Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Apple-ը վաճառքի է հանել դեղին iPhone 14

Apple-ը վաճառքի է հանել դեղին iPhone 14

 


Apple ընկերությունը թողարկել է դեղին iPhone 14 և 14 Plus, որոնք արդեն հասանելի են ԱՄՆ խանութներում: Նշվում է, որ ևս 60 երկրներում այս գույնը հասանելի կլինի մարտի 10-ին և 14-ին: Դեղին iPhone-ները վաճառվելու են նույն գնով, ինչ մնացած երանգները (799$ - iPhone 14 և 899$-iPhone 14 Plus):


Կարդալ ավելին
Չինացի ինժեները ստեղծել է ծալվող iPhone 13 Pro

Չինացի ինժեները ստեղծել է ծալվող iPhone 13 Pro

Չինացի ինժեներներից մեկին հաջողվել է իր iPhone 13 Pro-ն դարձնել ծալվող: Սմարթֆոնը ստեղծելուց հեղինակն օգտագործել է Moto Razr 2020-ի որոշ մասեր, ինչպես նաև օգտվել է 3D տպիչից: Հեղինակն այս նախագծի վրա աշխատել է մոտ մեկ տարի և պրոցեսը տեսանկարահանել է:

Կարդալ ավելին
iPhone 14-ի «ավտովթարի մասին տեղեկացնող» գործառույթը «կեղծ» զանգում է 911 նաև ատրակցիոններից

iPhone 14-ի «ավտովթարի մասին տեղեկացնող» գործառույթը «կեղծ» զանգում է 911 նաև ատրակցիոններից

iPhone 14 սմարթֆոններում Apple-ը ներդրել է ավտոպատահարների ճանաչման գործառույթ, որը վթարի դեպքում ավտոմատ զանգում է 911 ու այդ մասին տեղեկացնում փրկարար ծառայությանը: Սակայն 911-ից հայտնում են, որ այս գործառույթը կատարում է կեղծ զանգեր, երբ օգտատերը նստում է ատրակցիոն: Թվիթերում լրագրողներից մեկը աուդիո-տեսանյութ է տեղադրել, որտեղ iPhone-ը զանգել է 911 և լսվում են ճիչերի ձայներ: Տեսանյութում iPhone-ի կողմից հայտնած կոորդինատները ատրակցիոնի կոորդինատներ են:

Կարդալ ավելին
Apple-ի RoomPlan նոր API-ով հնարավոր է սկանավորել սենյակն ու կահույքը և ստանալ եռաչափ հատակագիծ

Apple-ի RoomPlan նոր API-ով հնարավոր է սկանավորել սենյակն ու կահույքը և ստանալ եռաչափ հատակագիծ

Apple ընկերությունը Swift-ում ստեղծել է ARKit-ով աշխատող նոր API, որը կոչվում է RoomPlan: Այն iPhone-ի կամ iPad-ի LiDAR սկաններով և տեսախցիկով սկանավորում է սենյակն ու իրական ժամանակում ստեղծում եռաչափ հատակագիծ: 

Հետաքրքիրն այն է, որ այն սկանավորում է նաև կահույքն ու դրա հատկությունները (օրինակ չափս, կոորդինատ և այլն): RoomPlan-ը կարողանում է նաև տարբերել հայելիները, դռները, լուսամուտները և այլն:

Ծրագրավորողները կարող են այն ներդնել RoomPlan-ը իրենց ծրագրերում: Հնարավորություն կա նաև վերջում արտահանել հատակագիծը դեպի Cinema 4D, AutoCAD և այլ ծրագրեր:

Կարդալ ավելին
Apple-ը ներկայացրեց Tap to Pay գործառույթը, որը թույլ է տալիս iPhone-ին անհպում վճարումներ ընդունել

Apple-ը ներկայացրեց Tap to Pay գործառույթը, որը թույլ է տալիս iPhone-ին անհպում վճարումներ ընդունել

Apple ընկերությունը ներկայացրեց iPhone-ի Tap to Pay գործառույթը, որը թույլ է տալիս ընկերություններին Apple Pay-ով կամ այլ ծառայությունով վճարումներ ընդունել iPhone-ի միջոցով (iOS հավելվածներով): Այսինքն՝ iPhone-ը օգտգործվելու է որպես անհպում վճարումներ ընդունող NFC տերմինալ, եթե ընկերությունն իր iOS հավելվածում ներդնի Tap to Pay գործառույթը: Այս գործառույթն աշխատելու է ինչպես iPhone/Apple Watch սարքերի դեպքում, այնպես էլ անհպում քարտերի: Այս գործառույթը հասանելի կդառնա ԱՄՆ-ում այս տարվա վերջում:

Կարդալ ավելին
Apple-ի երեկվա պրեզենտացիայի ընթացքում ցուցադրված գեղեցիկ գովազդները

Apple-ի երեկվա պրեզենտացիայի ընթացքում ցուցադրված գեղեցիկ գովազդները








Կարդալ ավելին
Ուղիղ միացում: Apple-ը ներկայացնում է iPhone 13-ն ու այլ նորույթներ

Ուղիղ միացում: Apple-ը ներկայացնում է iPhone 13-ն ու այլ նորույթներ

Կարդալ ավելին
Թողարկվել է iOS 15-ի առաջին բետա թարմացումը: Ինչպես տեղադրել

Թողարկվել է iOS 15-ի առաջին բետա թարմացումը: Ինչպես տեղադրել

Apple ընկերությունը թողարկել է iOS 15, iPadOS 15, watchOS 8 և tvOS 15 օպերացիոն համակարգերի առաջին բետա տարբերակները բոլոր օգտատերերի համար: Մինչ այս դրանք հասանելի էին ծրագրեր մշակողների համար (կամ սարքերի մեջ հատուկ պրոֆիլ տեղադրելու դեպքում): iOS և iPadOS համակարգերի բետա տարբերակներն հնարավոր է թարմացնել անմիջապես սմարթֆոնից կամ պլանշետից (պահպանելով բոլոր ֆայլերն ու կարգավորումները):

Պետք է Safari-ով բացեք այս կայքը և մուտք գործեք Apple-ի պրոֆիլ: Հետո սեղմեք Enroll Your iOS Device, այնուհետև ընտրեք iOS կամ iPadOS և սեղմեք Download Profile կոճակը: Հաստատեք պրոֆիլը և կարգավորումներում բացելով Profile downloaded բաժինը սեղմեք install: Վերջում կարգավորումներում բացեք համակարգի թարմացման էջը և կտեսնեք նոր թարմացումը: watchOS համակարգը հնարավոր է թարմացնել դրան կցված սմարթֆոնի iPhone միջոցով, իսկ tvOS-ը հնարավոր է թարմացնել Xcode-ի միջոցով:

Կարդալ ավելին
AliExpress-ում վաճառվում է մի քանի հազար դրամանոց մոդուլ, որը iPhone-ը դարձնում է 2 SIM-քարտանի

AliExpress-ում վաճառվում է մի քանի հազար դրամանոց մոդուլ, որը iPhone-ը դարձնում է 2 SIM-քարտանի


Համացանցում վիդեո է հայտնվել, որտեղ բլոգգերներից մեկը ցուցադրում է, թե ինչպես է AliExpress-ից պատվիրած մոդուլը տեղադրել սմարթֆոնի վրա և այն դարձրել 2 SIM-քարտանի սմարթֆոն: Մոդուլն աշխատում է iPhone XR, iPhone 11 և iPhone 12 սմարթֆոնների վրա: Հիշեցնեմ, որ iPhone XS-ից սկսած Apple գլոբալ շուկայում թույլ է տալիս սմարթֆոնում ունենալ երկու քարտ, սակայն երկրորդ քարտը էլեկտրոնային է և ներդրված է սմարթֆոնի մեջ (eSIM): Իսկ ահա Հոնկոնգում iPhone-ները վաճառվում են երկու SIM քարտի մոդուլներով:

Կարդալ ավելին
Արտահոսքի պատճառով համացանցում են հայտնվել iPhone 13-ի բոլոր մոդելներն ու գները

Արտահոսքի պատճառով համացանցում են հայտնվել iPhone 13-ի բոլոր մոդելներն ու գները

Համացանցում արտահոսքի հետևանքով տարածել է մի լուսանկար, որտեղ պատկերված են iPhone 13 սմարթֆոնների բոլոր մոդելներն ու դրանց գները: Արտահոսքը հավանաբար տեղի է ունեցել Չինաստանից: Լուսանկարում երևում է, որ iPhone 13-ը հասանելի է լինելու 4 մոդելներով, որոնցից յուրաքանչյուրն ունենալու է տարբեր մոդիֆիկացիաներ:


iPհone 13-ի ամենաէժան մոդելն արժի 700 դոլար, իսկ ամենաթանկը՝ 1600:

Կարդալ ավելին
Հայտնի է iOS 15 համակարգի և Apple-ի այլ նորույթների ցուցադրման ամսաթիվը

Հայտնի է iOS 15 համակարգի և Apple-ի այլ նորույթների ցուցադրման ամսաթիվը

Apple ընկերության կայքից տեղեկանում ենք, որ այս տարվա WWDC 2021 միջոցառումը տեղի կունենա հունիսի 7-ից 11-ը: Ինչպես անցած տարի, այս տարի նույնպես միջոցառումը տեղի կունենա օնլայն ֆորմատով (Covid-ի պատճառով): Հիշեցնեմ, որ միջոցառումը նախատեսված է նախևառաջ ծրագրեր մշակողների համար: Սպասվում է, որ միջոցառման ժամանակ Apple-ը կներկայացնի iOS 15, macOS 12, watchOS 8 և tvOS 15 օպերացիոն համակարգերը: Apple-ը հավանաբար կներկայացնի նաև Apple M1X չիպը և թարմացված iMac-ը:

WWDC21 միջոցառման շրջանակներում կանցկացվի նաև Swift Student Challenge մրցույթը, որին մասնակցել ցանկացողները պետք է դիմեն մինչև ապրիլի 18-ը և ներկայացնեն իրենց պրոյեկտները:

Կարդալ ավելին
Թողարկվել է iOS 14-ը jailbreak անող նոր ծրագիր: unc0ver 6.0

Թողարկվել է iOS 14-ը jailbreak անող նոր ծրագիր: unc0ver 6.0

Unc0ver  թիմը թողարկել է unc0ver 6.0 գործիքը, որի միջոցով հնարավոր է jailbreak անել iOS 11-ից մինչև iOS 14.3 օպերացիոն համակարգերը: Այս գործիքն աշխատում է iPhone 6s-ից մինչև iPhone 12 սմարթֆոնների վրա: 

unc0ver 6.0-ով jailbreak անելու համար պետք է օգտվել AltStore ծրագրից: Գործընթացի մանրամասն քայլերը նշված են unc0ver-ի պաշտոնական կայքում:

Կարդալ ավելին
iOS 14.5-ում հնարավոր է Apple Watch-ով ապաարգելափակել սմարթֆոնը, երբ օգտատիրոջ դեմքին դիմակ կա

iOS 14.5-ում հնարավոր է Apple Watch-ով ապաարգելափակել սմարթֆոնը, երբ օգտատիրոջ դեմքին դիմակ կա


iOS 14.5 օպերացիոն համակարգի բետա տարբերակում ավելացել է նոր կարգավորում, որը թույլ է տալիս ապաարգելափակել սմարթֆոնը, երբ օգտատիրոջ դեմքին դիմակ կա: Այս գործառույթը աշխատում է միայն այն դեպքում, երբ օգտատիրոջ Apple Watch-ը գտնվում է մոտակայքում: 


Այս նոր գործառույթը հնարավոր է միացնել նոր օպերացիոն համակարգի կարգավորումներում:
Կարդալ ավելին
Մեկնարկել է iPhone-ով նկարած լուսանկարների ամենամյա մրցույթը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները

Մեկնարկել է iPhone-ով նկարած լուսանկարների ամենամյա մրցույթը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները


Մեկնարկվել է iPhone Photography Awards 2021 մրցույթի հայտերի ընդունումը, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները աշխարհի տարբեր երկրներից: Մասնակցությունը վճարովի է և գումարը կախված է մրցույթին ներկայացվող լուսանկարների քանակից: Օրինակ մի լուսանկարի դեպքում 5.5 դոլար է, իսկ 5 լուսանկարի դեպքում 18.5: Մրցույթում ներկայացված լուսանկարները բաժանվելու են 18 կատեգորիաների և բոլոր կատեգորիաներում մրցանակային 3 տեղ գրավողները ստանալու են մրցանակներ (Apple-ի սարքեր, ոսկու ձուլակտորներ): 

2020թ. հաղթող լուսանկարը Ռուսաստանից էր

2020թ. հաղթող լուսանկարը

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021թ. մարտի 13-ն է: Մրցույթին ներկայացվող լուսանկարները բնականաբար պետք է նկարահանված լինեն iPhone-ով:

Արգելվում է մրցույթին ներկայացնել համակարգչի ծրագրերով մշակված լուսանկարները (օր. Photoshop-ով), սակայն iOS համակարգի ծրագրերի վրա արգելք չկա:

Անցած տարվա հաղթողներին նվիրված Armblog-ի գրառումը կարող եք տեսնել այստեղ: Բոլոր տարիների հաղթող լուսանկարները կարող եք տեսնել մրցույթի պաշտոնական կայքում:

Կարդալ ավելին
iOS 14, iPadOS 14, tvOS 14 և watchOS 7 համակարգերը հասանելի են բոլորի համար

iOS 14, iPadOS 14, tvOS 14 և watchOS 7 համակարգերը հասանելի են բոլորի համար

Apple ընկերությունը թողարկել է iOS 14, iPadOS 14, tvOS 14 և watchOS 7 օպերացիոն համակարգերի ստաբիլ գլոբալ տարբերակը բոլոր օգտատերերի համար: iOS օպերացիոն համակարգ կարող են թարմացնել հետևյալ սմարթֆոններ ունեցողները:


iOS 14 օպերացիոն համակարգի նոր գործառույթների մասին կարող եք կարդալ Արմբլոգի նախորդ գրառումներից մեկում:

Կարդալ ավելին
Ուղիղ միացում: Apple-ը ներկայացնում է նոր սարքեր

Ուղիղ միացում: Apple-ը ներկայացնում է նոր սարքեր



Կարդալ ավելին
Ինչքան դիմացկուն է Samsung Galaxy Note20 Ultra սմարթֆոնը (վիդեո)

Ինչքան դիմացկուն է Samsung Galaxy Note20 Ultra սմարթֆոնը (վիդեո)


YouTube-ի PhoneBaff կանալի հեղինակները փորձարկել են վերջերս թողարկված Samsung Galaxy Note20 Ultra և iPhone 11 Pro Max սմարթֆոնների դիմացկունությունը: Նշեմ, որ Galaxy Note20 Ultra-ն շուկայում առաջին սմարթֆոնն է, որի վրա տեղադրված է Gorilla Glass-ի ամենավերջին Victus պաշտպանիչ ապակին: Փորձարկումներից երևում է, որ Samsung-ի վերջին սմարթֆոնն ավելի ամուր ու դիմացկուն է:

Կարդալ ավելին
Հայտնի են iPhone Photography Awards 2020 մրցույթի հաղթողները

Հայտնի են iPhone Photography Awards 2020 մրցույթի հաղթողները


Նյու Յորքում կայացավ 13-րդ iPhone Photography Awards մրցույթի արդյունքների ամփոփումը: Առաջին հորիզոնականում է հայտնվել Սանկտ Պետերբուրգի բնակիչ Արտյոմ Բարիշևի կողմից կատարված լուսանկարը, երկրորդ հորիզոնականը Չինաստանից է, իսկ երրորդը՝ Իրաքից: Մրցույթի Գռան Պրի մրցանակը ստացել է Բրիտանացի մասնակիցը:Նշեմ, որ մրցույթին մասնակցող լուսանկարները պետք է նկարված լինեն iPhone-ով, սակայն չի արգելվում մշակել գրաֆիկական ծրագրերով:

Առաջին հորիզոնական


Երկրորդ հորիզոնական


Երրորդ հորիզոնական


Գրան Պրի


Լուսանկարներ, որոնք իրենց կատեգորիաներում զբաղեցրել են առաջին հորիզոնականը



















Կարդալ ավելին
iPhone-ի կորպուսը թակելով հնարավոր է անել տարբեր գործողություններ

iPhone-ի կորպուսը թակելով հնարավոր է անել տարբեր գործողություններ


Նոր iOS 14 օպերացիոն համակարգում օգտատերերը հայտնաբերել են նոր գործառույթ, որը թույլ է տալիս ընտրել այն գործողությունները, որոնք կկատարվեն iPhone-ի կորպուսը երկու կամ երեք անգամ թակելով: Այս նոր գործառույթը հնարավոր է ակտիվացնել Settings > Accessibility > Touch > Back Tap էջում:


Համադրելով այս գործառույթը iOS-ի HomeKit-ի հետ, հնարավոր է օրինակ երկու անգամ թակելով վառել սենյակի լույսը: 




Բնականաբար կարող եք կատարել ավելի պարզ գործողություններ (սքրինշոթ անել, բացել ձայնային օգնականը և այլն):


Կարդալ ավելին