Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ի հայտերը կընդունվեն մինչև հունիսի 15-ը
Ամսաթիվ
Սևան Ստարտափ Սամմիթ 2018-ը տեղի կունենա հուլիսի 22-ից 29-ը։ Կազմակերպիչներն ակնկալում են Հայաստանում հյուրընկալել շուրջ 1000 ձեռնարկատերերի աշխարհի տարբեր երկրներից։ Ինչպես արդեն հայտարարվել էր Սևան 2018-ը կլինի այս տարվա գալա միջոցառումը՝ միավորելով ԱՄԷ-ում և Հնդկաստանում կայացած սամմիթների հաղթող ստարտափներին, տեղի ստարտափ էկո-համակարգի հիմնական շահառուներին, հաջողակ ձեռներեցներին և ներդրողներին։
Սևան Ստարտափ Սամմիթի տնօրեն Վահագն Ռափյանը նշել է․
- Հաշվի առնելով Սամմիթի միջազգայնացումը՝ մենք նպատակ ենք դրել ամեն տարի Հայաստանում միավորել ոլորտի առաջատար ներկայացուցիչներին։ Ակնկալում ենք, որ ոչ ֆորմալ վրանային միջավայրը կնպաստի փորձի և գիտելիքի անկաշկանդ փոխանակմանը շահառուների միջև։
Սևան Սարտափ Սամմիթ 2018-ի հայտերը կընդունվեն մինչև հունիսի 30-ը։ Անվճար մասնակցության համար հարկավոր է գրանցվել և լրացնել հարցաթերթիկը մինչև մայիսի 14-ը։ Մայիսի 15-ից հունիսի 4-ը դիմած ստարտափների՝ մասնակցության հաստատման դեպքում, ամեն մասնակցի անդամավճարը կկազմի ՝ 30 ԱՄՆ դոլար, իսկ հունիսի 5-ից՝ 45 ԱՄՆ դոլար։
Այս տարի Սևան 2018-ի նորամուծություններից է Հայաստանում առաջին անգամ անցկացվող աքսելերացիոն ծրագիրը, որի ներդրումային ֆոնդը կկազմի 100,000 ԱՄՆ դոլար։ Այս ներդրումը կկատարվի Սիսայդ Ստարտափ Սամմիթի կողմից, որը կավելացնի մի շարք հնարավություններ մասնակիցների համար։ Միջոցառման շրջանակներում կլինի նաև մրցանակային ֆոնդ, որը կկազմի 50,000 ԱՄՆ դոլար։ Ավելի քան 30 ստարտափներ կստանան դրամական մրցանակներ սամմիթի շրջանակներում անցկացվող ոլորտային մրցույթներից։ Ակնկալվում է, որ այլ ներդրումային ֆոնդերի և հրեշտակ ներդրողների կողմից կատարվող ներդրումները կկազմեն շուրջ 1,000,000 ԱՄՆ դոլար։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել ՝ https://seasidestartupsummit.com/Sevan/
Ստարտափների հայտերը կարող եք լրացնել այստեղ՝