Xiaomi-ն ներկայացրեց Mi 11 սմարթֆոնի 5 մոդիֆիկացիաներ, որոնցից Ultra-ն տեսախցիկների բլոկում ունի լրացուցիչ փոքր էկրան

Ամսաթիվ

Այսօր Xiaomi-ն անցկացրեց մեծ միջոցառում, որի ընթացքում ցուցադրեց բազմաթիվ նոր սարքեր: Մասնավորապես ներկայացվեցին Mi 11 սմարթֆոնի 5 նոր մոդիֆիկացիաներ՝ Mi 11i, Mi 11 Lite, Mi 11 Lite 5G, Mi 11 Pro և Mi 11 Ultra: 



Հատկապես հետաքրքիր է Ultra մոդելը, որ հետնամասնում տեղադրված է լրացուցիչ փոքր էկրան: Այդ էկրանը գտնվում է տեսախցիկների մոդուլների կողքին և կարող է օգտագործվել տարբեր նպատակներով (տեսնել ծանուցումները, հետևի տեսախցիկով սելֆի անելուց տեսնել պատկերը և այլն): 

AMOLED Էկրանի չափսը 1.1 դյույմ է և ունի Always On ռեժիմ:

Mi 11 Pro-ի հիմնական էկրանը 6.81 դյույմ է, որն աշխատում է 120 Հց հաճախականությամբ: Սմարթֆոնի պրոցեսորը Snapdragon 888 է (ինչպես Mi 11-ում): 

Սմարթֆոնը լիցքավորվում է անլար 67 Վտ հզորությամբ: Mi 11 Ultra և Mi 11 Pro սմարթֆոնների 5000 մԱ/ժ մարտկոցը ստեղծվել է նոր տեխնոլոգիայով (սիլիցիումի օքսիդից), ինչն ավելի բարակ է ու տարողունակ: Այս մարտկոցը նաև ավելի արագ է լիցքավորվում: Սմարթֆոնով հնարավոր է նաև անլար լիցքավորել այլ հեռախոս 10 Վտ հզորությամբ:

Նշվում է, որ սա շուկայում առաջին սմարթֆոնն է, որի մարտկոցը ստեղծվել է այս տեխնոլոգիայով: 

Սմարթֆոնի հովացման համակարգը նույնպես յուրահատուկ է: Այն աշխատում է եռափուլ անցումի տեխնոլոգիայով, ինչը լավացնում է հովացումը 100%-ով:

Mi 11 Ultra-ի տեսախցիկն ունի 5x օպտիկական և 120x թվային զում: Տեսախցիկը բաղկացած է 50+48+48 Մպ մոդուլներից: 

Գլխավոր GN2 մոդուլը Samsung-ինն է: Սմարթֆոնի առջևի տեսախցիկը 20 Մպ է:


Միջոցառման մասին ավելի մանրամասն իմանալու համար կարող եք դիտել ամբողջ միջոցառման ձայնագրությունը, որը տևել է մոտ 5 ժամ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն