Այս Android հավելվածով կարող եք անվճար լսել հազարավոր աուդիոգրքեր

Ամսաթիվ

Այս հավելվածը նախատեսված է ռուսական RuTracker կայքում տեղադրված աուդիոգրքերի գրադարանից օգտվելու համար: Այն իր մեջ ներառում է ներդրված Torrent կլիենտ և աուդիո փլեյեր: Գրքերը դասավորված են ըստ ժանրերի: 

Փլեյերում հնարավոր է կարգավորել արագությունը, ինչպես նաև միացնել քնի ռեժիմը, որի դեպքում ընտրված ժամանակից հետո հավելվածը կանջատվի:

Հնարավորություն կա նաև աուդիո գրքերը լսել ֆոնային ռեժիմում: Այսինքն կարող եք բացել հավելվածը, ընտրել գիրքը և օգտվել այլ հավելվածներից, կամ պարզապես արգելափակել հեռախոսի էկրանը:

Հավելվածի Pro տարբերակի apk ֆայլը կարող եք անվճար ներբեռնել և տեղադրել  Արմբլոգի Տելեգրամի էջից: Հավելվածից օգտվելու համար պետք է գրեք Rutracker կայքի Ձեր օգտանունն ու գաղտնաբառը: 

Եթե գրանցված չեք այդ կայքում, ապա կարող եք անվճար գրանցվել կամ օգտվել այս այս պրոֆիլից՝ օգտանուն՝ rurur0, գաղտնաբառ՝ rurur0

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն