Tlgrm.am կայքում մեկտեղ են հավաքված Տելեգրամի հայկական ալիքներն ու խմբերը

Ամսաթիվ

Թողարկվել է tlgrm.am կայքը, որտեղ մեկտեղ են հավաքված Տելեգրամում առկա հայկական ալիքները: Այս կայքում ալիքները բաժանված են ըստ բաժինների, ինչը ավելի է հեշտացնում գտնել անհրաժեշտ թեմայով ալիքը: Հնարավորություն կա նաև որոնել ըստ ալիքի անվանումի: 


Tlgrm.am կայքում կարող եք տեսնել նաև «Վերջին ավելացված», «Ամենաշատ բաժանորդներ ունեցող», «Ամենաշատ նոր բաժանորդ ունեցող», «Ամենաշատ բաժանորդ կորցրած» ալիքները, ինչպես նաև Տելեգրամյան հայկական խմբերը: Հնարավորություն է տրվում նաև առաջարկել ալիք կամ խումբ, որը չկա ցուցակում:


Tlgrm.am կայքը օգտակար գործիք է նաև ալիքների ադմինիստրատորների համար, ովքեր կարող են տեսնել իրենց կամ այլ ալիքների հետևորդների քանակի վիճակագրությունը:


Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն