Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Sony-ն ներկայացրեց Xbox Game Pass-ի իր անալոգը` PS Plus Essentials, PS Plus Extra և PS Plus Premium (Deluxe)

Sony-ն ներկայացրեց Xbox Game Pass-ի իր անալոգը` PS Plus Essentials, PS Plus Extra և PS Plus Premium (Deluxe)

Sony ընկերությունը ներկայացրեց բաժանորդագրման նոր ընդլայնված ծառայությունը, որը մինչ այժմ հայտնի էր պայմանական Spartacus անվանումով: Օգտատերերին հասանելի են լինելու երեք տարիֆներ՝ PS Plus Essentials, PS Plus Extra և PS Plus Premium: Առաջին ծառայությունը փաստացի հանդիսանալու է այժմյան PS Plus ծառայությունը: Այն նույն գնով (տարեկան 59.99 դոլար, ամսական 9.99 դոլար) խաղասերներին հնարավորություն է տալու խաղալ օնլայն, ամսական նվիրելու է երկու անվճար խաղ, առաջարկելու է զեղչված խաղեր և հնարավորություն է տալու խաղերի ընթացքը սինխրոնիզացնել ամպային հիշողության վրա:

PS Plus Extra ծառայությունը ներառելու է PS Plus Essentials ծառայությունը և օգտատերերի համար հասանելի է դարձնելու PS4 և PS5 կոնսոլների մոտ 400 խաղեր: Սկզբում օգտատերերին հասանելի են լինելու Death Stranding, God of War, Marvel’s Spider-Man, Marvel’s Spider-Man: Miles Morales, Mortal Kombat 11, Returnal և այլ հայտնի խաղեր: Այս ծառայության արժեքը ամսական 14.99 դոլար է, իսկ տարեկան 99.99 դոլար:

PS Plus Premium ծառայությունը ներառելու է նախորդ երկու ծառայությունները և տրամադրելու է PS3, PS2, PS և PSP կոնսոլների 340 լրացուցիչ խաղեր: Ընդ որում PlayStation 3-ի խաղերը հասանելի են լինելու միայն «ամպում» և հնարավոր չի լինի ներբեռնել կոնսոլի վրա: PS Plus Premium ծառայության արժեքը ամսական 19.99 դոլար է, իսկ տարեկան 119.99 դոլար: PS Plus Premium ծառայությունը հասանելի է դարձնելու նաև PS Plus Extra ծառայության խաղերի սթրիմինգային (ամպային) տարբերակները: Նշեմ, որ «սթրիմինգային» խաղերը հասանելի են լինելու ոչ բոլոր երկրներում: Մնացած երկրենրի համար լինելու է PlayStation Plus Deluxe ծառայությունը, որը  Premium-ից մի փոքր էժան է լինելու և ներառելու է PlayStation, PS2 և PSP կոնսոլների դասական խաղերը, որոնք հնարավոր կլինի ներբեռնել կոնսոլի վրա: Այսինքն Deluxe-ը դա նույն Premium-ի առանց խաղերի սթրիմինգի տարբերակն է: Ներկայացված նոր ծառայությունները հասանելի կլինեն ս.թ. հունիսից:

Կարդալ ավելին
Թողարկվել է GTA V խաղի թարմացված տարբերակը PlayStation 5 և Xbox Series X/S համար

Թողարկվել է GTA V խաղի թարմացված տարբերակը PlayStation 5 և Xbox Series X/S համար

 

Մարտի 15-ին թողարկվեց հայտնի GTA V խաղի թարմացված տարբերակը PlayStation 5 և Xbox Series X/S կոնսոլների համար: Սակայն Rockstar Games-ը սկսել է վերադարձնել խաղը նախօրոք գնած PlayStation-ի այն օգտատերերի գումարները, ում պրոֆիլներում ռեգիոնը նշված է Ռուսաստան: Հետաքրքիրն այն է, որ վերադարձած գումարը հնարավոր չի ծախսել կամ կանխիկացնել և այն մնալու է արգելափակված պրոֆիլի վրա: 


Հիշեցնեմ, որ Ուկրաինայի դեպքերի հետ կապված Sony-ն վերջերս արգելափակեց PlayStation Store-ը Ռուսաստանի ռեգիոնի համար: Քանի որ նոր պրոֆիլ գրանցելուց երկրների ցանկում չկան մի շարք ԱՊՀ երկրներ, այդ պատճառով Հայաստանի օգտատերերի մեծ մասը գրանցվելուց նշել է Ռուսաստան և հիմա ընկել է արգելքի տակ: Այս պարագայում կամ պետք է նոր պրոֆիլ բացել և ռեգիոնը նշել օրինակ ԱՄՆ, կամ սպասել, մինչև պատերազմն ավարտվի և Sony-ն վերջնական որոշում կայացնի: Նշեմ, որ պրոֆիլի ռեգիոնը տվյալ պարագայում որոշիչ դեր ունի խաղերի լեզուների համար: Օրինակ ԱՄՆ նշելու դեպքում խաղերի ճնշող մեծամասնությունը կլինեն անգլերեն:
Կարդալ ավելին
Sony-ն Ռուսաստանում փակել է PlayStation Store-ը: Հայ օգտատերերը ևս տուժել են

Sony-ն Ռուսաստանում փակել է PlayStation Store-ը: Հայ օգտատերերը ևս տուժել են

Sony-ն փակել է PlayStation Store-ի մուտքն ու մի շարք այլ գործառույթներ Ռուսաստանում, սակայն իրականում փակել է մուտքը նաև Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի և այլ երկրների համար: Բանն այն է, որ PlayStation-ի նոր պրոֆիլ գրանցելուց ցանկում չկան վերոնշյալ երկրները և օգտատերերը ստիպված Ռուսաստան են նշել: Այսինքն հնարավոր չի նոր խաղեր գնել, ինչպես նաև PS Plus բաժանորդները չեն կարողանա վերցնել ամսական անվճար խաղերը: Տվյալ պահին PS Plus բաժանորդները կարողանում են օգտվել օնլայն ռեժիմից: Sony-ն Ռուսաստանում չի վաճառի նաև նոր PlayStation-ներ և խաղերի սկավառակներ:

Կարդալ ավելին
Խաղասերները համեմատել են Horizon Forbidden West խաղի գեղատեսիլ վայրերը իրականի հետ

Խաղասերները համեմատել են Horizon Forbidden West խաղի գեղատեսիլ վայրերը իրականի հետ

Փետրվարի 18-ին PlatStation 4 և 5 խաղային կոնսոլների համար թողարկվեց Horizon Forbidden West համակարգչային խաղը, որտեղ բավականին մեծ քարտեզի վրա տեղադրված են մի շարք իրական վայրեր ու շինություններ: Խաղասերներները ստեղծել է տեսանյութ, որտեղ ցուցադրվում է համեմատությունները:

Կարդալ ավելին
Հաքերներին հաջողվել է «ջարդել» PlayStation 4-ի համակարգը

Հաքերներին հաջողվել է «ջարդել» PlayStation 4-ի համակարգը


SpectreDev, Chendochap և Znullptr հաքերային խմբերին հաջողվել է «ջարդել» PlayStation 4 խաղային կոնսոլի համակարգը և այնտեղ տեղադրել խաղեր: Հաքերները կարողացել են ջարդել PlayStation 4-ի ծրագրային ապահովման 9.0.0 տարբերակը, որը թողարկվել էր այս տարվա սեպտեմբերին: Զավեշտալին այն է, որ հաքերների կարծիքով իրենց ստեղծած կոդը կաշխատի նաև PlayStation 5 կոնսոլների վրա, սակայն նրանք այս պահին չունեն PlayStation 5,որպեսզի կարողանան փորձարկեն: Նշեմ նաև, որ այս նորությունից հետո Sony-ն թողարկել է PlayStation 4 համակարգի 9.0.3 թարմացումը, որտեղ հավանաբար ուղղել է բացթողումը: 

SpectreDev, Chendochap և Znullptr հաքերային խմբերի ստեղծած կոդն ու դրա մասին ինֆորմացիան կարող եք տեսնել այստեղ:
Կարդալ ավելին
Sony-ն ցուցադրեց Playstation 5-ի գունավոր կողային վահանակներ

Sony-ն ցուցադրեց Playstation 5-ի գունավոր կողային վահանակներ

Sony ընկերությունը ցուցադրեց PS5 խաղային կոսնոլների համար նախատեսված գունավոր վահանակներ: Հասանելի են լինելու սև, կարմիր, վարդագույն, մանուշակագույն և երկնագույն երանգները: 

Վահանակները հասանելի են լինելու ինչպես Blu-ray տարբերակներով PS5-երի համար, այնպես էլ թվային մոդելների համար:

Sony-ն ներկայացրեց նաև DualSense խաղային գեյմպադերի 3 նոր գույներ՝ վարդագույն, երկնագույն և մանուշակագույն

Կարդալ ավելին
Վերջապես CyberPunk 2077 խաղը վերադարձավ PlayStation Store

Վերջապես CyberPunk 2077 խաղը վերադարձավ PlayStation Store

Cyberpunk 2077 խաղը վերջապես վերադարձավ PlayStation Store և հասանելի է ինչպես PS4, այնպես էլ PS5 կոնսոլների համար: Այնուամենայնիվ Sony ընկերությունը խորհուրդ է տալիս այն խաղալ PlayStation 5-ով կամ PS4 Pro-ով, քանի որ PS4-ի դեպքում կարող են լինել արագագործության խնդիրներ: Հիշեցնեմ, որ 2020թ. դեկտեմբերին այս խաղը ջնջվեց PS Store-ից (այս ընթացքում վաճառվում էր միայն սկավառակով), քանի որ այնտեղ առկա էին մեծ քանակով ծրագրային սխալներ: Խաղի հիմնադիր CD Projekt-ը նույնիսկ օգտատերերին առաջարկեց վերադարձնել խաղը և հետ ստանալ գումարը: Նշեմ, որ նոր սերնդի կոնսոլների համար ադապտացված Cyberpunk 2077 խաղը հավանաբար կթողարկվի 2021թ. երկրորդ կեսին:

Կարդալ ավելին
Sony-ն անվճար նվիրում է Horizon Zero Dawn: Complete Edition խաղը PS4 և PS5 կոնսոլների օգտատերերին

Sony-ն անվճար նվիրում է Horizon Zero Dawn: Complete Edition խաղը PS4 և PS5 կոնսոլների օգտատերերին

#PlayAtHome միջոցառման շրջանակներում Sony-ն շարունակում է նվիրել PlayStation-ի անվճար խաղեր: Այսօրվանից օգտատերերը կարող են անվճար իրենց գրադարաններում ավելացնել Horizon Zero Dawn: Complete Edition խաղը: Ակցիան գործում է մինչև մայիսի 14-ը: Հիշեցնեմ, որ մինչև ապրիլի 23-ը կարող եք անվճար ձեռք բերել նաև PlayStation-ի 10 այլ խաղեր:

Կարդալ ավելին
PS5-ի առաջին մեծ ծրագրային թարմացումը թույլ է տալիս PS5 խաղերը տեղափոխել արտաքին կրիչ վրա

PS5-ի առաջին մեծ ծրագրային թարմացումը թույլ է տալիս PS5 խաղերը տեղափոխել արտաքին կրիչ վրա

Sony ընկերությունը վաղը թողարկելու է PlayStation 5-ի առաջին խոշոր ծրագրային թարմացումը, որտեղ կատարվել են մի քանի փոփոխություններ: Ամենանշանակալիներից մեկն այն է, որ հնարավորություն է տրվելու PS5-ի խաղերը տեղափոխել արտաքին կրիչի վրա: Ճիշտ է, Sony-ն դեռ հնարավորություն չի տալու միանգամից խաղալ դրանք, քանի որ PS5-ի խաղերը հարմարեցված են SSD կրիչների համար: Արտաքին կրիչի վրա տեղափոխված խաղերը նորից խաղալու համար կպահանջվի դրանք նորից տեղափոխել ներքին SSD-ի վրա: Sony-ն նշում է, որ սա ավելի արագ գործողություն է, քան նորից ինտերնետից կամ սկավառակից ներբեռնելն ու տեղադրելը:

Իսկ ահա արտաքին կրիչի վրա տեղափոխված PS4 խաղերը հնարավոր կլինի միանգամից խաղալ PS5-ի վրա: Sony-ն խոստանում է, որ ապագայում նաև թույլ կտա արտաքին կրիչի վրա տեղափոխված PS5-ի խաղերը միանգամից խաղալ PS5-ի վրա, եթե դրանք տեղադրվեն M.2 կրիչների վրա:

PS5-ի թարմացման մեջ փոփոխություն է կատարվել նաև Share Play գործառույթում: Այս թարմացումից հետո PS5-ի և PS4-ի օգտատերերը կարող են կիսվել իրենց խաղային սեանսներով ընկերների հետ, ինչպես նաև միասին խաղալ մի կոնսոլի վրա հեռավար ռեժիմով: Փոփոխություններ են կատարվել նաև բջջային հավելվածում:

Կարդալ ավելին
Հայտնի է PlayStation 5 կոնսոլի գինն ու վաճառքի մեկնարկի օրը

Հայտնի է PlayStation 5 կոնսոլի գինն ու վաճառքի մեկնարկի օրը

Sony-ն երեկ ցուցադրեց PlayStation 5 խաղային կոնսոլի մի քանի նոր խաղերի թրեյլերներ: Շնորհանդեսի վերջում երկու կարևոր իրադարձություն տեղի ունեցավ: Նախևառաջ ցուցադրվեց, որ PlayStation Plus նոր կամ ակտիվ բաժանորդները կկարողանան խաղալ տասնյակ թոփ խաղեր անվճար: Դրանց թվում են The Last of Us, God of War, Batman, Detroit, Uncharted 4 և այլն: 

Երկրորդ կարևոր ինֆորմացիան վերաբերում է PlayStation 5-ի գներին և վաճառքի մեկնարկին: Այսպիսով PlayStation 5 կոնսոլը ԱՄՆ-ում կարժենա 499 դոլար, իսկ առանց սկավառակով տարբերակը՝ 399 դոլար: Տեղեկացնեմ, որ այս տարբերակը տեխնիկական պարամետրերով ոչնչով չի տարբերվում ավագ մոդելից: 

Իսկ ահա Xbox-ի դեպքում Series S մոդելը բավականին տարբերվում է Series X մոդելից, այդ պատճառով այն համեմատաբար էժան է թե Series X-ից, թե PlayStation Digital-ից:

PlayStation 5-ը բացելու է նաև PlayStation 4-ի համար թողարկված գրեթե բոլոր խաղերը: PlayStation 5-ի վաճառքը մի քանի երկրներում կմեկնարկի նոյեմբերի 12-ից, իսկ մնացած երկրներում նոյեմբերի 19-ից: Նշեմ նաև, որ սկզբնական շրջանում ոչ բոլոր ցանկացողները կկարողանան ձեռք բերել, քանի որ քանակը սահմանափակ է ու խաղասերների հետաքրքրությունը մեծ:








Կարդալ ավելին