Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
Սենյակից դուրս գալու հերթական դժվար խաղը

Սենյակից դուրս գալու հերթական դժվար խաղը


Ներկայացնում եմ սենյակից դուրս գալու հերթական դժվար խաղը: Փորձեք ինքնուրույն գտնել պահանջվող առարկաները և դուրս գալ այս սենյակից:
Կարդալ ավելին
2012/2013թ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խմբերն արդեն հայտնի են

2012/2013թ. մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խմբերն արդեն հայտնի են


 


А խումբ
1. «Պորտու»
2. «Դինամո Կիեւ»
3. ՊՍԺ
4. «Դինամո Զագրեբ»

В խումբ
1. «Արսենալ»
2. «Շալկե»
3. «Օլիմպիակոս»
4. «Մոնպելյե»

С խումբ
1. «Միլան»
2. «Զենիթ»
3. «Անդերլեխտ»
4. «Մալագա»

D խումբ
1. «Ռեալ»
2. «Մանչեսթեր Սիթի»
3. «Այաքս»
4. «Բորուսիա Դորտմունդ»

Е խումբ
1. «Չելսի»
2. «Շախտյոր»
3. «Յուվենտուս»
4. «Նորդշելանդ»

F խումբ
1. «Բավարիա»
2. «Վալենսիա»
3. «Լիլ»
4. ԲԱՏԷ

G խումբ
1. «Բարսելոնա»
2. «Բենֆիկա»
3. «Սպարտակ»
4. «Սելթիկ»

H խումբ
1. «Մանչեսթեր Յունայթեդ»
2. «Բրագա»
3. «Գալաթասարայ»
4. ՉՖՌ
Կարդալ ավելին
Apple-ի և Samsung-ի մասին կուտը կերան համարյա բոլոր լրատվական կայքերը

Apple-ի և Samsung-ի մասին կուտը կերան համարյա բոլոր լրատվական կայքերը



Կարծում եմ ինտերնետում արդեն մի քանի տեղ կարդացել եք այն մասին, որ արտոնագրային վեճում պարտված Samsung ընկերությունը Apple-ի գրասենյակ է ուղարկել 5 ցենտանոց կոպեկներով բեռնված 30 բեռնատար: Ըստ այդ լուրերի օգոստոսի 28-ի առավոտյան 5 ցենտանոց կոպեկներով բեռնված 30 բեռնատարները մոտեցել են Կալիֆորնիայում գտնվող Apple-ի գրասենյակին: Անվտանգության աշխատակիցները չեն շտապել բեռանաթափել մեքենաները, սակայն Samsung-ի գլխավոր տնօրենը հեռախոսով Apple-ի ղեկավարին պարզաբանել է, որ հենց այսպես է ընկերությունը որոշել վճարել 1 միլիարդ դոլարը: 



Անկեղծ ասած հենց ամենասկզբից չեմ հավատացել այս տեղեկությանը և պարզվում է, որ ճիշտ եմ արել: Իրականում դա կուտ է, որը կերել են աշխարհի համարյա բոլոր լրատվական կայքերը: Դե բնական է, որ հայկական հայտնի ու ոչ հայտնի լրատվական կայքերը կուտ ուտելու առիթը այս անգամ նույնպես բաց չեն թողել: Իրականում այդ լուրերը ամենասկզբում տարածել է Մեքսիկական El Deforma կայքը, որը հայտնի է որպես կեղծ նորություններ տարածող կայք: Հետաքրքիրն այն է, որ այդ կայքը ունի "Oրվա խորհուրդը" բաժին, որտեղ կեղծ լուրերի տարածման օրը գրված է եղել՝  "Եթե դուք պատրաստվում եք գողանալ նորություններ, ապա նախևառաջ համոզվեք, որ դուք որպես աղբյուր չեք վերցրել կեղծ նորությունների կայք":

Բացի վերևում նշված փաստը, կան մի քանի այլ փաստեր, որոնք ապացուցում են տարածված լուրերի կեղծ լինելու հանգամանքը.

1.Samsung-ի տուգանքը դեռևս վճարման ենթակա չի: Այն դեռևս պետք է հաստատվի վերաքննիչ դատարանի կողմից մոտակա շաբաթների ընթացքում:

2.Պատկերացրեք, թե որքան մեծ կշիռ կկազմի 1 միլիարդին համապատասխան 5 ցենտանոց մետաղադրամների կշիռների գումարը: Հաշվարկներից հետո պարզ է դառնում, որ այդ մետաղադրամների ընդհանուր կշիռը կկազմի 100.000 տոննա: Այդ զանգված տեղափոխելու համար իհարկե 30 բեռնատար ավտոմեքենայի փոխարեն անհրաժեշտ է մոտավորապես 2755 18 անիվանոց բեռնատար ավտոմեքենա:

Հ.Գ.
Մի հիմար քարը գլորում է ջրհորը, հազար խելոքով չեն կարողանում այդ քարը դուրս հանել:
Կարդալ ավելին
Մադրիդի Ռեալը դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր

Մադրիդի Ռեալը դարձավ Իսպանիայի Սուպերգավաթակիր


Կարդալ ավելին
Ֆեյսբուքը սերվերներից վերջնականապես կջնջի օգտատերերի լուսանկարները 30 օր անց

Ֆեյսբուքը սերվերներից վերջնականապես կջնջի օգտատերերի լուսանկարները 30 օր անց


Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի այն փաստին, որ Ֆեյսբուքում տեղադրված լուսանկարները սոցիալական ցանցից ջնջելուց հետո դրանք շարունակում են պահպանվել Ֆեյսբուքի սերվերների վրա և ուղիղ հղումով հասանելի են բոլորին: Մինչ այժմ ոչ մի ժամկետ չկար դրված այդ լուսանկարների վրա: Այսինքն Ֆեյսբուքից ջնջված լուսանկարները կարող են մնալ սերվերների վրա ամիսներ շարունակ: Այդ փաստը իհարկե առաջացրել էր բազմաթիվ օգտատերերի դժգոհությունը և մի քանի ամիս առաջ Ֆեյսբուքը ընդունեց, որ սոցիալական ցանցում կա այդպիսի բացթողում և դա պայմանավորված է լուսանկարների տեղադրման և պահպանման հին համակարգով: Այժմ լուսանկարների պահպանման նոր համակարգ է գործում, որը սերվերների վրայից ջնջելու է սոցիալական ցանցում օգտատերերի կողմից ջնջված լուսանկարները 30 օր անց:
Կարդալ ավելին
Հետևեք թռիչքի մեջ գտնվող ինքնաթիռներին 3D ռեժիմով

Հետևեք թռիչքի մեջ գտնվող ինքնաթիռներին 3D ռեժիմով



Նախորդ գրառումներից մեկում անդրադարձել էի մի օգտակար ու հետաքրքիր կայքի, որի միջոցով հնարավոր է հետևել թռիչքի մեջ գտնվող բոլոր ինքնաթիռներին օնլայն ռեժումում Google-ի քարտեզի վրա: Վերջերս հայտնաբերեցի նաև, որ այդ կայքում ավելացել է թռիչքի մեջ գտնվող ինքնաթիռի 3D մոդելը քարտեզի վրա տեսնելու հնարավորություն: Օրինակ կարող եք հետևել, թե ինչպես է վայրէջք կատարում տվյալ ինքնաթիռը: Այդ ֆունկցիան տեսնելու համար անհրաժեշտ է սեղմել ինքնաթիռի վրա և ձախ կողմի վահանակից ընտրել CockPit View:

Կարդալ ավելին
iTypewriter սարքի միջոցով iPad պլանշետը վերածվում է հին տպագրական մեքենայի

iTypewriter սարքի միջոցով iPad պլանշետը վերածվում է հին տպագրական մեքենայի



Նորարար Օստին Յանգը ստեղծել է iTypewriter անունով մի սարք, որի միջոցով հնարավոր է iPad պլանշետներով տեքստ հավաքել՝ օգտագործելով հին տպագրական մեքենաները: Դրա համար անհրաժեշտ է ընդամենը iPad-ը տեղադրել տպագրական մեքենայի այն մասում, որտեղ սովորաբար տեղադրվում են թղթերը: Տպագրական մեքենայի էֆեկտը կատարյալ դարձնելու համար հնարավոր է iPad-ի վրա տեղադրել հատուկ ծրագիր, որը սենսորային ստեղնաշարին ավելացնում է ձայնային էֆեկտներ: iTypewriter  սարքը առայժմ վաճառքում չկա, սակայն դրա հեղինակը նախատեսում է այն շուտով հանել վաճառքի:
Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Կարեն Ղազարյանը
Կարդալ ավելին
Ներբեռնեք օրինական Windows 8 Enterprise տարբերակը 90 օր ժամկետով

Ներբեռնեք օրինական Windows 8 Enterprise տարբերակը 90 օր ժամկետով



Այժմ Microsoft-ի պաշտոնական կայքից ցանկացած օգտագործող կարող է ներբեռնել օրինական Windows 8 Enterprise օպերացիոն համակարգ և օգտագործել 90 օր ժամկետով: Պաշտոնական կայքից ներբեռնելու դեպքում պաշտպանված կլինեք վնասակար ծրագրերից, որոնք կարող են ներառված լինել այլ կայքերում տեղադրված Windows 8-ի փաթեթների մեջ: Ներբեռնելու համար անհրաժեշտ  է՝

1.Այցելել այստեղ:
2.Ամենաներքևում սեղնել Get Started Now կոճակը
3.Կատարել մուտք Windows Live պրոֆիլ (եթե չունեք Windows Live ID , ապա կարող եք գրանցվել այստեղ): 
4. Լրացնել պահանջվող տվյալները և սեղմել Continue:
Կարդալ ավելին
Ստեղծեք վիրտուալ թանգարան Ֆեյսբուքի Ձեր լուսանկարներով

Ստեղծեք վիրտուալ թանգարան Ֆեյսբուքի Ձեր լուսանկարներով



Intel ընկերությունը ստեղծել է մի հետաքրքիր կայք, որը թույլ է տալիս Ֆեյսբուքի նկարներով ստեղծել վիրտուալ թանգարան և կատարել վիրտուալ այց դեպի այդ թանգարան գեղեցիկ երաժշտության ներքո: Անհրաժեշտ է ընդամենը այցելել ներքևի կայքը և սեղմել Connect To Facebook կոճակը: Այնուհետև ծրագրին պետք է տալ իրավասություններ, որպեսզի այն կարողանա Ֆեյսբուքի Ձեր պրոֆիլից վերցնել լուսանկարներ և այլ անհրաժեշտ տվյալներ: 



Կարդալ ավելին