Picsart-ում հայտնվել է տեքստային նկարագրությունով լուսանկարներ գեներացնող գործիք


Picsart ծառայությունում հայտնվել է արհեստական բանականությամբ աշխատող նոր գործիք, որը գեներացնում է լուսանկարներ ըստ նկարագրված տեքստի:

Այս նոր գործիքն անվճար հասանելի է որոշ երկրների iOS հավելվածում, ինչպես նաև Picsart-ի վեբ տարբերակում: Մոտ ապագայում այն հասանելի կլինի նաև այլ պլատֆորմերում:

Նշեմ, որ գործիքով հնարավոր է գեներացնել ոչ միայն լուսանկարներ, այլ նաև ֆիլտրեր: Օրինակ կարող եք գեներացնել «լղոզված» ֆոնով լուսանկարներ (panda wearing glasses bokeh):

Այս գործիքի կողմից գեներացված որոշ լուսանկարներ կարող եք տեսնել պաշտոնական կայքում կամ փորձեք ինքներդ գեներացնել ձեր երևակայության մեջ եղած նկարը: