Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
OnePlus 10 Pro սմարթֆոնը ներկայացվեց եվրոպական շուկայի համար

OnePlus 10 Pro սմարթֆոնը ներկայացվեց եվրոպական շուկայի համար

OnePlus 10 Pro սմարթֆոնը պաշտոնապես ներկայացվեց եվրոպական շուկայի համար, որը չի տարբերվում չինական տարբերակից: Հիշեցնեմ, որ այս սմարթֆոնը Չինաստանում ներկայացվել էր 2.5 ամիս առաջ: 

Սմարթֆոնն ունի 6.7 դյույմանոց AMOLED էկրան (120 Հց), 8 միջուկանի  Snapdragon 8 Gen 1 պրոցեսոր, 8/12 ԳԲ ներքին և 128/256/512 ԳԲ օպերատիվ հիշողություն: Սմարթֆոնի մարտկոցը 5000 մԱժ է, որը լարով լիցքավորվում է 80 Վտ հզորությամբ, իսկ անլար տարբերակով՝ 50 Վտ:

OnePlus 10 Pro սմարթֆոնի հետևի հատվածում տեղադրված է 3 մոդուլներից բաղկացած տեսախցիկների համակարգը (48 ՄՊ հիմնական, 8ՄՊ տելեֆոտո, 50 ՄՊ լայնանկյուն): Սմարթֆոնի առջևում տեղադրված է 32 ՄՊ տեսախցիկ: OnePlus 10 Pro սմարթֆոնի բազային տարբերակի գինը 900 եվրո է:

Կարդալ ավելին
Oneplus-ը ներկայացրեց OnePlus Watch  խելացի ժամացույցը

Oneplus-ը ներկայացրեց OnePlus Watch խելացի ժամացույցը


OnePlus 9 սմարթֆոնի պրեզենտացիայի միջոցառման ժամանակ OnePlus ընկերությունը ցուցադրեց նաև իր առաջին խելացի OnePlus Watch ժամացույցը: 


Ժամացույցի կլոր էկրան տեղադրված է չժանգոտվող մետաղի մեջ և պաշտպանված է ջրից IP68 ստանդարտով: 1,39 դյույմանոց Էկրանն ունի 454×454 (326 ppi) կետերի թողունակություն: Ժամացույցը ղեկավարվում է սենսորային էկրանով և կողքի հատվածում գտնվող ֆիզիկական կոճակներով:


OnePlus Watch ժամացույցներն ունեն 1 ԳԲ օպերատիվ և 4 ԳԲ ներքին հիշողություն: Ժամացույցն ունի Wi-Fi, Bluetooth և GPS մոդուլներ: Ժամացույցը չունի 4G մոդուլ: Ժամացույցի մեջ ներդրված են նաև բարձրախոս և միկրոֆոն, որոնցով հնարավոր է պատասխանել զանգերին: 


Ժամացույցի 402 մԱ/ժ մարտկոցը մեկ լիցքավորմամբ աշխատում է մոտ երկու շաբաթ, իսկ ակտիվ օգտագործման դեպքում՝ 1 շաբաթ: 


Ժամացույցն ունի 110 տեսակի սպորտային ռեժիմներ և կարողանում է ավտոմատ որոշել վարժության սկիզբն ու ավարտը: Ժամացույցը չափում է սրտի աշխատանքը, քնի որակը, ստրեսի մակարդակը և արյան մեջ թթվածնի քանակությունը: Ժամացույցը ցուցադրում է նաև սմարթֆոնի վրա եկած ծանուցումները: Ժամացույցի ներքին հիշողության վրա հնարավոր է տեղադրել երգեր և լսել դրանք անմիջապես ժամացույցին միացված ականջակալներով կամ ժամացույցի բարձրախոսով: 


Ժամացույցն աշխատում է ֆիրմային RTOS (Real-Time Operating System) օպերացիոն համակարգով և տվյալ պահին միանում է միայն Android 6 կամ բարձր սմարթֆոնների: Սխասվում է, որ շատ շուտով հնարավոր կլինի նաև միացնել iPhone-ներին: 


OnePlus Watch ժամացույցով հնարավոր է նաև կառավարել մոտակայքում գտնվող OnePlus TV հեռուստացույցը: Ժամացույցները նաև ավտոմատ անջատում են հեռուստացույցը, երբ օգտատերը քնում է: OnePlus Watch ժամացույցը վաճառքի է հանվելու ապրիլի 14-ից և արժենալու է $159:
Կարդալ ավելին
Ներկայացվեցին OnePlus Buds անլար ականջակալները

Ներկայացվեցին OnePlus Buds անլար ականջակալները


OnePlus Nord սմարթֆոնների հետ միաժամանակ ներկայացվեցին այս ապրանքանիշի անլար OnePlus Buds ականջակալները և համապատասխան լիցքավորիչ քեյսը:


OnePlus Buds-ի առանձնահատկություններից է արագ լիցքավորման տեխնոլոգիան: 10 րոպե լիցքավորելու դեպքում ականջակալները կաշխատեն 100 րոպե: 



Մարտկոցը բավականացնում է 7 ժամ երաժշտություն լսելու համար, իսկ 430 մԱ/ժ քեյսի մարտկոցը հաշվի առնելով աշխատելու տևողությունը դառնում է 30 ժամ: Համեմատության համար նշեմ, որ AirPods-ի դեպքոմ տևողությունը 24 ժամ է:
OnePlus Buds ականջակալների վրա տեղադրված է երեք միկրոֆոն, որոնք նախատեսված են ձայնամեկուսացման և ձայնային հրամանների համար: Ականջակալներն աշխատում են luetooth 5.0 և Dolby Atmos տեխնոլոգիաներով: 


Ականջակալների կորպուսը ջրից պաշտպանված է IPX4 ստանդարտով, ինչը թույլ է տալիս օգտագործել ականջակալները նաև անձևի տակ:


OnePlus Buds ականջակալները հասանելի են երեք գույներով: OnePlus Buds ականջակալներն արժեն $80:
Կարդալ ավելին
Ներկայացվեց համեմատաբար էժան OnePlus Nord սմարթֆոնը

Ներկայացվեց համեմատաբար էժան OnePlus Nord սմարթֆոնը


OnePlus ընկերությունը վերջապես ներկայացրեց OnePlus Nord սմարթֆոնը, ինչի մասին համացանցում արդեն կային մի շարք տվյալներ: Այս սմարթֆոնը OnePlus 8 ($699) և OnePlus 8 Pro ($899) սմարթֆոնների հետ համեմատած ավելի մատչելի է:


OnePlus Nord սմարթֆոնն ունի 6.44 դյույմանոց Fluid AMOLED էկրան (Full HD+, 90Հց), որը զբաղեցնում է առջևի մասի 86.7%-ը: Էկրանը ծածկված է Gorilla Glass 5 ապակիով, ինչի տակ տեղադրված է մատնահետքի սկաները:


OnePlus Nord սմարթֆոնն ունի 7նմ-անոց SoC Snapdragon 765G 8 միջուկանի պրոցեսոր, Adreno 620 գրաֆիկական մոդուլ, 5G մոդեմ, 8/12ԳԲ օպերատիվ և 128/256ԳԲ ներքին հիշողություն:


OnePlus Nord սմարթֆոնի հիմնական տեսախցիկը 4 մոդուլանի է` Sony IMX586 48 ՄՊ f/1,75 + 8 ՄՊ f/2,25 + 5 ՄՊ f/2,4 + 2 ՄՊ f/2,4: Առջև տեսախցիկը երկու մոդուլանի է՝ 32 ՄՊ, f/2,45 + 8 ՄՊ, f/2,45


OnePlus Nord սմարթֆոնի վրա տեղադրված են Bluetooth 5.1, GPS, NFC, Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, USB-C մոդուլները:
OnePlus Nord սմարթֆոնի մարտկոցը 4115 մԱ/ժ է, որը լիցքավորվում է 30Վտ-ով: Սմարթֆոնն աշխատում է Android 10-ի հիման վրա ստեղծված OxygenOS 10.5 ինտերֆեյսով:


Հնդկաստանում և Եվրոպայում OnePlus Nord սմարթֆոնի վաճառքը կմեկնարկի օգոստոսի 4-ին: Բազային տարբերակը (8/128ԳԲ) կարժենա 399 եվրո, իսկ 12/256ԳԲ տարբերակը՝ 499 եվրո: Սմարթֆոնը հասանելի կլինի երկու գույներով՝ Blue Marble և Gray Onyx:
Կարդալ ավելին
Պաշտոնապես ներկայացվեցին OnePlus 7 և OnePlus 7 Pro սմարթֆոնները

Պաշտոնապես ներկայացվեցին OnePlus 7 և OnePlus 7 Pro սմարթֆոնները


Ինչպես և սպասվում էր, այսօր պաշտոնապես ներկայացվեցին OnePlus 7 և OnePlus 7 Pro սմարթֆոնները: OnePlus 7 սմարթֆոնն ունի 6,41 դյույմանոց AMOLED էկրան (Full HD+,2340х1080), որը վերևի հատվածում ունի «կաթիլանման» կտրվածք: Այս էկրանն աշխատում է 60 Հց-ով և ծածկված է Corning Gorilla Glass 5 պաշտպանիչ շերտով: Սմարթֆոնն ունի Snapdragon 855 պրոցեսոր, 6/8 ԳԲ օպերատիվ և 128/256ԳԲ UFS 3.0 ներքին հիշողություն: 


OnePlus 7-ի հետնամասում տեղադրված է կրկնակի տեսախցիկ՝ 48 ՄՊ և 5ՄՊ: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 16 ՄՊ է: Մատնահետքի սկաները տեղադրված սմարթֆոնի դիմերեսին՝ էկրանի մեջ:


OnePlus 7-ն ունի ստերեո դինամիկներ իսկ ականջակալների 3.5մմ բնիկը բացակայում է: Սմարթֆոնի մարտկոցը 3700 մԱ/ժ է, որը լիցքավորվում է արագ լիցքավորման տեխնոլոգիայով (20Վտ):



OnePlus 7 Pro սմարթֆոնն ունի ավելի մեծ՝ 6.67 դյույմանոց AMOLED էկրան (QHD+,3120х1440), որը թարմացվում է 90 Հց հաճախականությամբ: Այս սմարթֆոնի պրոցեսորը նույնպես Snapdragon 855 է, իսկ ահա օպերատիվ հիշողությունը 12 ԳԲ է (կամ 6ԳԲ):


OnePlus 7 Pro սմարթֆոնն ունի եռակի հիմնական տեսախցիկ՝ 48ՄՊ, 16ՄՊ և 8ՄՊ: Հնարավորություն կա վիդեո նկարել 4K/60 ռեժիմով, ինչպես նաև slow-motion 1080p/240 և 720p/480: DxOMark-ի մասնագետներն արդեն հասցրել են փորձարկել այս սմարթֆոնի տեսախցիկը և տվել են 111 միջին միավոր (118 միավոր լուսանկարելուն և 98 միավոր վիդեո նկարելուն): Այս ցուցանիշը շատ քիչ է զիջում Huawei P30 Pro-ի ցուցանիշին:



OnePlus 7 Pro սմարթֆոնի էկրանը չունի կտրվածք, իսկ առջևի 16 ՄՊ տեսախցիկը տեղադրված է բացվող մեխանիզմի մեջ: Այս սմարթֆոնը կարողանում է ֆիքսել պատահական ընկնելու պահը և ավտոմատ փակում է այս մեխանիզմը: OnePlus 7 Pro սմարթֆոնի մարտկոցը 4000 մԱ/ժ է, որը լիցքավորվում է արագ լիցքավորման Warp Charge տեխնոլոգիայով (30Վտ):


OnePlus 7 սմարթֆոնի բազային տարբերակի գինը մոտ €500 է, իսկ ահա OnePlus 7 Pro-ինը՝ €650:
Կարդալ ավելին
Ներկայացվեց կարմիր OnePlus 6 սմարթֆոնը

Ներկայացվեց կարմիր OnePlus 6 սմարթֆոնը


OnePlus ընկերությունը թողարկել է կարմիր կորպուսով OnePlus 6 սմարթֆոն, որը համալրելու է մինչ այժմ եղած սև և սպիտակ մոդելների շարքը: Նշեմ, որ մեկ ամսում վաճառվել է ավելի քան 1 միլիոն OnePlus 6 սմարթոն:


Սկզբնական շրջանում կարմիր OnePlus 6 սմարթֆոնները վաճառքի կհանվեն ԱՄՆ-ում: Դրանք կվաճառվեն հուլիսի 10-ից սկսած և 8ԳԲ/128ԳԲ մոդելները կարժենան 579$: OnePlus 6 սմարթֆոնն ունի 6,3 դյույմանոց 2280 х 1080 AMOLED էկրան, Snapdragon 845 պրոցեսոր, 6/8 ԳԲ օպերատիվ և 64/128/256 ԳԲ ներքին հիշողություն: Սմարթֆոնը հետնամասում ունի կրկնակի 16/20 ՄՊ տեսախցիկ, իսկ առջևում՝ 20 ՄՊ: Սմարթֆոնի մարտկոցը 3300 մԱ/ժ է:
Կարդալ ավելին
Ներկայացվեց OnePlus 5T սմարթֆոնը, որի մեկնարկային գինը 500$ է

Ներկայացվեց OnePlus 5T սմարթֆոնը, որի մեկնարկային գինը 500$ է


Ինչպես և սպասվում էր, OnePlus ընկերությունը ներկայացրեց իր նոր OnePlus 5T սմարթֆոնը: Այս նոր մոդելի էկրանը զբաղեցնում է առաջնային մասի 80.5%-ը, իսկ մատնահետքի սկաները տեղադրված է հետևի կողմում: OnePlus 5T սմարթֆոնն ունի 6 դյույմանոց Optic AMOLED էկրան, որն ունի 2160х1080 թողունակություն: 


Սարքն ունի Snapdragon 835 պրոցեսոր, GPU Adreno 540 վիդեոադապտեր, 6 կամ 8 Գբ օպերատիվ հիշողություն, 64 կամ 128 Գբ ներքին հիշողություն, 3300 ՄԱ/ժ մարտկոց: Սմարթֆոնի հետևի մասում տեղադրված է 16 և 20 Մպ-անոց կրկնակի տեսախցիկ: 



Սմարթֆոնն ունի նաև Face Unlock ֆունկցիա, որը թույլ է տալիս ապաարգելափակել սմարթֆոնը դեմքի միջոցով: 



OnePlus 5T սմարթֆոնը լիցքավորվում է USB Type-C բնիկով: Ներդրված Dash Charge տեխնոլոգիան թույլ է բավականին արագ լիցքավորել սմարթֆոնը: 



OnePlus 5T սմարթֆոնն ունի 2 SIM-քարտի բնիկ, ինչպես նաև 3.5մմ ականջակալի բնիկ: 6Գբ օպերատիվ ու 64Գբ ներքին հիշողություն ունեցող OnePlus 5T սմարթֆոնը վաճառվելու է 499 դոլարով, իսկ 8Գբ/128Գբ տարբերակը՝ 559 դոլար:
Կարդալ ավելին
Ներկայացվեց OnePlus 5 սմարթֆոնը

Ներկայացվեց OnePlus 5 սմարթֆոնը

OnePlus ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց OnePlus 5 սմարթֆոնը, որը փոխարինելու է OnePlus 3T մոդելին: Արտաքնապես OnePlus 5-ը բավականին շատ է տարբերվում նախորդ մոդելից և ավելի շատ նման է Phone 7 Plus-ին:
OnePlus 5 սմարթֆոնի Optic AMOLED էկրանը 5,5 դույմ է՝ 1920х1080 թողունակությամբ: Էկրանը ծածկված է Gorilla Glass 5-ով: Զարմանալի է, բայց սմարթֆոնը չունի փոշու և ջրի դեմ պաշտպանություն:


OnePlus 5 սմարթֆոնն ունի 2,45Գհց Qualcomm Snapdragon 835 պրոցեսոր, Adreno 540 գրաֆիկական ադապտեր, 6 կամ 8Գբ LPDDR4X օպերատիվ հիշողություն, ինչպես նաև 64 կամ 128Գբ ներքին հիշողություն: Արտաքին հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն չկա:



Այս նոր սմարթֆոնն ունի մատնահետքի սկաներ, ակսելերոմետր, գիրոսկոպ, GPS, Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, NFC, Bluetooth 5.0 և այլ ժամանակակից մոդուլներ:


OnePlus 5 սմարթֆոնն ունհետևի կողմում ունի երկու տեսախցիկներ: Առաջինը 16Մպ է, իսկ երկրորդը՝ 20: Սմարթֆոնի առաջնային մասում տեղադրված տեսախցիկը 16Մպ է: OnePlus 5-ի մարտկոցը 3300 մԱ/ժ է, որը լիցքավորվում է USB Type-C պորտով:


6Գբ օպերատիվ ու 64Գբ ներքին հիշողությամբ OnePlus 5 սմարթֆոնը ԱՄՆ-ում վաճառվելու է 479 դոլարով, իսկ 8Գբ օպերատիվ և 128Գբ ներքին հիշողություն ունեցող տարբերակը՝ 539 դոլար:
Կարդալ ավելին
Ներկայացվեց գերհզոր OnePlus 3 ֆլագմանային սմարթֆոնը

Ներկայացվեց գերհզոր OnePlus 3 ֆլագմանային սմարթֆոնը


Երեկ ներկայացվեց OnePlus սմարթֆոնի 3-րդ տարբերակը, որը կարող է դառնալ այս տարվա ամենասպասված և ամենահետաքրքիր սմարթֆոններից մեկը: OnePlus 3 սմարթֆոնն ունի իդեալական մաքուր Optic AMOLED 5.5 դյույմանոց էկրան՝ 1920 x 1080 պիկսելների թողունակությամբ և մետաղյա կորպուս, որի առջևի մասում տեղադրված է մատնահետքի սենսորով «Home» կոճակը:


Սմարթֆոնն աշխատում է 64 բիթանոց Qualcomm Snapdragon 820 4 միջուկանի պրոցեսորով, որոնոցից երկուսը աշխատում են 2.2 ԳՀց-ով, իսկ մյուս երկուսը՝ 1.62 ԳՀց-ով: Սմարթֆոնի վրա տեղադրված է Adreno 530 վիդեոադապտեր և 6Գբ LPDDR4 օպերատիվ հիշողություն: OnePlus 3-ի ներքին հիշողությունը 64 Գբ է և չունի microSD քարտ տեղադրելու հնարավորություն:


 OnePlus-ի առջևի տեսախցիկը 16 Մպ է, որը նկարահանում է նաև 4K հոլովակներ: Այս տեսխացիկով հնարավոր է նաև նկարել RAW լուսանկարներ (առանց սեղմման): Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 8Մպ է, որը կգոհացնի սելֆիների սիրահարներին:


OnePlus 3 սմարթֆոնն աշխատում է երկու SIM քարտով և 4G LTE ցանցով: Սմարթֆոնի վրա տեղադրված են նաև Wi-Fi 802.11 a/b/g/n/ac, Bluetooth 4.2 և NFC մոդուլները: Տվյալների փոխանակման և մարտկոցի լիցքավորման համար օգտագործվում է USB-C բնիկը: Սմարթֆոնի մարտկոցը 3000 մԱ/ժ է, որը լիցքավորվում է Dash Charge տեխնոլոգիայով: Այն թույլ է տալիս 30 րոպեի ընթացքում մարտկոցը լիցքավորել 63% տոկոսով:


Antutu-ով ծրագրով փորձարկման արդյունքում OnePlus 3-ը հավաքում է 142 215 միավոր, որն իսկապես շատ բարձր ցուցանիշ է:


OnePlus 3-ի վրա տեղադրված է Oxygen ֆիրմային մոդուլով աշխատող Android 6.0.1 Marshmallow օպերացիոն համակարգը: OnePlus 3 սմարթֆոնն արդեն վաճառքի է հանվել և արժի ընդամենը 399 Եվրո: Ի տարբերություն նախորդ OnePlus-ների, այս մոդելը կարելի է օնլայն խանութից ձեռք բերել առանց հրավերի:

Կարդալ ավելին