերակը կարժենա $599 (LTE մոդուլով 16 Գբ տարբերակ առայժմ չի լինի):

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն