Oneplus-ը ներկայացրեց OnePlus Watch խելացի ժամացույցը

Ամսաթիվ

OnePlus 9 սմարթֆոնի պրեզենտացիայի միջոցառման ժամանակ OnePlus ընկերությունը ցուցադրեց նաև իր առաջին խելացի OnePlus Watch ժամացույցը: 


Ժամացույցի կլոր էկրան տեղադրված է չժանգոտվող մետաղի մեջ և պաշտպանված է ջրից IP68 ստանդարտով: 1,39 դյույմանոց Էկրանն ունի 454×454 (326 ppi) կետերի թողունակություն: Ժամացույցը ղեկավարվում է սենսորային էկրանով և կողքի հատվածում գտնվող ֆիզիկական կոճակներով:


OnePlus Watch ժամացույցներն ունեն 1 ԳԲ օպերատիվ և 4 ԳԲ ներքին հիշողություն: Ժամացույցն ունի Wi-Fi, Bluetooth և GPS մոդուլներ: Ժամացույցը չունի 4G մոդուլ: Ժամացույցի մեջ ներդրված են նաև բարձրախոս և միկրոֆոն, որոնցով հնարավոր է պատասխանել զանգերին: 


Ժամացույցի 402 մԱ/ժ մարտկոցը մեկ լիցքավորմամբ աշխատում է մոտ երկու շաբաթ, իսկ ակտիվ օգտագործման դեպքում՝ 1 շաբաթ: 


Ժամացույցն ունի 110 տեսակի սպորտային ռեժիմներ և կարողանում է ավտոմատ որոշել վարժության սկիզբն ու ավարտը: Ժամացույցը չափում է սրտի աշխատանքը, քնի որակը, ստրեսի մակարդակը և արյան մեջ թթվածնի քանակությունը: Ժամացույցը ցուցադրում է նաև սմարթֆոնի վրա եկած ծանուցումները: Ժամացույցի ներքին հիշողության վրա հնարավոր է տեղադրել երգեր և լսել դրանք անմիջապես ժամացույցին միացված ականջակալներով կամ ժամացույցի բարձրախոսով: 


Ժամացույցն աշխատում է ֆիրմային RTOS (Real-Time Operating System) օպերացիոն համակարգով և տվյալ պահին միանում է միայն Android 6 կամ բարձր սմարթֆոնների: Սխասվում է, որ շատ շուտով հնարավոր կլինի նաև միացնել iPhone-ներին: 


OnePlus Watch ժամացույցով հնարավոր է նաև կառավարել մոտակայքում գտնվող OnePlus TV հեռուստացույցը: Ժամացույցները նաև ավտոմատ անջատում են հեռուստացույցը, երբ օգտատերը քնում է: OnePlus Watch ժամացույցը վաճառքի է հանվելու ապրիլի 14-ից և արժենալու է $159:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն