Թողարկվեց Windows 10 Technical Preview տարբերակի հերթական տարբերակը: Ինչ փոփոխություններ կան և ինչպես տեղադրել
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi9PzZR4OKjrAdwI9S4EFVj2dng3WIV9J527tt508kauYClq-KzF5HGiLOADrQ-cwg5SckyNLoWpdlOIQv86VXEgs28LwcP9rHNQQa_LoPTaDYj0wbV03jmaKRmdKnzWWa3vxAbw1ZbSp51/s1600/windows10logo.0.0_standard_800.0-671x447%5B1%5D.jpg)
Մոտ երեք շաբաթ առաջ Microsoft-ը թողարկեց Windows 10 օպերացիոն համակարգի Technical Preview տարբերակը, որը հնարավոր է անվճար ներբեռնել և տեղադրել: Երեկ Microsoft-ը թողարկեց արդեն այդ համակարգի թարմացումը, որը ստացել է 9860 համարը, որը կարելի է տեղադրել Windows Update ֆունկցիայի միջոցով (առանձին ISO ֆայլ չի լինի): Windows 10 Technical Preview -ի սկզբնական տարբերակն իր մեջ ներառում էր նոր «Start» մենյուն, վիրտուալ աշխատասեղանների ֆունկցիան և Snap գործառույթը, իսկ այս թարմացման մեջ առաջին հայացքից աչքի է ընկնում ծանուցումների նոր ֆունկցիան: Ըստ Microsoft-ի՝ այս թարմացումը ներառում է ավելի քան 7000 փոփոխություններ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEjq40MpPFTQbxnuosMG_U1OI776sZeSEaXgshnI1GbZ8do60SHXpxQDhGhj4xo1IO6_azFOBfvLNO0lrglyH7G3tNsBaKr-tkQ5pUIXYwFVR8qr_uizPngh054FixP1N_uI0bK1aIfiFAwr/s1600/01-tech-preview-update-ready-620x365%5B1%5D.png)
Ինչպես արդեն ասեցի, այս թարմացման ամենակարևոր փոփոխություններից մեկը ծանուցումների կենտրոնի ավելացումն է, որը գտնվվում է էկրանի ներքևի աջ անկյունում: Այս ֆունկցիան նման է Windows Phone 8.1-ում առկա ֆունկցիային: Օգտատերը կարող է ջնջել որոշ ծանուցումներ, կամ միանգամից մաքրել ամբողջ ցանկը: Ընդ որում, ծանուցումները խմբավորվում են ըստ ծրագրերի և դասավորվում են ըստ ժամանակի: Առայժմ չկան ծանուցումների հետ աշխատելու համար նախատեսված լրացուցիչ ֆունկցիաներ, սակայն հետագայում միգուցե դրանք նույնպես հայտնվեն: Օրինակ օգտատերը չի կարող եկած հաղորդագրությանը պատասխանել անմիջապես ծանուցումների կենտրոնից:
Windows 10 Technical Preview-ի այս թարմացման հաջորդ նորույթներից է նաև Win + Shift + ստեղնաշարի սլաքների միջոցով բացված պատուհանները այլ էկրանների վրա տեղափոխելու ֆունկցիան: Վիրտուալ էկրանների վրա տեղափոխվելու դեպքում այժմ ցուցադրվում է անիմացիա: Նաև կարող եք համակարգչի կարգավորումներում ընտրել թարմացումների ինտենսիվությունը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg0glNThjxGZilTEnuTlqaK8kw7azKFy_NITQWI78aYrJNpxtoy1YXM977_R_52fNPsOfctXEV6_OmFPXicupUMRAyqYlCVWq91HaQV_UQpB6UD2m6h2VX8_fuCAgSS1tWvB3Q4VCLILxax/s1600/Preview_closed-1024x832-671x545%5B1%5D.jpg)
Բացի կատարված բարեփոխումներից, այս թարմացումը պարունակում է նաև մի քանի թերություններ: Օրինակ խնդիրներ կարող են առաջանալ Wi-fi կապին կպնելու կամ համակարգիչը քնացնելու ժամանակ: Սակայն Microsoft-ը խոստանում է այս և այլ նմանատիպ խնդիրները լուծել մոտ ապագայում: