Google-ի գլխավոր էջում հայտնվել է լուսանկարների որոնման Lens գործիքը

Ամսաթիվ

 

Google ընկերությունը տեղադրել է Google Lens-ի նշանը Google որոնողական համակարգի գլխավոր էջի վրա, որի վրա սեղմելով հնարավորություն է տրվում վերբեռնել լուսանկարը կամ գրել դրա հղումը: Այնուհետև վեբ դիտարկչում բացվում է Google Lens-ի էջը, որտեղ ցուցադրվում է լուսանկարի մասին մանրամասն ինֆորմացիա և այդ լուսանկարին նման այլ լուսանկարներ: Google Lens-ի էջում հնարավոր է նաև թարգմանել լուսանկարի վրա եղած գրառումը:


Հիշեցնեմ, որ ոչ վաղ անցյալում Google-ը Chrome դիտարկչում փոխարինել էր լուսանկարներով որոնելու իր դասական գործիքը Google Lens-ով, երբ օգտատերերը աջ քլիք էին անում լուսանկարի վրա: Նշեմ, որ Google Lens-ը ներդրված է նաև Google Photos հավելվածում:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն