Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
YouTube-ում այլևս չի ցուցադրվի դիսլայքերի քանակը

YouTube-ում այլևս չի ցուցադրվի դիսլայքերի քանակը

YouTube-ն այլևս վիդեոների ներքևում չի ցուցադրելու դիսլայքերի քանակը: Այն կարող են տեսնել միայն վիդեոների հեղինակները: Սակայն դիսլայքի կոճակը մնալու է և աշխատելու է նախկինի պես: Այսինքն YouTube-ը ձեր դիսլայքերի հիման վրա հասկանալու է, թե ինչ վիդեոներ ցուցադրի: YouTube-ը որոշել է չցուցադրել քանակը, քանի որ ուսումնասիրություններով պարզել են, որ այս կոճակը հաճախ օգտագործում է հեղինակներին այսպես ասած վատություն անելու համար և քանակը չտեսնելով մարդիկ ավելի քիչ կսեղմեն այս կոճակը:


Կարդալ ավելին
Youtube-ում գովազդները հնարավոր է անջատել ընդամենը կետ ավելացնելով

Youtube-ում գովազդները հնարավոր է անջատել ընդամենը կետ ավելացնելով


Համացանցում մի հետաքրքիր մեթոդ է հայտնվել YouTube-ի գովազդները անջատելու համար: Բանն այն է, որ եթե հասցեի մեջ .com-ից հետո ավելացնում ենք կետ, ապա գովազդներն այլևս չեն ցուցադրվում: Հավանաբար դոմեյնի նորմալիզացիա չի արվում և համեմատելու ընթացքում ստացվում է, որ կետովը այլ դոմեյն է: Արդյունքում գովազդներն այլևս չեն ցուցադրվում: Google-ը միգուցե շուտով կֆիքսի այս բացթողումը:
Կարդալ ավելին
YouTube-ից վիդեոներ և mp3 երգեր ներբեռնելու լավագույն ծրագիրը Android-ի և Windows-ի համար

YouTube-ից վիդեոներ և mp3 երգեր ներբեռնելու լավագույն ծրագիրը Android-ի և Windows-ի համար


Նախորդ գրառումներում մեկում անդրադարձել էի YouTube-ից և այլ կայքերից անմիջապես iOS-ի մեջ mp3 երգեր և վիդեոներ ներբեռնելուն: Այս անգամ եկեք տեսնենք, թե ինչպես է հնարավոր շատ պարզ և արագ եղանակով դա անել Անդրոիդում և Windows-ում: 


Գոյություն ունի Videoder անունով մի հիանալի ծրագիր, որը չի պարունակում ոչ մի ավելորդություն և իր առջև դրված խնդիրը շատ լավ կատարում է (առանց ավելորդ գովազդների): Videoder հավելվածում անհրաժեշտ է ընդամենը տեղադրել անհրաժեշտ վիդեոյի հասցեն (կամ գրել վերնագիրը)  և սեղմել ներբեռնելու կոճակը: 


Ծրագիրը թույլ է տալիս ներբեռնել մի քանի աուդիո/վիդեո ֆորմատներով (նաև 4K) մոտ 1000 կայքերից (YouTube, Facebook, Instagram և այլն):

Անդրոիդ հեռախոսների համար Google Play-ում չկա այս հավելվածը, սակայն կարող եք պաշտոնական կայքից ներբեռնել apk ֆայլը և այն տեղադրել Անդրոիդի մեջ:


Videoder-ի առավելություններից է նաև այն, որ կարող եք մուտք գործել Ձեր YouTube-ի պրոֆիլ և միանգամից այս ծրագրում տեսնել ու ներբեռնել Ձեր հավանած կամ նախկինում դիտած վիդեոները:

Կարդալ ավելին
YouTube-ն ամփոփել է 2019 թվականը Rewind 2019 տեսանյութի մեջ

YouTube-ն ամփոփել է 2019 թվականը Rewind 2019 տեսանյութի մեջ

Կարդալ ավելին
Microsoft-ը թողարկել է Python-ի 44 անվճար վիդեոդասեր սկսնակների համար

Microsoft-ը թողարկել է Python-ի 44 անվճար վիդեոդասեր սկսնակների համար


Microsoft Developer Յութուբի ալիքում տեղադրվել են Python-ի 44 անվճար վիդեոդասեր սկսնակների համար: Վիդեոդասերի տևողությունը 2-ից 12 րոպե է: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ Udemy-ում 200 դոլարանոց Python-ի դասընթացը դարձել էր անվճար: Այդ ակցիան այժմ չի գործում, սակայն հասցրել եմ դրանք վերբեռնել Yandex.Disk-ի վրա:

Կարդալ ավելին
YouTube-ն այլևս չի ցուցադրելու հետևորդների ճշգրիտ թիվը

YouTube-ն այլևս չի ցուցադրելու հետևորդների ճշգրիտ թիվը


YouTube-ը սկսել է կլորացնել և կրճատել ալիքների հետևորդների քանակի հաշվիչը: Օրինակ 7.253.256-ի փոխարեն ցուցադրվելու է 7.2M:


Այս փոփոխությունը աստիճանաբար կիրառվելու է 1000 և ավել հետևորդներ ունեցող ալիքների վրա: Նշեմ, որ խոսքը գնում է հետևորդներին ցուցադրվող և հասանելի հաշվիչների մասին, իսկ ալիքների հեղինակները կարող են ճշգրիտ թվերը տեսնել իրենց կարգավորումներում:


Կարդալ ավելին
Youtube-ի տարին ամփոփող տեսահոլովակն այս պահին ամենաշատ դիսլայք ունեցող վիդեոն է

Youtube-ի տարին ամփոփող տեսահոլովակն այս պահին ամենաշատ դիսլայք ունեցող վիդեոն է


Youtube-ը յուրաքանչյուր տարվա վերջում ներկայացնում է Rewind կոչվող տեսահոլովակ, որտեղ ամփոփում է անցնող տարին: Այդ տեսանյութերում նկարահանվում են անցնող տարվա ընթացքում Youtube-ում ամենահայտնի մարդիկ և հնչում են ամենահայտնի երգերը: 


Ինչ-ինչ պատճառներով այս տարվա Rewind տեսահոլովակը մի քանի օրվա մեջ այնքան դիսլայք է հավաքել, որ հասցրել է պաշտոնապես դառնալ YouTube-ում ամենաշատ դիսլայք ունեցող տեսանյութը: Մինչ այս պահը ամենաչսիրված տեսահոլովալի տիտղոսը կրում էր Ջասթին Բիբերի «Baby» տեսահոլովակը, որի դիսլայքերի քանակը տվյալ պահին 9.8 միլիոն է: YouTube Rewind-ը տվյալ պահին ունի 10 միլիոնից ավել դիսլայք:

Կարդալ ավելին
7 տարեկան տղան դարձել է 2018թ. YouTube-ում ամենաշատ վարձատրվող վլոգգերը

7 տարեկան տղան դարձել է 2018թ. YouTube-ում ամենաշատ վարձատրվող վլոգգերը


Forbes-ը հրապարակել է 2018 թվականին ամենաշատ վարձատրվող վլոգգերի ցուցակը, որը գլխավորում է 7 տարեկան երեխայի Ryan ToysReview ալիքը: Մի տարվա մեջ այս երեխան 8-րդ հորիզոնականից բարձրացավ առաջին հորիզոնական, իսկ եկամուտը 11 միլիոնից դարձավ 22 միլիոն դոլար: Ryan ToysReview ալիքին բաժանորդագրված են ավելի քան 17,3 միլիոն օգտատերեր, ովքեր հետևում են, թե ինչպես է այս երեխան խաղալիքներով խաղում: Վերջում ներկայացնեմ 2018թ. YouTube-ում ամենաշատ վարձատրվող 10 վլոգգերներին և 2018թ. նրանց եկամուտի չափը:

1. Ryan ToysReview — 17,3 միլիոն հետևորդ, 22 միլիոն դոլար եկամուտ

2. Jake Paul -  17,5 միլիոն հետևորդ, 21.5 միլիոն դոլար եկամուտ

3. Dude Perfect -  36,8 միլիոն հետևորդ, 20 միլիոն դոլար եկամուտ

4. DanTDM -  20,7 միլիոն հետևորդ, 18.5 միլիոն դոլար եկամուտ

5. Jeffreestar -  11,5 միլիոն հետևորդ, 18 միլիոն դոլար եկամուտ

6. Markiplier -  22,4 միլիոն հետևորդ, 17.5 միլիոն դոլար եկամուտ

7. VanossGaming -  23,9 միլիոն հետևորդ, 17 միլիոն դոլար եկամուտ

8. Jacksepticeye -  20,8 միլիոն հետևորդ, 15.5 միլիոն դոլար եկամուտ

9. PewDiePie - 73,6 միլիոն հետևորդ, 16 միլիոն դոլար եկամուտ

10. Logan Paul Vlogs -  18,6 միլիոն հետևորդ, 14.5 միլիոն դոլար եկամուտ



Կարդալ ավելին
Ինչպես Google Chrome-ում միացնել տեսանյութերն առանձին պատուհանում դիտելու գործառույթը

Ինչպես Google Chrome-ում միացնել տեսանյութերն առանձին պատուհանում դիտելու գործառույթը


Google Chrome-ի 70-րդ տարբերակը թույլ է տալիս ինտերնետ էջից առանձնացնել տեսանյութը և այն շարունակել դիտել առանձին փոքր պատուհանում: Այս գործառույթը կոչվում է Picture in Picture (PiP) և նախկինում հասանելի էր միայն Chrome Developer և Canary տարբերակներում:


PiP-ը միացնելու համար պետք է ընդամենը երկու անգամ աջ քլիք անել տեսանյութի վրա և ընտրել համախատասխան ենթամենյուն: Նշեմ, որ PiP-ը թույլ է տալիս ոչ միայն Chrome-ի կայքի վրա դիտել տեսանյութերը, այլև օպերացիոն համակարգի ցանկացած միջավայրում:
Կարդալ ավելին
YouTube-ում ավելացել է դիտված վիդեոների ժամանակի հաշվիչ

YouTube-ում ավելացել է դիտված վիդեոների ժամանակի հաշվիչ


YouTube-ի բջջային հավելվածների վերջին տարբերակներում ավելացել են մի քանի գործիքներ, որոնք նախատեսված են YouTube-ում անցկացվող ժամանակը կառավարելու համար: Այս նոր գործիքները տեսնելու համար պետք է սեղմել պրոֆիլի նկարի վրա և բացել Time watched ենթաբաժինը:


Այս ենթաբաժնում ցուցադրվում է ինչպես ընթացիկ և նախորդ օրվա, այնպես էլ նախորդ շաբաթվա ընթացքում վիդեոներ դիտելու վրա ծախսված ժամանակը: Վիճակագրական տվյալների մեջ ցուցադրվում է նաև օրական միջին ցուցանիշը: Այս նոր գործիքների ենթաբաժնում ավելացել է նաև մի կարգավորում, որով կարող եք միացնել ընդմիջում անելու հիշեցումը (օրինակ օրական 1 ժամից ավել վիդեո դիտելու դեպքում ստանալ ծանուցում):


Ի դեպ, ծանուցումների հետ կապված նոր կառավարող գործառույթներ են ավելացել: Կարող եք ընտրել ժամը և օրվա մեջ մի անգամի ստանալ ամփոփիչ ծանուցում: Կարող եք նաև ընտրված ժամանակահատվածում անջատել ծանուցումների ձայնն ու վիբրացիան:

Կարդալ ավելին
YouTube-ը հրապարակել է տեսանյութեր նայելու լավագույն սմարթֆոնների ցանկը

YouTube-ը հրապարակել է տեսանյութեր նայելու լավագույն սմարթֆոնների ցանկը


Google ընկերությունը թողարկել է YouTube Signature Device նախագիծը, որի շրջանակներում որոշվում են  YouTube-ի տեսանյութերը նայելու լավագույն սմարթֆոնները: Այդ նախագծում տվյալ պահին առկա են հետևյալ մոդելները՝

Samsung Galaxy S8
Galaxy S8+
Galaxy S9
Galaxy Note 8
Galaxy Note 9
HTC U12+
Google Pixel 2
Google Pixel 2 XL
Sony Xperia XZ2 Premium
Xperia XZ2 Compact
Xperia XZ2
OnePlus 6
LG G7 ThinQ 
LG V30
Xiaomi Mi 8
Xiaomi Mi Mix 2S
Nokia 8 Sirocco
Huawei Mate 10 Pro

Նշված բոլոր սարքերն ունեն HDR, 4K, 360° և անհրաժեշտ վիդեոկոդեկները: Այս ցանկը պարբերաբար թարմացվելու է: Հետաքրքիր է, որ iPhone 8, 8 Plus և X սմարթֆոնները չկան ցուցակում (հավանաբար այն պատչառով, որ Safari դիտարկչում չկա VP9 կոդեկը):
Կարդալ ավելին
YouTube-ի հավելվածում ավելացել է ինկոգնիտո (գաղտնի) ռեժիմ

YouTube-ի հավելվածում ավելացել է ինկոգնիտո (գաղտնի) ռեժիմ


Android համակարգի YouTube հավելվածում ավելացել է ինկոգնիտո  ռեժիմ, որը միացնելու դեպքում չի պահպանվի ձեր ակտիվությունը YouTube-ում: Այսինքն, որոնման արդյունքներն ու դիտված տեսանյութերի պատմությունը կջնջվեն այս ռեժիմն անջատելուց հետո: Սա կարող է օգտակար լինել այն դեպքում, երբ ձեր սմարթֆոնից տվյալ պահին օգտվում է այլ մարդ ու չեք ցանկանում, որպեսզի նրա դիտած տեսանյութերն ազդեն Ձեր YouTube-ի ակտիվության ու հոսքի վրա: 


YouTube-ը հիմնականում առաջնորդվում է դիտված տեսանյութերով և առաջարկում է դրանց նման տեսանյութեր: Առայժմ հայտնի չէ, թե YouTube-ի մնացած հավելվածներում երբ կհայտնվի այս ֆունկցիան: Ինկոգնիտո ռեժիմը միացնելու համար պետք է սեղմեք Ձեր ավատարի վրա և բացված ցանկում գտնել այդ կարգավորումը: 
Կարդալ ավելին
Թարմացվել է YouTube-ի թրենդային վիդեոների էջը: Երկրների ցանկից հանվել է Հայաստանը

Թարմացվել է YouTube-ի թրենդային վիդեոների էջը: Երկրների ցանկից հանվել է Հայաստանը



YouTube վիդեոհոսթինգը թարմացրել է թրենդային և հայտնի տեսահոլովակների ու երգիչների էջը` Charts-ը: Կարելի է ասել, որ ինտերֆեյսի առումով կատարվել են դրական փոփոխություններ, իսկ ֆունկցիոնալ առումով՝ բացասական: Օրինակ՝ նախկինում հնարավոր էր ընտրել կոնկրետ ամսաթիվ կամ ժամանակաշրջան և տեսնել այդ ժամանակվա թրենդային տեսանյութերը: Այժմ ամսաթիվ ընտրելու հնարավորություն չկա: Երկրորդ բացասական փոփոխությունն այն է, որ երկրների ցանկից հանվել է Հայաստանը և մի քանի այլ երկրներ:


YouTube Charts-ում տվյալ պահին ցուցադրվում են 4 բաժիններ՝ «Թրենդային տեսանյութեր», «Թոփ երգեր», «Թոփ երաժշտական տեսահոլովակներ» և «Թոփ երգիչներ»: 
Կարդալ ավելին
Հաքերները Youtube-ից ջնջել են Despacito-ն ու անվանափոխել մի քանի հայտնի տեսահոլովակներ

Հաքերները Youtube-ից ջնջել են Despacito-ն ու անվանափոխել մի քանի հայտնի տեսահոլովակներ



Թարմացված
Հարձակման հետևանքներն արդեն վերացված են: Despacito տեսահոլովակն արդեն հասանելի է:

Երեկ անդրադարձել էի YouTube կայքում տեղադրված Despacito երգի տեսահոլովակին, որը առաջինն էր հատել 5 միլիարդ դիտումների սահամնը: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ այս տեսանյութն այլևս չկա YouTube-ում: Պարզվում է, որ ինչ-որ հաքերային խմբի հաջողվել է ջնջել այս տեսահոլովը YouTube-ից: Նույն խմբի կողմից տուժվել են նաև Շակիրայի, Ադելի և այլն հայտնի մարդկանց Vevo ալիքները: 


Հաքերները հիմնականում փոխել են տեսանյութերի վերնագրերը և այնտեղ գրել իրենց անունները: Դեռ հայտնի չի, թե ինչ կլինի Despacito տեսահոլովակի ճակատագիրը: Տվյալ պահին այն չի ցուցադրվում YouTube-ում:
Կարդալ ավելին
«Despacito»-ն առաջինը հատեց 5 միլիարդ դիտումների սահմանը: Որոնք են Youtube-ի ամենաշատ դիտված 20 տեսանյութերը

«Despacito»-ն առաջինը հատեց 5 միլիարդ դիտումների սահմանը: Որոնք են Youtube-ի ամենաշատ դիտված 20 տեսանյութերը


2017 թվականի հունվարի 12-ին YouTube կայքում տեղադրված Despacito տեսահոլովակը շարունակում է ռեկորդներ սահմանել: Օրեր առաջ այս տեսահոլովակը դարձավ առաջինը, որի դիտումների քանակը YouTube-ում հատեց 5 միլիարդի սահմանը: Այս գրառումը գրելու պահին տեսահոլովակն ունի 5.015.106.311 դիտում: Անցած տարի այս տեսահոլովակը նույնպես ռեկորդներ սահմանեց: Նախ այն դիտումներով առաջ անցավ Փոլ Ուոլկերի հիշատակին նվիրված «See You Again» տեսահոլովակին, այնուհետև առաջինը հատեց 4 միլիարդի սահմանը: 


Ներկայացված աղյուսակում կարող եք տեսնել, թե որոնք են YouTube-ում բոլոր ժամանակների ամենաշատ դիտված 20 տեսահոլովակները: Դեղին գույնով նշված երկու տեսահոլովակները երաժշտական չեն:
Կարդալ ավելին
YouTube-ն ամփոփել է 2017 թվականը YouTube Rewind տեսահալովակում

YouTube-ն ամփոփել է 2017 թվականը YouTube Rewind տեսահալովակում


YouTube-ն ամփոփել է 2017 թվականը և ներկայացրել է YouTube Rewind տեսանյութը, որտեղ տեղ են գտել 2017 թվականին Youtube-ում ամենաշատ հայտնի մարդիկ, իրադարձություններ, երգերն ու տեսահոլովակները: Կարող եք նաև այցելել YouTube Rewind-ի էջը և տեսնել այս տարվա բոլոր հայտնի տեսահոլովակները:
Կարդալ ավելին
Youtube-ի որոնման արդյունքները ֆիլտրող հրամաններ

Youtube-ի որոնման արդյունքները ֆիլտրող հրամաններ


Հաճախ Youtube-ի որոնման արդյունքներում չեն ցուցադրվում այն վիդեոները, որոնք իրականում ուզում էիք տեսնել, կամ դրանք ցուցադրվում են որոնման արդյունքների ներքևի հատվածներում: Որոնման արդյունքներն ավելի արդյունավետ դարձնելու համար գոյություն ունեն ֆիլտրեր, որոնք տեսնելու համար պետք է ամեն անգամ բացել ֆիլտրերի բաժինը և ընտրել դրանք:

Պարզվում է, որ որոնման ֆիլտրերը կարելի է կիրառել նաև անմիջապես որոնման դաշտի մեջ: Այս դեպքում որոնման և ֆիլտրելու գործընթացը կդառնա ավելի արդյունավետ և արագ: Ֆիլտրերը գրելու համար պետք է որոնվող արտահայտության վերջում դնել ստորակետ և գրել անհրաժեշտ բառը: Եկեք տեսնենք, թե ինչ տեքստային ֆիլտրեր կարող ենք գրել`

Apple, channel - ցուցադրվում են կանալները:

concert, show - ցուցադրվում են ուղիղ եթերները:

Bruce Lee, movie - ցուցադրվում են ֆիլմերը:

Tata Simonyan, playlist - ցուցադրվում են փլեյլիսթերը:

Titanic, short - ցուցադրվում են 4ր.ից կարճ վիդեոները:

Titanic, long - ցուցադրվում են 20ր.ից երկար վիդեոները:

Yerevan, 3d- ցուցադրվում են 3d վիդեոները:

concert, live - ցուցադրվում են ուղիղ եթերները:

Yerevan, 360 - ցուցադրվում են 360° վիդեոները:

Yerevan, HD - ցուցադրվում են HD վիդեոները:

Yerevan, 4K - ցուցադրվում են 4K վիդեոները:

Armenia, hour - ցուցադրվում են 1 ժամ առաջ տեղադրված վիդեոները: Կարող եք նաև օգտագործել today (օր), week (շաբաթ), month (ամիս) և year (տարի) բառերը:

Տղամարդիկ, cc - ցուցադրվում են ենթատեքստ պարունակող վիդեոները:

allintitle:"Հայաստան ջան" - ցուցադրվում են այն վիդեոները, որոնց վերնագրերը պարունակում են որոնվող բոլոր բառերը:

+iPhone -Samsung - ցուցադրվում են այն վիդեոները, որոնց մեջ առկա են գումարման + նշանին հաջորդող բառերը, և բացակայում են - նշանին հաջորդող բառերը:

Yerevan, hd, year, long - Կարող եք նաև միաժամանակ գրել որոշ ֆիլտրեր: Այս օրինակի դեպքում կցուցադրվեն Yerevan-ի հետ կապված բոլոր այն HD վիդեոները, որոնք տեղադրվել են վերջին մեկ տարում և երկար են 20ր.-ից:
Կարդալ ավելին
Ինչպես Անդրոիդում Youtube-ի տեսահոլովակը տեղադրել մնացած պատուհանների վրա

Ինչպես Անդրոիդում Youtube-ի տեսահոլովակը տեղադրել մնացած պատուհանների վրա


Flytube հավելվածը թույլ է Youtube-ի տեսահոլովակի պատուհանը տեղադրել  մնացած պատուհանների վրա և սմարթֆոնով աշխատելու ընթացքում միաժամանակ դիտել Youtube-ի վիդեոները: Flytube-ն արտաքնապես նման է Youtube հավելվածին: Հնարավորություն կա նաև մուտք գործել Ձեր հաշիվ և տեսնել հաշվի հետ կապված տեսանյութերը: Flytube հավելվածը չկա Google Play-ում, սակայն կարող եք ներբեռնել apk ֆայլը և տեղադրել:
Կարդալ ավելին
Ինչպես ակտիվացնել Youtube-ի թաքնված սև ինտերֆեյսը

Ինչպես ակտիվացնել Youtube-ի թաքնված սև ինտերֆեյսը


Պարզվում է, որ YouTube կայքն ունի թաքնված սև ինտերֆեյս, որը միացնել/անջատելու կոճակը տեսնելու համար պետք է նախևառաջ հատուկ cookie ստեղծել ինտերնետ դիտարկչի մեջ:

1. Google Chrome-ով բացեք YouTube կայքը:
1. Սեղմեք ctrl+shift+I:
2. Գործիքների պատուհանում բացեք Console բաժինը:


3. Գրեք այս տեքստը և սեղմեք Enter:

document.cookie="VISITOR_INFO1_LIVE=fPQ4jCL6EiE"

4. Փակեք գործիքների պատուհանը և թարմացրեք էջը: 


5. Վերևի աջ անկյունում սեղմեք Ձեր ավատարի վրա ու կտեսնեք Dark mode կոճակը: Սեղմեք այդ կոճակի վրա և միացրեք/անջատեք սև ինտերֆեյսը:

Firefox-ի դեպքում պետք է նախևառաջ նույն քայլերով բացեք գործիքների պատուհանը, գրեք allow pasting և դրանից հետո գրեք այս տեքստը՝

var cookieDate = new Date(); cookieDate.setFullYear(cookieDate.getFullYear( ) + 1); document.cookie="VISITOR_INFO1_LIVE=fPQ4jCL6EiE; expires=" + cookieDate.toGMTString( ) + "; path=/";

Կարդալ ավելին
YouTube-ի հավելվածներում ավելացել է ուղիղ հեռարձակման գործառույթ, որի միջոցով հեռարձակողները կարող են գումար վաստակել

YouTube-ի հավելվածներում ավելացել է ուղիղ հեռարձակման գործառույթ, որի միջոցով հեռարձակողները կարող են գումար վաստակել




YouTube վիդոհոսթինգային ծառայությունն իր բջջային հավելվածներում ավելացրել է ուղիղ եթեր հեռարձակելու գործառույթ, որից սկզբնական շրջանում կարող են օգտվել միայն այն մարդիկ,ովքեր ունեն ավելի քան 10.000 հետևորդ: Հետագայում այս սահմանափակումը կհանվի և այս գործառույթը հասանելի կլինի Youtube-ի բոլոր օգտատերերի համար:


YouTube-ը ներկայացրել է նաև SuperChat ֆունկցիան, որի միջոցով օգտատերերը կարող են գումարի դիմաց առաջխաղացնել իրենց մեկնաբանությունները: Օրինակ կարող են վճարել գումար և ուղիղ հեռարձակման ժամանակ իրենց կողմից գրված մեկնաբանությունը կցուցադրվի ամենավերևում: Վճարովի մեկնաբանության ցուցադրման տևողությունը կախված է վճարված գումարի չափից: 


Նշեմ նաև, որ այդ գումարը հատկացվելու է հեռարձակողին: Այսինքն հայտնի վիդեոբլոգերնեը կարող են ուղիղ հեռարձակում անել և բավականին շատ գումար վաստակել:
Կարդալ ավելին