Գործարկվել է կոռուպցիոն հանցագործությունների ազդարարման հարթակ՝ Azdararir.am

Ամսաթիվ


Հայաստանում գործարկվել է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ, որի միջոցով, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն, ազդարարը կարող է անանուն եղանակով հաղորդել տեղեկություններ կոռուպցիոն դեպքի մասին: Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ՀՀ՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության, երաշխավորում է ազդարարի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը:


Հարթակի այցելուներին հնարավորություն է տրվում ընտրելու անանուն կամ տվյալներ ներկայացնելու միջոցով ազդարարման եղանակներից իրենց համար նախընտրելի տարբերակը, լրացնել համապատասխան դաշտերում ընտրված ազդարարման եղանակին համապատասխան տվյալները, ամրակցել հաղորդմանը առնչվող էլեկտրոնային նյութերը, լրացված տվյալները ստուգելուց հետո հաստատել հաղորդումը և ներկայացնել այն համակարգի հաղորդումների կառավարման մոդուլ:


Ազդարարի անանունությունը երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (IP Address) ծածկագրելու միջոցով: 


Azdararir.am կայքում տեղադրված է մանրամասն ուղեցույց, թե ինչպես տարբեր ինտերնետ դիտարկիչներով թաքցնել IP հասցեն:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն