Ինչպես տեղադրել Windows 10-ի գարնանային թարմացումը՝ Spring Creators Update-ը
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEgSe8lWA1MDC6FFE7LSRz-3KdlR0L_NZu3IDHmr0v2EfDSi5G9hIp6KMsEeuIG9Vgy8Ut-hFqecLhw0eFc9xKL8EZCWWH_rXSdHmv5YFm-4J9VdcqFJMff1oLzPWWsIfEIWAS1riOFGZlCO/s640/zdnet3.cbsistatic.com-9499069608653344.jpg)
Microsoft ընկերությունը մի քանի ամիս առաջ ներկայացրեց Windows 10-ի աշնանային թարմացումը, որտեղ տեղ էին գտել մի շարք կարևոր փոփոխություններ: Վերջերս օգտատերերին հասանելի դարձավ նաև գարնանային թարմացումը, որը կոչվում է Windows 10 Spring Creators Update: Այս թարմացումը շաբաթներ առաջ արդեն հասանելի էր Windows Insider Program ծրագրի շրջանակներում, իսկ հիմա այն հասանելի է բոլոր օգտատերերի համար: Անհրաժեշտ է ընդամենը ներբեռնել և աշխատեցնել թարմացման ծրագիրը:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg1MW-HHq0pRUsHwClp5EGOTq7hzXHZFteLLy7UUaxs24kUCuTmSz-SFf-Pup3rLRp0mNEG7CfYa4iPDtMo7A5Jpd1HJ-YemjiBbCM2PHe8LR6T_DJGD-__0yn3cZT_0-wup-PB8q7FNIq7/s640/i2.wp.com-9500129685354900.jpg)
Այս թարմացման առանցքային փոփոխություններից մեկը Timeline-ի ավելացումն է, որտեղ ցուցադրվում է այլ սարքերի վրա կիսատ թողած աշխատանքներն ու ծրագրերը և թույլ է տալիս շարունակել աշխատանքը:
Նոր թարմացումը ներառում է Fluent Design ինտերֆեյսի տարրեր: Այս թարմացման մեջ բարելավվել են Microsoft Edge, Cortana ծրագրերը, ավելացել են նոր կարգավորումներ Settings բաժնում, հնարավոր է հեշտ ու պարզ քայլերով ֆայլեր փոխանակել մոտակայքում գտնվող այլ համակարգիչների, տեղադրել տառատեսակներ Windows Store-ից, համակարգ մուտք գործելու նոր գործիքներով, կարգավորել թարմացումների ինտերնետ տրաֆիկը և այլն: