Chrome-ում ավելացել է վիդեոների «սուբտիտրերը» ցուցադրող գործառույթ: Ինչպես ակտիվացնել

Ամսաթիվ

Google Chrome-ի 89 տարբերակում ավելացել է ցուցադրվող վիդեոների ենթագրերը (սուբտիտրերը) ցուցադրող գործառույթ: Տվյալ պահին այն աշխատում է միայն անգլերենի համար, սակայն չի բացառվում, որ հետագայում կավելանան այլ լեզուներ: Այս նոր գործառույթն ակտիվացնելու համար պետք է բացել Chrome-ի կարգավորումներում Accessibility բաժինը և միացնել Live Caption պարամետրը:

Հնարավոր է նաև այս պարամետրը միացնել անջատել Chrome-ի վերևի աջ անկյունում գտնվող մեդիափլեյերի վրայից: Նշեմ, որ այս գործառույթն աշխատում է նաև Ֆեյսբուքում և այլ կայքերում ցուցադրվող վիդեոների կամ աուդիոների վրա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն