Այս հավելվածը Անդրոիդ սմարթֆոնների վրա հասանելի է դարձնում iPhone 14-ի Dynamic Island գործառույթը

Ամսաթիվ

Apple ընկերությունը վերջերս ներկայացրեց iPhone 14 սմարթֆոնները, որոնց առջևի տեսախցիկները վահանակը տեղադրված է այսպես կոչված «կղզյակի» մեջ: Apple ընկերությունը ներկայացրեց նաև Dynamic Island գործառույթը, որը ցուցադրում է օգտակար ինֆորմացիան անմիջապես այդ կղզյակի մեջ: Այսինքն տեսախցիկների կղզյակը լայնանում է և այնտեղ հայտնվում է օրինակ զանգողի տվյալները կամ այլ ծրագրերի ծանուցումները:

Տվյալ պահին շուկայում առկա են բազմաթիվ սմարթֆոններ, որոնք ունեն տեսախցիկների նմանատիպ կղզյակ: Այսինքն Անդրոիդում Dynamic Island-ի էֆեկտը ստանալու համար անհրաժեշտ է միայն համապատասխան ծրագրային ապահովում: Հենց այս նպատակով ստեղծվել է dynamicSpot հավելվածը, որը կարճ ժամանակահատվածում ունի ավելի քան մեկ միլիոն ներբեռնում և բազմաթիվ դրական արձագանքներ: Պետք է ընդամենը տեղադրել հավելվածը և կատարել պահանջվող կարգավորումները: Նշեմ, որ dynamicSpot-ում կա նաև տեսախցիկի վահանակի դիրքը ընտրելու գործառույթ, որպեսզի այն հարմարեցնեք ձեր սմարթֆոնին:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն