Առաջիկա տոների առթիվ Amazon-ը պատվերների առաքումը դարձրել է անվճար

Ամսաթիվ

Amazon ընկերությունը պատրաստվում է Black Friday-ին և առաջիկա տոներին: Այս առիթով Amazon-ը ԱՄՆ-ում տարածքում բոլոր պատվերների առաքումը դարձրել է անվճար: Առայժմ հայտնի չի, թե ինչքան կտևի այս անվճար առաջարկը: Հիշեցնեմ, որ սովորաբար Amazon-ը պատվերներն անվճար առաքում է միայն այն դեպքում, երբ զամբյուղի արժեքը գերազանցում է 25 դոլարը, կամ օգտատերը բաժանորդագրվում է Prime ծառայությանը:

Նշեմ, որ հայ օգտատերերը նույնպես կարող են օգտվել Amazon-ի այս ակցիայից: Պետք է պատվերներ կատարելու ընթացքում հասցեն նշել Globbing-ի, Onex-ի, Nova-ի և նմանատիպ այլ ծառայության կողմից տրամադրված հասցե և ապրանքը ստանալ Հայաստանում: Բնականաբար այս դեպքում Amazon-ը անվճար կառաքի մինչև նշված ծառայությունների պահեստ, իսկ Հայաստան կառաքվի այդ ծառայությունների կողմից սահմանված սակագներով:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն