Հերթական գովազդում Samsung-ը համեմատել է Galaxy S9 սմարթֆոնը iPhone 6-ի հետ
Ամսաթիվ
Samsung ընկերությունը պարբերաբար գովազդային հոլովակներ է թողարկում, որտեղ ծաղրում է Apple-ի iPhone-ները և ցուցադրում իր սմարթֆոնների առավելություններն այդ սմարթֆոնների նկատմամբ: Սակայն հերթական գովազդում Samsung-ն արդեն կորցրել է իրականության զգացումը:
Այս գովազդում Samsung-ը համեմատել է 2018 թվականի Galaxy S9 սմարթֆոնը 2014 թվականին արտադրված iPhone 6-ի հետ: Գովազդում ցուցադրվում է, որ iPhone 6-ը պարբերաբար կախում է և խորհուրդ է տրվում այս սմարթֆոնը փոխարինել Galaxy S9-ով:
Ճիշտ է, գովազդի սկզբում փոքր տառերով նշվում է, որ տվյալ պահին հասանելի են iPhone-ի ավելի նոր տարբերակներ, բայց դա չի արդարացնում Samsung-ին նկարահանել նման անհեթեթ գովազդներ: Հետաքրքիր է, թե ինչ կլիներ, եթե նույն տրամաբանությամբ համեմատելու լինենք Galaxy S5 սմարթֆոնը և iPhone X-ը: