Xiaomi-ն ներկայացրեց մինչև 3 սարք միաժամանակ անլար լիցքավորող սարք

Ամսաթիվ

Xiaomi ընկերությունն այօրվա միջոցառման ժամանակ ներկայացրեց նաև  մինչև 3 սարք միաժամանակ անլար լիցքավորող սարք, որը նման է Apple-ի կողմից ներկայացված AirPower սարքին: Հիշեցնեմ, որ AirPower-ն այնպես էլ սերիական արտադրության չհանվեց Apple-ի կողմից:

Xiaomi-ի այս նոր սարքը միաժամանակ  Qi տեխնոլոգիայով լիցքավորում է երեք սարքեր 20 Վտ հզորությամբ: Նշվում է նաև, որ բոլորովին պարտադիր չի, որպեսզի սարքերը ուղիղ դրվեն սարքի վրա: Սարքն արժի մոտ 90 դոլար:

Բացի այդ Xiaomi-ն ցուցադրեց նաև 80 Վտ անլար լիցքավորման տակդիր, որը 120 Վտ ադապտերի հետ ներառված է Mi 11 Pro-ի  Super Package Edition կոմպլեկտում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն