Google-ը պաշտոնապես ներկայացրեց Pixel 7 և Pixel 7 Pro սմարթֆոնները

Ամսաթիվ

Google ընկերությունը պաշտոնապես ներկայացրեց Pixel 7 և Pixel 7 Pro սմարթֆոնները: Սմարթֆոններն արտաքնապես նման են նախորդ մոդելներին, սակայն կան որոշ փոփոխություններ: Օրինակ նախորդ մոդելների կորպուսները երկգույն էին, իսկ նոր մոդելները միագույն են: Նոր սերնդի սմարթֆոններում տեսախցիկների վահանակը ալյումինից է: 


Pixel 7 սմարթֆոնն ունի 6,32 դյույմանոց OLED էկրան (2400×1080, 90 Հց, 1400 nit), որը ծածկված է Gorilla Glass Victus ապակիով: 


Pixel 7 սմարթֆոնն ունի 8 ԳԲ LPDDR5 օպերատիվ և 128/256 ԳԲ UFS 3.1 ներքին հիշողություն: 

Pixel 7 սմարթֆոնի մարտկոցը 4355 մԱժ է: Սմարթֆոնը լիցքավորվում է նաև անլար: Սմարթֆոնն ունի USB-C 3.2, Wi-Fi 802.11ax, Bluetooth 5.2, GPS, LTE, 5G, eSIM, NFC մոդուլներ: 


Pixel 7 սմարթֆոնի տեսխախցիկները բլոկը բաղկացած է 50 Մպ (f/1,85) հիմնական, 12 Մպ (f/2,2, 106°) լայնանկյուն և 10.8 Մպ ( f/2,2) սելֆի մոդուլներից: 


Pixel 7 Pro սմարթֆոնն ունի 6,7 դյույմանոց OLED էկրան (3120×1440, 120 Հց, 1500 nit), որը ծածկված է Gorilla Glass Victus ապակիով: 


Pixel 7 Pro սմարթֆոնն ունի 12 ԳԲ LPDDR5 օպերատիվ և 128/256/512 ԳԲ UFS 3.1 ներքին հիշողություն: 


Pixel 7 Pro սմարթֆոնի մարտկոցը 5000 մԱժ է: Սմարթֆոնը լիցքավորվում է նաև անլար: Սմարթֆոնն ունի USB-C 3.2, Wi-Fi 802.11ax, Bluetooth 5.2, GPS, LTE, 5G, eSIM, NFC մոդուլներ: 


Pixel 7 Pro-ն հետևի հատվածում ունի տեսախցիկի երեք մոդուլներ՝ 50 Մպ (f/1,85) հիմնական, 12 Մպ(f/2,2, 106°) լայնանկյուն, 48 Մպ (f/3,5) տելեֆոտո: Սմարթֆոնի առջևում տեղադրված է 10,8 Մպ ( f/2,2) տեսախցիկ: 


Նոր սմարթֆոնների տեսախցիկներն ունեն մի շարք նոր գործառույթներ: Օրինակ Guided Frame-ը ձայնային հուշումներով օգնում է ճիշտ դիրք ընդունել լուսանկարվելու համար: Սա կարող է օգտակար լինել օրինակ տեսողության հետ խնդիրներ ունեցողների համար: 


Night Sight գիշերային լուսանկարների գործառույթն այժմ աշխատում է երկու անգամ ավելի արագ: Photo Unblur տեխնոլոգիան լուսանկարները մաքրում է «աղմուկներից» (օրինակ շարժման ժամանակ արված նկարները): 


Cinematic Blur գործառույթը նկարված վիդեոներում ստեղծում է խորության էֆեկտ: Վիդեոներն ի դեպ նկարվում են 4K թողունակությամբ 60 կադր վայրկյանում: Super Res Zoom գործառույթը թույլ է տալիս ստանալ 2X որակյալ զում, իսկ Pro տարբերակներում տելեօբյեկտիվը 5X զումը միավորում է հիմնական տեսախցիկի 2X զումին և ստացվում է որակյալ 10X զում: Սմարթֆոնի թվային զումը 30x է (արհեստական բանականության շնորհիվ): 


Macro Focus  գործառույթը թույլ է տալիս ստանալ «մաքուր» նկարներ 3 սմ հեռավորությունից լուսանկարելու դեպքում: 7 Pro-ի տեսախցիկի լայնանկյուն մոդուլը լուսանկարում է 21%-ով ավելի շատ տարածք, քան Pixel 7-ը:


Pixel 7 և 7 Pro սմարթֆոններում տեղադրված է 4 նանոմետրանոց Google Tensor G2 նոր պրոցեսորը, որի արտադրմանը մասնակցել է նաև Samsung ընկերությունը: Մեքենայական ուսուցման գործողություններն այս պրոցեսորը կատարում է 60%-ով ավելի արագ և 20%-ով ավելի էֆեկտիվ: Անվտանգության համար սմարթֆոններում պատասխանատու է առանձին Titan M2 չիպը: 


Pixel 7 և 7 Pro սմարթֆոնները Extreme Battery Saver ռեժիմում մեկ լիցքավորումով աշխատում են 72 ժամ: Սմարթֆոնները արագ լիցքավորման տեխնոլոգիայով 50% լիցքավորվում են 30 րոպեում: Սմարթֆոններն առկա է նաև ռեվերսիվ լիցքավորման տեխնոլոգիա: Այսինքն կարող են անլար լիցքավորել այլ սարքեր կամ լիցքավորվել այլ ռեվերսիվ սմարթֆոններից: Սմարթֆոնների համար անվտանգության և այլ թարմացումներ կթողարկվեն մոտակա 5 տարին: Սմարթֆոններում տեղադրված է Անդրոիդ 13:


Pixel 7 և 7 Pro սմարթֆոնների նախավաճառքը մեկնարկում է այսօր: Սմարթֆոնների գները նույնն են, ինչ նախորդ սերնդի սմարթֆոնների գները մեկնարկում: 

Pixel 7 128 Գբ - 599$
Pixel 7 256 Գբ - 699$
Pixel 7 Pro - 128 Գբ - 899$
Pixel 7 Pro - 256 Գբ - 999$
Pixel 7 Pro - 512 Գբ - 1099$

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն