Իլոն Մասկը գնեց Թվիթերը և աշխատանքից ազատեց գործադիր տնօրեններին
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEg2AiEX285D8YZIqPjSIuflvabselr5iZi7l4gbnCWnhJSfCC36mfxmxM64LxsruiCGolH9hbIMh5Em-RXmCd6vF0zXr3ADRJDW61nfOV1TyhPehXklzo26sLehXm3RlxvDTMv-BP8JbVaaTCKyuMzbN0rZeBEWZtXq3ruqnrAq-urkd0lTjNwc8tV6NA/w640-h320/elon-musk-twitter.jpg)
Tesla-ի ղեկավար Իլոն Մասկին վերջապես հաջողվեց գործարքը ավարտին հասցնել և գնել Թվիթերը 44 միլիարդ դոլարով: Գործարքը կատարելուց հետո նաև Թվիթերում գրել է՝ «Թռչնակն արդեն ազատ է»: Մասկը նաև գովազդատուներին է ուղերձ հղել Թվիթերում, որում նշում է, որ Թվիթերը գնել է ոչ թե գումար վաստակելու համար, այլև մարդկությանը օգնելու համար:
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEh6eTBBhpQ9NDNWnz2_jhCJ-I8X07h5gI7eghMUTR0C5OCUzOdBMkFwfP2HQdTUPCEjQ6swpYoYDzwKjXVU39dTlkG7zdfp-QBBMKV2mekZhlEJ4vnsG3gZ4RpeOGvxkKCmN8WeZznOy4MK91kotPcqCmfZwgfWpVngVykhzZYl6nGmNnRyZGRx26ZvOQ/w640-h260/2022-10-28_20-37-22.png)
Նշվում է, որ Մասկը անմիջապես աշխատանքից հեռացրել է գործադիր տնօրենին, իրավաբանական և ֆինանսական բաժինների ղեկավարներին: Ընդհանուր առմամբ նրանք ստացել են 88 միլիոն դոլարի փոխհատուցում: Միայն գլխավոր գործադիր տնօրենը ստացել է 38.7 միլիոն դոլար փոխհատուցում: