Ներկայացվեց 6 տեսախցիկ ունեցող Honor Magic 2 սլայդեր սմարթֆոնը

Ամսաթիվ

Huawei ընկերությունը ներկայացրեց Honor Magic 2 սմարթֆոնը, որը պատրաստված է սլայդերի մեխանիզմով: Առջևի տեսախցիկները տեսնելու համար սմարթֆոնի հետևի վահանակը պետք է բարձրացնել վերև (Xiaomi Mi Mix 3-ի նման): Սլայդերի շնորհիվ Honor Magic 2-ի 6.4 դյունմանոց OLED էկրանը վերևի հատվածում չունի տեսախցիկների կտրվածք:


Honor Magic 2 սմարթֆոնի վրա տեղադրված է Kirin 980 պրոցեսոր, 6/8ԳԲ օպերատիվ և 128/256ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնի առջևի հատվածում տեղադված է եռակի մոդուլով տեսախցիկ՝ 16ՆՊ և երկու հատ 2ՄՊ: 


Սմարթֆոնի հետնամասում տեղադրված են երկու հատ 16ՄՊ, և մեկ հատ 24ՄՊ և տեսախցիկներ: Սմարթֆոնն ունի նաև ինֆրակարմիր սենսոր, որի նախատեսված է դեմքի ճանաչման 3D Face Unlock-ի համար: Առկա է նաև մատնահետքի սենսոր, որը տեղադրված է էկրանի մեջ: Սմարթֆոնի մարտկոցը 3400 մԱ/ժ է, որը լիցքավորվում է բավականին արագ:


Honor Magic 2 սմարթֆոնն ունի նաև Bluetooth 5 և կրկնակի GPS մոդուլները: Սմարթֆոնի մեջ ներդրված է ֆիրմային Yoyo ձայնային օգնականը: 


Սմարթֆոնի բազային տարբերակն արժի 545$, իսկ թոփ տարբերակը՝ 700$: Հասանելի են կապույտ, կարմիր և սև երանգները:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն