Ֆեյսբուքի մեկնաբանություններում նույնպես հնարավոր է օգտվել ստիկեռներից
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj-7otVp-z5VymL08_n4NRBHvJij6IeZgQDyvk8ngK33tP0P9gJB_17NPqYJyUiOcqYWbCZeXYfPSpZvugX3TpBOgpkvVmOqVTYcO6FT_27Y58MvQ5r9sn892Kaq8dcerT5-fhkhYjZGQqc/s1600/facebook+stickers+armblog.jpg)
Ֆեյսբուքի վեբ և բջջային տարբերակներում ավելացել է մեկնաբանությունների տակ ստիկեռներ ավելացնելու հնարավորություն: Հիշեցնեմ, որ մինչ այժմ ստիկեռները հնարավոր էր միայն օգտագործել Ֆեյսբուքի չաթի պատուհանում: Մեկնաբանություններում ստիկեռներ տեղադրելու համար անհրաժեշտ է սեղմել մեկնաբանության դաշտի աջ մասում գտնվող սմայլիկի նշանի վրա և ընտրել համապատասխան ստիկեռը: Սակայն, եթե Ձեր ուզած նկարը չկա ստիկեռների բաժնում, ապա կարող եք նախկինի պես օգտվել մեկնաբանությունների տակ նկարներ տեղադրելու ֆունկցիայից: