Fortnite խաղում հայտնվել է առաջին «տրանսպորտը»՝ սուպերմարկետի անվասայլակը

Ամսաթիվ

Epic Games ընկերությունը թողարկել է Fortnite խաղի հերթական թարմացումը, որտեղ մի շարք փոփոխությունների հետ մեկտեղ հայտնվել է նաև առաջին տրանսպորտային միջոցը՝ սուպերմարկետի անվասայլակը:) 



Հիշեցնեմ, որ նմանատիպ PUBG խաղում օգտատերերն հնարավորություն ունեն օգտվել մոտոցիկլետից, ավտոմեքենայից և նույնիսկ նամակներից, իսկ ահա Fortnite-ում օգտատերերը կարող են միայն քայլել կամ վազել:



Անվասայլակները տեղադրված են խաղի քարտեզի տարբեր կետերում և դրանց գլխավոր առանձնահատկությունն այն է, որ օգտատերերից մեկը կարող է նստել դրա վրա և կրակել մրցակիցներին, իսկ մյուսը՝ վարել անվասայլակը:


Fortnite խաղի նոր թարմացման մեջ տեղ գտած բոլոր փոփոխությունները կարող եք տեսնել այստեղ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն