Թարմացվել է YouTube-ի թրենդային վիդեոների էջը: Երկրների ցանկից հանվել է Հայաստանը

Ամսաթիվ


YouTube վիդեոհոսթինգը թարմացրել է թրենդային և հայտնի տեսահոլովակների ու երգիչների էջը` Charts-ը: Կարելի է ասել, որ ինտերֆեյսի առումով կատարվել են դրական փոփոխություններ, իսկ ֆունկցիոնալ առումով՝ բացասական: Օրինակ՝ նախկինում հնարավոր էր ընտրել կոնկրետ ամսաթիվ կամ ժամանակաշրջան և տեսնել այդ ժամանակվա թրենդային տեսանյութերը: Այժմ ամսաթիվ ընտրելու հնարավորություն չկա: Երկրորդ բացասական փոփոխությունն այն է, որ երկրների ցանկից հանվել է Հայաստանը և մի քանի այլ երկրներ:


YouTube Charts-ում տվյալ պահին ցուցադրվում են 4 բաժիններ՝ «Թրենդային տեսանյութեր», «Թոփ երգեր», «Թոփ երաժշտական տեսահոլովակներ» և «Թոփ երգիչներ»: 

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն