Նոյեմբերի 14-ին Երևանում տեղի ունեցավ Samsung Neo QLED հեռուստացույցների նոր մոդելային շարքի վաճառքի շնորհանդեսը Հայաստանում: Թվում է, թե արտադրողները հեռուստացույցների շուկայում այլևս սպառողներիս զարմացնելու քիչ շանսեր ունեն, սակայն Samsung ընկերությունը շարունակում է կատարելագործել իր հեռուստացույցներն ու դրանց մեջ ներդնել նոր տեխնոլոգիաներ:
Neo QLED նորացված մոդելային շարքն ունի պատկերի ու ձայնի բարելավված որակ, պրեմիում կարգի դիզայն և անհատականացման խելացի տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ հեռուստադիտողները կկարողանան առավելագույն հարմարավետությամբ դիտել իրենց սիրելի ֆիլմերն ու հաղորդումները:
Հեռուստացույցները նախևառաջ հանդիսանում է ինտերիերի անբաժան մասնիկներից մեկը և կարևոր է, որպեսզի դրանք լինեն հնարավորինս բարակ և գեղեցիկ: Infinity One մինիմալիստիկ դիզայնով ստեղծված Neo QLED ֆլագմանային մոդելների կորպուսը չափազանց բարակ է, իսկ էկրանի մետաղյա շրջանակը հեռուստացույցին տալիս է պրեմիում դասի տեսք: Թարմացված Slim Fit ամրակը թույլ է տալիս հեռուստացույցը կախել պատից այնպես, որպեսզի պատի և հեռուստացույցի միջև տարածքը լինի հնավորինս քիչ:
Իսկ բարակ շրջանակով Slim One Connect բլոկի շնորհիվ կազատվեք խառնված լարերից:
2022թ. Quantum Matrix տեխնոլոգիան թարմացվել է հեռուստացույցի լուսավորության բարելավված վերահսկման Shape Adaptive Light Control տեխնոլոգիայով, որը տարածում է լույսը ցուցադրվող օբյեկտի ձևից կախված՝ անգամ ամենավառ տեսարաններում պատկերի լավագույն որակ ապահովելու համար: Neo QLED հեռուստացույցներում օգտագործվում է նաև Real Depth Enhancer նոր տեխնոլոգիան՝ ռեալիստականությունը բարձրացնելու և պատկերում խորության զգացում ստեղծելու համար:
Այժմ հեռուստացույցի տերերը կարող են ներբեռնել սմարթֆոնի Smart Calibration հավելվածը և դրա միջոցով ինքնուրույն արագ կարգավորել հեռուստացույցի գույները:
2022թ. Neo QLED հեռուստացույցներում կոնտրաստի մեփինգը նախկին 12 բիթի փոխարեն դարձել է 14 բիթ, ինչը թույլ է տալիս տեսնել ավելի լուսավոր և դետալիզացված պատկերներ:
Neo QLED հեռուստացույցի հզոր պրոցեսորը ապահովում է պատկերի ու ձայնի բարելավված որակ: Արհեստական բանականության տեխնոլոգիաների հիման վրա մինչև 4K և 8K պատկերի ինտելեկտուալ մաշտաբավորումը կատարվում է նեյրոցանցերի միջոցով ու թույլ է տալիս սիրելի կոնտենտը դիտել բարձր կետայնությամբ: Թարմացված պրոցեսորի շնորհիվ բարելավվում է կոնտրաստայնությունը, 4 անգամ մեծանում է ցայտունության մակարդակը և ապահովվում է գույնի 16 հազարից ավել գրադացիա՝ էկրանին ամենափոքր դետալները փոխանցելու համար:
Հեռուստացույցների նոր մոդելներում առկա է EyeComfort ռեժիմը, որը ավտոմատ կերպով կարգավորում է ցայտունությունն ու գունային տոները՝ օգտագործելով տարածքի լուսավորվածության և օրվա լուսային տևողության վերաբերյալ սենսորի տվյալները: Արդյունքում՝ օրվա ցանկացած ժամին հեռուստացույց դիտելիս նվազում է աչքերի լարվածությունը:
Թարմացված Neo QLED հեռուստացույցը Wi-Fi-ի միջոցով ապահովում է անլար Dolby Atmos, ինչը բազմալիք բարձրախոսների հետ միասին սենյակի ցանկացած հատվածում ապահովում է հագեցած ու ծավալուն ձայն:
OTS Pro (Object Tracking Sound) տեխնոլոգիան ապահովում է իսկական կինոթատրոն հիշեցնող իմմերսիվ ձայն: Այս տեխնոլոգիան էկրանի վրայի օբյեկտի հետ միասին «տեղափոխում» է ձայնը սենյակով մեկ՝ ստեղծելով կատարվող իրադարձություններին մասնակից լինելու տպավորություն:
2022թ. Samsung Smart հեռուստացույցները ստացել են Smart Hub թարմացված ինտերֆեյսը, ինչի շնորհիվ կոնտենտի որոնումը դարձել է ավելի արագ ու հարմար: Հեռուստացույցն աշխատում է Tizen օպերացիոն համակարգով:
2022թ. Neo QLED հեռուստացույցներում առկա է Multi View գործառույթը, ինչը թույլ է տալիս միաժամանակ էկրանի վրա ցուցադրել մինչև 4 տարբեր պատկեր 8K մոդելի դեպքում և մինչև 2 պատկեր՝ 4K-ի դեպքում: Սիրելի ֆիլմերն ու հաղորդումները դիտելիս Neo QLED-ի միջոցով հնարավոր է օրինակ միաժամանակ տեսաչաթով շփվել ընկերների կամ ընտանիքի անդամների հետ:
2022թ. Neo QLED հեռուստացույցներում ներդրված է տնային սարքավորումների կառավարման հաբն ու Samsung SmartThings գործիքը, ինչը թույլ է տալիս հեշտ ու արագ կառավարել «խելացի տան» լույսերն ու այլ սարքերը: Խելացի տան կառավարման SmartThings բջջային հավելվածը նույնպես ստացել է թարմացված ինտերֆեյս, որը թույլ է տալիս կարգավորել սարքավորման քարտը ինչպես սմարթֆոնից, այնպես էլ հեռուստացույցից:
Հեռուստացույցները նաև կարևոր բաղադրիչ են հանդիսանում խաղասերների համար և 2022թ. Neo QLED հեռուստացույցներում խաղերի համար առկա են մի շարք կարող եք վերածել գերլայնանկյուն խաղային մոնիտորի: Հեռուստացույցում ներդրված են ժամանակակից խաղային կոնսոլներում առկա պատկերի ցուցադրման HDR և այլ տեխնոլոգիաները:
2022թ. Neo QLED հեռուստացույցն ունի բավականին թեթև և պարզեցված հեռակառավարման վահանակ, որն աշխատում է արևային մարտկոցով: Այս վահանակը ղեկավարում է ինչպես հեռուստացույցը, այնպես էլ դրան միակցված մյուս սարքավորումները:
Թարմացված հեռակառավարման վահանակը կարելի է լիցքավորել անգամ գիշերը՝ շնորհիվ RF Harvesting տեխնոլոգիայի, որը կլանում է կենցաղային այլ սարքավորումների էլեկտրամագնիսային ճառագայթումները:
Հայաստանում Neo QLED հեռուստացույցների թարմացված մոդելային շարքը պաշտոնապես ներկայացված է տարբեր անկյունաչափեր ունեցող հետևյալ մոդելներով. Neo QLED 4K՝ QN90B, QN85B, Neo QLED 8K՝ QN900B,QN800B, QN700B:
Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ, կարդա նաև նմանատիպ գրառումները 😊