Instagram-ի, Facebook-ի և Snapchat-ի լավագույն Camera Effect-ները մեկ վայրում
Ժամանակակից սոցիալական ցանցերի համելվածները թույլատրում են օգտատերերին տարբեր էֆեկտներ կիրառել իրենց նկարների և վիդեոների վրա ու դրանք տեղադրել Story-ներում: Քանի որ այդ էֆեկտները բավականին շատ են, այդ պատճառով սոց. ցանցերը պարբերաբար թարմացնում են հասանելի էֆեկտների ցանկը և ժամանակի ընթացքում որոշ էֆեկտներ գտնելը դառնում է չափազանց բարդ խնդիր: Վերջերս հայտնաբերել եմ մի կայք, որտեղ տեղադրվում են Instagram-ի, Facebook-ի և Snapchat-ի լավագույն Camera Effect-ները: Այդ կայքում էֆեկտների կողքին տեղադրված է նաև դրանք միանգամից բացելու և կիրառելու հղումները (բացառությամբ որոշ էֆեկտների): Նշված կայքում հնարավոր է նաև որոնել էֆեկտներն ըստ անունների կամ «բանալի» բառերի:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ
Տարածել սոց. ցանցերում`
Գրել մեկնաբանություն