iPhone 14-ի «ավտովթարի մասին տեղեկացնող» գործառույթը «կեղծ» զանգում է 911 նաև ատրակցիոններից

Ամսաթիվ

iPhone 14 սմարթֆոններում Apple-ը ներդրել է ավտոպատահարների ճանաչման գործառույթ, որը վթարի դեպքում ավտոմատ զանգում է 911 ու այդ մասին տեղեկացնում փրկարար ծառայությանը: Սակայն 911-ից հայտնում են, որ այս գործառույթը կատարում է կեղծ զանգեր, երբ օգտատերը նստում է ատրակցիոն: Թվիթերում լրագրողներից մեկը աուդիո-տեսանյութ է տեղադրել, որտեղ iPhone-ը զանգել է 911 և լսվում են ճիչերի ձայներ: Տեսանյութում iPhone-ի կողմից հայտնած կոորդինատները ատրակցիոնի կոորդինատներ են:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն