Հայտնի է iOS 15 համակարգի և Apple-ի այլ նորույթների ցուցադրման ամսաթիվը

Ամսաթիվ

Apple ընկերության կայքից տեղեկանում ենք, որ այս տարվա WWDC 2021 միջոցառումը տեղի կունենա հունիսի 7-ից 11-ը: Ինչպես անցած տարի, այս տարի նույնպես միջոցառումը տեղի կունենա օնլայն ֆորմատով (Covid-ի պատճառով): Հիշեցնեմ, որ միջոցառումը նախատեսված է նախևառաջ ծրագրեր մշակողների համար: Սպասվում է, որ միջոցառման ժամանակ Apple-ը կներկայացնի iOS 15, macOS 12, watchOS 8 և tvOS 15 օպերացիոն համակարգերը: Apple-ը հավանաբար կներկայացնի նաև Apple M1X չիպը և թարմացված iMac-ը:

WWDC21 միջոցառման շրջանակներում կանցկացվի նաև Swift Student Challenge մրցույթը, որին մասնակցել ցանկացողները պետք է դիմեն մինչև ապրիլի 18-ը և ներկայացնեն իրենց պրոյեկտները:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն