Tlgrm.am կայքում մեկտեղ են հավաքված Տելեգրամի հայկական ալիքներն ու խմբերը









2022թ. Telegram-ը դասվել է աշխարհում ամենաշատ ներբեռնվող Top 5 հավելվածների շարքում, իսկ ամսական ակտիվ օգտատերերի քանակը ավելի քան 700 միլիոն է: Telegram-ի թիմը որոշել է ներդնել Premium բաժանորդագրությունը, որին միանալու ամսավճարը 4.99$ է: Premium-ի օգտատերերը ստանում են մի շարք առավելություններ և կրկնապատկված ծավալներ: Եկեք տեսնենք, թե ինչ է ներառում Premium բաժանորդագրությունը:
Ավելի մեծ ծավալով ֆայլեր
Տելեգրամում սովորական օգտատերերը կարող են վերբեռնել մինչև 2ԳԲ ծավալով ֆայլեր, իսկ Premium բաժանորդները կարող են վերբեռնել մինչև 4ԳԲ ծավալով ֆայլեր: Նշեմ, որ այստեղ խոսքը մեկ ֆայլի ծավալի մասին է, ոչ թե գումարային: Ոչ Premium բաժանորդները կարող են ներբեռնել Premium բաժանորդների կողմից ուղարկված մեծ ծավալով ֆայլերը:

Արագացված ներբեռնում
Premium օգտատերերը կարող են ներբեռնել ֆոտո, վիդեո և այլ ֆայլեր առավելագույն արագությունով՝ առանց սահմանափակումների: Ֆայլերի ներբեռնման արագությունը կախված է լինելու միայն օգտատիրոջ ինտերնետի արագությունից:




.gif)






Տելեգրամը պաշտոնապես թողարկել է իր գովազդային պլատֆորմը: Գովազդներն այսուհետ ցուցադրվելու են 1000-ից ավել հետևորդ ունեցող ալիքներում: Նշվում է, որ ցուցադրվող գովազդները միայն տեսքստային են և ունեն առավելագույնը 160 սիմվոլ: Գովազդները չեն պարունակում արտաքին հղումներ: Գովազդները համապատասխանելու են ալիքների բովանդակությանը և օգտատիրոջ նախասիրությունների մասին տվյալներ չեն հավաքելու: Սա նշանակում է, որ նույն գովազդը երևալու է բոլոր օգտատերերին:

Գովազդատուները հնարավորություն ունեն ընտրել այն ալիքները, որտեղ ցուցադրվելու են գովազդները: Հնարավոր է նաև ֆիլտրել ալիքները ըստ լեզուների և բովանդակության: Գովազդատուները կարող են նաև ընտրել ալիքներ, որտեղ չեն ցանկանում երևա գովազդը:

Առայժմ այս պլատֆորմը գտնվում է վերջնական փորձարկման փուլում և գովազդի ամբողջ հասույթը գնալու է Տելեգրամին: Հետագայում ալիքների ադմինները նույնպես կարող են իրենց ալիքներում ցուցադրվող գովազդներից գումար վաստակել:
Կարդալ ավելին

Telegram-ում նորից հայտնվել է Глаз Бога բոտը, որի միջոցով հնարավոր է որոնել ու տեսնել ՌԴ քաղաքացիների մի շարք անձնական տվյալներ: Նշեմ, որ նախկինում այս բոտը Տելեգրամից ջնջվել էր Роскомнадзор-ի պահանջով, սակայն բոտի ստեղծողները վարձել են պրոֆեսիոնալ իրավաբանների և կարողացել են այնպես անել, որպեսզի օրինական կերպով այս բոտը նորից աշխատի: Հեղինակները նշում են, որ այս բոտը իրականում որոնողական համակարգի նման է, այսինքն այն սկանավորում է համացանցում գտնվող բաց տվյալները:

Հետաքրքիրն այն է, որ այս բոտում հնարավոր է տվյալներ որոնել հեռախոսահամարով, սոցիալական ցանցի տվյալներով, մեքենայի համարանիշով կամ VIN կոդով, լուսանկարով, էլ փոստով կամ գաղտնաբառով, իրավաբանական անունով, հասցեով, IP հասցեով և այլ տվյալներով: Անվճար ցուցադրվում են ոչ բոլոր տվյալները, իսկ ամբողջականը տեսնելու համար պետք է վճարել չնչին գումար:

Քանի օր այս բոտն այժմ աշխատում է օրենքների սահմաններում, այդ պատճառով որոնող կատարող օգտատերը պետք է սկզբում համաձայնվի պայմաններին և ընտրի առաջարկվող օրենքներից մեկը, որով ցանկանում է որոնում կատարել:
Կարդալ ավելին

2020թ. դեկտեմբերին Telegram-ի խմբերում ավելացել էր աուդիո չաթերի հնարավորություն (առավելագույնը 1000 մասնակից): ՎԵրջերս այս հնարավորությունը բարելավված տեսքով ավելացել է նաև ալիքներում և հանվել է առավելագույն մասնակիցների սահմանափակումը:

Տելեգրամում աուդիո չաթ ստեղծելու համար ադմինը պետք է բացի ալիքի պրոֆիլը, սեղմի երեք կետանոց նշանի վրա (⋮) և սեղմի «Начать голосовой чат» կոճակը:

Ադմինիստրատորները կարող են նաև միացնել ձայնագրելու գործառույթը, որպեսզի ուղիղ միացումը բաց թողած հետևորդները հետագայում կարողանան նսել աուդիո չաթի ձայնագրությունը: Ձայնագրությունը միացնելու դեպքում մասնակցիները տեղեկացվում են այդ մասին:

Չաթի մասնակիցները կարող են «ձեռք բարձրացնել», որպեսզի ադմինիստրատորից խոսելու հնարավորություն պահանջեն: Ադմինիստրատորները կարող են արագ տեսնել մասնակցի պրոֆիլի մասին տվյալներ:

Հնարավորություն կա նաև գեներացնել և ուղարկել հատուկ հղում, որը բացելուց օգտատերը միանգամից կմասնակցի աուդիո չաթին: Ընդ որում հնարավորություն կա գեներացնել երկու տեսակի հղում՝ խոսնակների և այլ մասնակիցների համար, որը հնարավոր է տարածել այլ սոցցանցերում:

Աուդիո չաթերին հնարավոր է մասնակցել ոչ միայն անհատական պրոֆիլով, այլև սեփական ալիքներից մեկի պրոֆիլով:
Կարդալ ավելին






