Ինչու է վերջերս Yandex.ru կայքը վերահասցեավորվում dzen.ru կայքի վրա
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi2MmoeNoO6ZiOx11zeQwgQxga9lgVJ9zmZAik9M6Nhm78TyVt1O8qTuCp0oOyujflyw3bBKlugjnM5t-13jCNTF8gBToUcO64oMwDo5mUeUbdtseZClW7XNjBWqJ1d9CcKJQa1u2hO0CTBP5kWb-fPFQFV7O3v2QSTGr0wTdHQja54q7_4gwinIpr85w/w640-h348/2022-10-06_15-09-42.png)
Ս.թ. սեպտեմբերի 12-ին «Яндекс» ընկերությունը ակտիվացրել է yandex.ru-ից դեպի dzen.ru վերահասցեավորման գործառույթը: Դա տեղի է ունեցել «Дзен» և «Новости» ծառայությունների VK ընկերությանը վաճառելուց հետո: Նշեմ, որ 1997 թվակային գործող yandex.ru դոմեյնը գործարքի համաձայն մնալու է Яндекс-ին և չի փոխանցվելու VK ընկերությանը: Նշվում է, որ այս վերահասցեավորումը ժամանակավոր է:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEj_rQ3cYyG45OQbYedZH8GFqdgeucU__vR8LEyNSG4olzA9CRgssEXIuuIPsQYgRj2REIEXOxGFfxepTbYFz9IMZhxPfnJSDnWk_SSTCZrPB7xyKmUvagEkmf9l9st6m0XRSqj9YjWxxWAKVz36JC4W5bcRKrZSB1XF2kvqdAKOSsk2QAk9hOZ1baWViw/w640-h362/2022-10-06_15-06-26.png)
Яндекс որոնողական համակարգի գլխավոր էջը տվյալ պահին հնարավոր է տեսնել այցելելով ya.ru կայքը: Այս նոր էջի վրայից բացակայում են նորությունները և նախկինում առկա մնացած տվյալների մեծ մասը: Էջի վրա ցուցադրվում է որոնման դաշտը, ինչպես նաև եղանակի, խցանումների և տարադրամի փոխարժեքի մասին տվյալներ:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEhoNHyLL8_JpTr5-sVhLTHG4ttUJPzwSCku7d-1bCEoYsGp9M6sK3lpwbyrDMj29W5HNMMnMn0T0wAzitxnGpX7ZjdX9ennQ6WH6QC8heu0CqSEoKJL17_i8si327YFxSOtTVwhzXY6nkot2f3Dly3k3np_pGZscyttKEdrI8lW9GgKDnFB1b2wBgxutw/w640-h376/2022-10-06_15-00-12.png)
Նշեմ, որ վերահասցեավորված dzen.ru կայքում որոնողական համակարգը Яндекс-ինն է, այսինքն տարբերություն չկա, թե որ կայքում կորոնեք անհրաժեշտ ինֆորմացիան: Վերահասցեավորումը տվյալ պահին կատարվում է միայն գլխավոր էջի դեպքում: Այսինքն շարունակում են աշխատել https://yandex.ru/maps և մնացած ծառայությունների հասցեները:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEilD0kR-HvdYolgMIAgE8GoEp5ejhjLBJiS5kktAG3Ar1murrjcYed-m054e7T3gxAibM_ncEaY3VCJK0zVO8B4KzXmVwptROdyDsNCV4tSQgaeF1ljTIb017Wos2f8rJKv5U2joqSet6hC44xb8XE3SzdvX6UZlaYsJvBfo4ZshrHsI4B852fariEZcg/w640-h372/2022-10-06_15-01-46.png)
Հիշեցնեմ, որ օգոստոսի 23-ին Яндекс ընկերությունը պաշտոնապես հայտնեց, որ «Дзен» և «Новости» ծառայությունները վաճառում է VK-ին և նրանից գնում է սննդի առաքման Delivery Club ծառայությունը: