Այս նոր անվճար օնլայն գործիքով հնարավոր է «կենդանացնել» նկարները:

Ամսաթիվ

MyHeritage կայքը թողարկել է նոր գործիք, որն արհեստական բանականության և DeepFake տեխնոլոգիայի միջոցով կենդանացնում է վերբեռնված լուսանկարները: 

Այս գործիքի հիմնական նպատակն այն է, որպեսզի օգտատերերը «կենդանացնեն» իրենց հին ընտանեկան լուսանկարները (նաև պապերի ու նախապապերի):

Նշեմ, որ MyHeritage կայքը մասնագիտացված է ընտանեկան ծառեր ստեղծելու մեջ:

Գործիքով ստեղծված անիմացիաները շարժում են գլուխը, թարթում են աչքերը և ցուցադրում են կենդանության այլ նշաններ: Ստեղծված անիմացիաները հնարավոր է ներբեռնել ու օգտագործել այլ կայքերում (օրինակ որպես Ֆեյսբուքի անիմացիոն ավատար): Վերջում նշեմ, որ այս կայքում պահանջվում է գրանցվել և ստեղծված անիմացիաներն ու նկարները պահպանվում են կայքում: Ցանկության դեպքում կարող եք ջնջել ստացված արդյունքները:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն