Ֆեյսբուքում հայտնվել է մեկնաբանությունները բացասական կամ դրական գնահատելու կոճակներ

Ամսաթիվ

Ֆեյսբուք սոցիալական ցանցի որոշ օգտատերեր լուսանկարներ են տեղադրել համացանցում, որոնցում երևում է, որ օգտատերերին հնարավորություն է տրվում բացասական կամ դրական գնահատել մեկնաբանությունները: Նշեմ, որ այս նոր գործառույթը նման է Reddit ցանցում գրառումները գնահատելու մեխանիզմին: Այս նոր կոճակների միջոցով օգտատերերը կարող են իրենց դիրքորոշումն ու գնահատականը հայտնել տարբեր մարդկանց կողմից արված մեկնաբանություններին: 


Այսինքն` Ֆեյսբուքը ցանկանում է, որ մարդիկ այս կոճակների միջոցով նշեն օգտակար և վնասակար մեկնաբանությունները: Առայժմ այս գործառույթը հասանելի է միայն քիչ թվով օգտատերերի համար և առայժմ հայտնի չէ, թե երբ այն հասանելի կլինի բոլորի համար:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն