Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Առաջիկա տոների առթիվ Amazon-ը պատվերների առաքումը դարձրել է անվճար

Առաջիկա տոների առթիվ Amazon-ը պատվերների առաքումը դարձրել է անվճար


Amazon ընկերությունը պատրաստվում է Black Friday-ին և առաջիկա տոներին: Այս առիթով Amazon-ը ԱՄՆ-ում տարածքում բոլոր պատվերների առաքումը դարձրել է անվճար: Առայժմ հայտնի չի, թե ինչքան կտևի այս անվճար առաջարկը: Հիշեցնեմ, որ սովորաբար Amazon-ը պատվերներն անվճար առաքում է միայն այն դեպքում, երբ զամբյուղի արժեքը գերազանցում է 25 դոլարը, կամ օգտատերը բաժանորդագրվում է Prime ծառայությանը:

Նշեմ, որ հայ օգտատերերը նույնպես կարող են օգտվել Amazon-ի այս ակցիայից: Պետք է պատվերներ կատարելու ընթացքում հասցեն նշել Globbing-ի, Onex-ի, Nova-ի և նմանատիպ այլ ծառայության կողմից տրամադրված հասցե և ապրանքը ստանալ Հայաստանում: Բնականաբար այս դեպքում Amazon-ը անվճար կառաքի մինչև նշված ծառայությունների պահեստ, իսկ Հայաստան կառաքվի այդ ծառայությունների կողմից սահմանված սակագներով:
Կարդալ ավելին
Ինչպես գրանցվել TaoBao կայքում, լրացնել Globbing-ի հասցեն և արագ ստանալ պատվերը

Ինչպես գրանցվել TaoBao կայքում, լրացնել Globbing-ի հասցեն և արագ ստանալ պատվերը



Ինչպես գիտեք, պատվերների առաքման հայկական Globbing ծառայության հասցեների ցանկում վերջերս ավելացել է Չինաստանի հասցե: Սա նշանակում է, որ կարող եք պատվերներ կատարել չինական կայքերից և կարճ ժամանակահատվածում ստանալ պատվերը: Դրա համար անհրաժեշտ է գրանցվել Գլոբբինգում, այնուհետև օնլայն խանութներում գրել Գլոբբինգի կողմից տրամադրված Չինաստանի հասցեն:



Կարդալ ավելին
Globbing և Onex ծառայությունները պատվերներ կառաքեն նաև Չինաստանից

Globbing և Onex ծառայությունները պատվերներ կառաքեն նաև Չինաստանից

Արտասահմանից պատվերների արագ առաքման հայկական Globbing և Onex ծառայությունները պատվերներ կառաքեն նաև Չինաստանից: Այսինքն, կարող եք օնլայն գնումներ կատարել Չինական կայքերից և որպես առաքման հասցե նշել այս ծառայությունների տրամադրած հասցեները: Globbing-ն արդեն սկսել է առաքումը Չինաստանից, իսկ Onex-ը կսկսի առաքել մայիսի 22-ից:


Քանի որ Չինական ամենահայտնի օնլայն խանութներից մեկը՝ AliExpress-ը պատվերներ չի առաքում Չինաստանում, այդ պատճառով պետք է առաքման հասցեն ուղարկեք վաճառողին առանձին նամակով: Չինական Taobao.com հայտնի կայքերից մեկն էլ առաքում է Չինաստան, սակայն հասանելի է միայն չինարենով: Կարող եք այս կայքը թարգմանել Google Translate-ով: Իսկ ահա Gearbest.com կայքը հասանելի է անգլերեն տարբերակով և ունի Չինաստան առաքելու գործառույթ:



Կարդալ ավելին
Գլոբբինգի բջջային հավելվածներն արդեն հասանելի են Google Play-ում ու App Store-ում

Գլոբբինգի բջջային հավելվածներն արդեն հասանելի են Google Play-ում ու App Store-ում



Վերջին շրջանում Հայաստանում հայտնվեցին մի քանի վճարովի ծառայությունները, որոնք թույլ են տալիս գնումներ կատարել արտասահմանյան հայտնի կայքերից և  մի քանի օր անց ստանալ պատվերները Հայաստանում: Գլոբբինգը հանդիսանում է նմանատիպ ծառայություններից մեկը և Հայաստան (վերջերս նաև ԼՂՀ) է առաքում ԱՄՆ-ից, ԵՄ-ից ու ՌԴ-ից գնված ապրանքները:



Գլոբբինգից օգտվելը շատ հեշտ է: Պետք է նախևառաջ գրանցվեք այս կայքում, այնուհետև ստանաք Ձեր անհատական հասցեներն ու արտասահմանյան գնումների կայքերում նշել այդ հասցեները: Գլոբբինգից օգտվելու մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:



Վերջերս Գլոբբինգը թողարկել է նաև Android ու iOS համակարգերի համար բջջյային հավելվածներ, որոնցով կարող եք մուտք գործել Ձեր գլոբբինգի հաշիվ և ստանալ տեղեկություն պատվերների կարգավիճակի մասին: Հավելվածներն ունեն նաև push ծանուցումների գործառույթ:


Կարդալ ավելին