Viber-ում հայտնվել են ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված թեմատիկ չաթ-բոտ, AR ֆիլտրեր և սթիքերներ
Ամսաթիվ
Viber մեսենջերը ստեղծել է թեմատիկ ժամանցային և ինտերակտիվ գործառույթներ ֆուտբոլասերների համար՝ ֆուտբոլային հանդիպումների արդյունքները կանխատեսելու համար նախատեսված չաթ-բոտ, խաղային մեխանիզմով AR ֆիլտրեր և սթիքերներ։
Rakuten Viber-ը՝ անվտանգ հաղորդակցության և ձայնային հաղորդակցության համաշխարհային առաջատարը, հայտարարում է ֆուտբոլին նվիրված ինտերակտիվ և խաղային հնարավորությունների մեկնարկի մասին: Նոր գործառույթների թվում են չաթ-բոտը, լրացված իրականության դիմակներն ու ֆիլտրերը, սթիքերների փաթեթը, ինչպես նաև սպորտային ալիքներ, որոնց շնորհիվ կարող եք հետևել ֆուտբոլային ամենակարևոր հանդիպումների վերջին նորություններին։ Գործառույթները Viber-ում հասանելի կլինեն 2 ամիս նոյեմբերից սկսած։
Ֆուտբոլը աշխարհի ամենահայտնի սպորտաձևն է, որն ունի միլիարդավոր երկրպագուներ ավելի քան 200 երկրներում: Ի պատիվ ֆուտբոլի, որը միավորում է մարդկանց ամբողջ աշխարհում, Viber մեսենջերն արշավ է սկսել, որը թույլ է տալիս օգտատերերին հետևել սպորտային վերջին նորություններին։
Viber-ի 2022 Global Football Campaign-ը հավելվածի միլիոնավոր օգտատերերի թույլ կտա տեղեկանալ վերջին մարզական իրադարձություններին խաղերի կանխատեսման չաթբոտի միջոցով, որը երկրպագուներին կոգեշնչի փորձել իրենց ուժերը անձնական և խմբակային զրույցներում խաղերի արդյունքները կանխատեսելիս:
Ֆուտբոլասերներին առաջարկում է՝
Ընդլայնված իրականության դիմակներ և ֆիլտրեր
Viber-ը թողարկել է երկու AR ֆիլտրեր՝ գոլի տոնակատարության և ֆուտբոլային շրջանակով:
Խաղարկային AR ֆիլտրեր
Մեսսենջերում կան նաև երկու խաղային մեխանիկայով զտիչներ, որոնք թույլ կտան օգտատերերին փորձել գոլ խփել կամ տեսնել, թե քանի անգամ կարող են գլխով հարվածել գնդակին:
Սթիքերներ
Սթիքերները ներառում է ֆուտբոլային թեմաներով պատկերներ և արտահայտություններ, որոնք հասանելի են անգլերենով և 18 այլ լեզուներով, այդ թվում՝ հայերենով:
Ալիքներ
Երկրպագուները կկարողանան հետևել իրենց սիրելի թիմերի վերջին նորություններին տարբեր սպորտային լրատվամիջոցների միջոցով:
«Ունենալով այդքան շատ ֆուտբոլասերներ ամբողջ աշխարհում և հաշվի առնելով Viber-ի մեծ լսարանը, ցանկանում ենք, որ մեր օգտատերերը կարողանան հնարավորինս զգալ սպորտային տոնի շունչը՝ միևնույն ժամանակ մշտապես կապի մեջ լինելով միմյանց հետ: Մենք ուրախ ենք մեր օգտատերերին առաջարկել բազմաթիվ հնարավորություններ և ինտերակտիվ բովանդակություն»,- մեկնաբանել է Rakuten Viber-ի թիրախային շուկաների զարգացման ավագ տնօրեն Աթանաս Ռայկովը: «Viber օգտատերերը կկարողանան տոնել սիրելի ֆուտբոլային թիմերի հաղթանակները ընկերների, ընտանիքի և գործընկերների հետ: Հանդիպումների արդյունքների կանխատեսումներով կիսվելը, խաղի վերջին հաշիվն իմանալը կամ համաշխարհային առաջատարների աղյուսակն ստուգելը նույնքան հեշտ կլինի, որքան Viber հավելվածը բացելը»:
Նշված հնարավորությունների հղումները՝
AR դիմակներ և զտիչներ