«Алиса» ձայնային օգնականը ներդրվել է նաև Անդրոիդի «Яндекс» Launcher-ում


Անդրոիդի համակարգի «Яндекс» Launcher-ում ավելացել է «Алиса» ձայնային օգնականից օգտվելու հնարավորություն: Հիշեցնեմ, որ մինչ այժմ այս օգնականը հասանելի էր «Яндекс», «Яндекс.Навигатор», ինչպես նաև բջջային ու վեբ «Яндекс.Браузер» ծրագրերում:


«Яндекс» Launcher-ում «Алиса» օգնականից օգտվելու համար բավարար է ընդամենը սեղմել որոնման դաշտում գտնվող նշանի վրա, կամ կանչել համապատասխան ձայնային ազդանշանով:



«Алиса» ձայնային օգնականով կարող եք բացել ծրագրեր, կանչել «Яндекс.Такси», օգտվել «Яндекс.Навигатор»-ից, խաղեր խաղալ, կարգավորել զարթուցիչը և կատարել բազմաթիվ այլ գործողություններ:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ`

Comments
0 Comments

Գրել մեկնաբանություն