Պաշտոնապես ներկայացվեցին OnePlus 7 և OnePlus 7 Pro սմարթֆոնները

Ամսաթիվ

Ինչպես և սպասվում էր, այսօր պաշտոնապես ներկայացվեցին OnePlus 7 և OnePlus 7 Pro սմարթֆոնները: OnePlus 7 սմարթֆոնն ունի 6,41 դյույմանոց AMOLED էկրան (Full HD+,2340х1080), որը վերևի հատվածում ունի «կաթիլանման» կտրվածք: Այս էկրանն աշխատում է 60 Հց-ով և ծածկված է Corning Gorilla Glass 5 պաշտպանիչ շերտով: Սմարթֆոնն ունի Snapdragon 855 պրոցեսոր, 6/8 ԳԲ օպերատիվ և 128/256ԳԲ UFS 3.0 ներքին հիշողություն: 


OnePlus 7-ի հետնամասում տեղադրված է կրկնակի տեսախցիկ՝ 48 ՄՊ և 5ՄՊ: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 16 ՄՊ է: Մատնահետքի սկաները տեղադրված սմարթֆոնի դիմերեսին՝ էկրանի մեջ:


OnePlus 7-ն ունի ստերեո դինամիկներ իսկ ականջակալների 3.5մմ բնիկը բացակայում է: Սմարթֆոնի մարտկոցը 3700 մԱ/ժ է, որը լիցքավորվում է արագ լիցքավորման տեխնոլոգիայով (20Վտ):



OnePlus 7 Pro սմարթֆոնն ունի ավելի մեծ՝ 6.67 դյույմանոց AMOLED էկրան (QHD+,3120х1440), որը թարմացվում է 90 Հց հաճախականությամբ: Այս սմարթֆոնի պրոցեսորը նույնպես Snapdragon 855 է, իսկ ահա օպերատիվ հիշողությունը 12 ԳԲ է (կամ 6ԳԲ):


OnePlus 7 Pro սմարթֆոնն ունի եռակի հիմնական տեսախցիկ՝ 48ՄՊ, 16ՄՊ և 8ՄՊ: Հնարավորություն կա վիդեո նկարել 4K/60 ռեժիմով, ինչպես նաև slow-motion 1080p/240 և 720p/480: DxOMark-ի մասնագետներն արդեն հասցրել են փորձարկել այս սմարթֆոնի տեսախցիկը և տվել են 111 միջին միավոր (118 միավոր լուսանկարելուն և 98 միավոր վիդեո նկարելուն): Այս ցուցանիշը շատ քիչ է զիջում Huawei P30 Pro-ի ցուցանիշին:



OnePlus 7 Pro սմարթֆոնի էկրանը չունի կտրվածք, իսկ առջևի 16 ՄՊ տեսախցիկը տեղադրված է բացվող մեխանիզմի մեջ: Այս սմարթֆոնը կարողանում է ֆիքսել պատահական ընկնելու պահը և ավտոմատ փակում է այս մեխանիզմը: OnePlus 7 Pro սմարթֆոնի մարտկոցը 4000 մԱ/ժ է, որը լիցքավորվում է արագ լիցքավորման Warp Charge տեխնոլոգիայով (30Վտ):


OnePlus 7 սմարթֆոնի բազային տարբերակի գինը մոտ €500 է, իսկ ահա OnePlus 7 Pro-ինը՝ €650:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն