Հաճախակի տրվող հարցեր
«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղի երկրորդ տարբերակը
Նոր խաղ Android-ի համար: ArmHang
Լսեք հայկական ռադիոկայաններն օնլայն: ArmRadio
Վաստակեք իրական գումար՝ ինտերնետ կայքեր այցելելով
Լսեք հայկական և արտասահմանյան ռադիոկայաններն օնլայն ռեժիմով
Հայաստանում աշխատանք գտնելու կայքերի ամբողջական ցանկ
Չափեք Ձեր ինտերնետի արագությունը
Ֆեյսբուքի հայկական էջերի վարկանիշային աղյուսակ
GTA V խաղի PC տարբերակի թողարկման ժամկետը նորից փոխվել է

GTA V խաղի PC տարբերակի թողարկման ժամկետը նորից փոխվել է


PC համակարգիչների համար նախատեսված  GTA V խաղի թողարկման ժամկետը նորից փոխվել է: Այն կթողարկվի 2015թ.  հունվարի 27-ին: Հիշեցնեմ, որ այն պետք է թողարկվեր այս տարվա աշնանը, սակայն խաղի ստեղծողները մտքափոխվել են: Նշվում է նաև, որ ս.թ. նոյեմբերի 18-ին նոր սերնդի խաղային կոնսոլների համար կթողարկվի  GTA V խաղի թարմացված տարբերակը:



Թարմացված տարբերակում կավելանան նոր կենդանիներ, եղանակային էֆեկտներ, ավելի քան 100 ռադիոկայաններ, մեքենաներ, զենքեր և հանձնարարություններ:
Կարդալ ավելին
Սմարթֆոններից օգտվողների համար Չինաստանում կառուցել են հատուկ ճանապարհ

Սմարթֆոններից օգտվողների համար Չինաստանում կառուցել են հատուկ ճանապարհ


Աշխարհի բազմաթիվ քաղաքներում կառուցված են հատուկ ճանապարհներ, որոնք նախատեսված են հեծանվորդների համար: Սակայն Չինաստանում որոշել են ստեղծել ևս մեկ հատուկ ճանապարհ, որը նախատեսված է քայելու ընթացքում սմարթֆոններից օգտվողների համար: Այդ ճանապարը ստեղծված է հետիոտների անվտանգությունը ապահովելու համար, քանի որ սմարթֆոնից օգտվելու ժամանակ մարդիկ հաճախ չեն նկատում, թե ինչ է կատարվում իրենց շուրջը և կարող են վնասել իրենց կամ շրջապատող մարդկանց: 


Սմարթֆոններից օգվողների համար նախատեսված ճանապարհը գտնվում է սովորական ճանապարհի կողքին և դրանից բաժանվում է երկու սպիտակ սպիտակ գծերով:
Կարդալ ավելին
Apple-ը ներկայացրեց iPhone 6-ը և Apple Watch-ը։ Հայերեն վիդեո-անդրադարձ

Apple-ը ներկայացրեց iPhone 6-ը և Apple Watch-ը։ Հայերեն վիդեո-անդրադարձ

Կարդալ ավելին
Samsung-ը ներկայացրեց նոր Samsung Gear S «խելացի» ժամացույցը

Samsung-ը ներկայացրեց նոր Samsung Gear S «խելացի» ժամացույցը


Բացի  Galaxy Note 4 և Galaxy Note Edge սմարթֆոններից, Samsung ընկերությունը ներկայացրեց նաև նոր «խելացի» ժամացույց: Այն կոչվում է Samsung Gear S: Այս նոր ժամացույցն ունի 2 դյույմանոց Super AMOLED էկրան՝ 360×480 թողունակությամբ: Սարքն աշխատում է 2G և 3G կապի  ցանցերով և կարող է օգտագործվել զանգեր կատարելու և նամակներ ստանալու համար: Ժամացույցի մեջ տեղադրված է 2 միջուկանի 1Գհց պրոցեսոր, 512 Մբ օպերատիվ հիշողություն և 5Գբ ներքին հիշողություն: Սարքի վրա տեղադրված են նաև Wi-Fi, A-GPS և Bluetooth մոդուլներ, ինչպես նաև ակսելերոմետր, հիրոսկոպ, բարոմետր, ուլտրամանուշակագույն ճառագայթման և սրտի աշխատանքի սենսոր:


300 Մա/ժ մարտկոցի շնորհիվ սարքն առանց լիցքավորման աշխատում է 2 օր: Սարքը պաշտպանված է ջրից և փոշուց՝ IP67 ստանդարտի համաձայն: Ժամացույցն չափսերն են՝ 39,9×58,1×12,5 մմ: Սպիտակ մոդելի քաշը կազմում է 84 գրամ, իսկ սև մոդելինը՝ 67 գրամ:


Samsung Gear S  «խելացի» ժամացույցները աշխատում են Tizen օպերացիոն համակարգով: Սարքը թույլ է տալիս լսել երաժշտություն, տեսնել նորություններ և իմանալ եղանակի տեսությունը, օգտվել նավիգացիայի հնարավորություններից: Օգտատիրոջ ակտիվությանը հետևելու համար հասանելի են S Health և Nike+ Running ծրագրերը: Samsung Gear Apps-ի միջոցով հնարավոր է ժամացույցի մեջ տեղադրել նոր ծրագրեր:
Կարդալ ավելին
Samsung-ը ներկայացրեց Galaxy Note 4 սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրեց Galaxy Note 4 սմարթֆոնը


UNPACKED Episode 2 իրադարձության ժամանակ Samsung-ը պաշտոնապես ներկայացրեց Galaxy Note շարքի նոր ֆլագմենային սմարթֆոնը՝ Galaxy Note 4-ը: Այս մոդելն ունի 5.7 դյույմանոց Super AMOLED էկրան՝ Quad HD պիկսելների թողունակությամբ (2560×1440): Նոր մոդելում ավելացել են S Pen ստիլուսով աշխատելու համար մի քանի բարելավված ֆունկցիաներ: Տարբեր տարածաշրջաններում հասանելի կլինեն 4 միջուկանի (2.7 Գհց) և 8 միջուկանի (4 միջուկ՝ 1.9 Գհց և մնացած 4 միջուկը՝ 1.3Գհց) պրոցեսորներով տարբերակներ: Սմարթֆոնի օպերատիվ հիշողությունը 3 Գբ է, իսկ ներքին հիշողությունը՝ 32Գբ: Ի շնորհիվ micro SD քարտի հնարավոր է մեծացնել հիշողությունը ևս 64 Գբ-ով:



Samsung Galaxy Note 4 սմարթֆոնն հետնամասում ունի 16 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առջևի մասում՝ 3.7 Մպ: Սմարթֆոնն ունի WiFi, NFC, Bluetooth, GPS, IRDA մոդուլներ և մի շարք սենսորներ (ակսելերոմետը, հիրոսկոպ, բարոմետր, թվային կողմնացույց, մոտեցման սենսոր և այլն): Սմարթֆոնի վրա տեղադրված են նաև մատնահետքերի սկաներ և սրտի աշխատանքի սենսոր: Սմարթֆոնի վրա տեղադրված է 3220 մԱ/ժ մարտկոց: Այն աշխատում է Android 4.4 (KitKat) օպերացիոն համակարգով: 



Սմարթֆոնի գնի մասին տեղեկություն առայժմ չկա: Այն վաճառքի կհանվի ս.թ. հոկտեմբերից և հասանելի կլինի սև, սպիտակ, ոսկեգույն ու վարդագույն կորպուսներով:


Կարդալ ավելին
Օրվա կադրը

Օրվա կադրը


Ուղարկեց Մուրադյան Արտակը
Կարդալ ավելին
Samsung-ը ներկայացրեց ճկված էկրանով Galaxy Note Edge սմարթֆոնը

Samsung-ը ներկայացրեց ճկված էկրանով Galaxy Note Edge սմարթֆոնը



UNPACKED Episode 2 իրադարձության ժամանակ Samsung ընկերությունը ներկայացրեց մի քանի նորույթներ: Բոլորը սպասում էին  Galaxy Note 4 սմարթֆոնի և Galaxy Smart Watch ժամացույցի նոր մոդելին, սակայն Samsung-ը ներկայացրեց ևս մեկ նոր սարք, որը կոչվում է Galaxy Note Edge: Այս սմարթֆոնն առաձնանում է իր յուրահատուկ դիզայնով: Դրա էկրանը ճկված է կողի մասի վրա: Կողքի ճկված լրացուցիչ էկրանն օգտագործվում է հաճախ օգտագործվող ծրագրերը բացելու, ծանուցումները ցուցադրելու և այլ գործողությունների համար: Ընդ որում, հնարավոր է տեսնել ծանուցումները՝ առանց հիմնական էկրանի վրա կատարվող աշխատանքը դադարեցնելու:



Սմարթֆոնի վրա տեղադրված է 5.6 դյույմ անկյունագիծ ունեցող Super AMOLED էկրան, որն ունի Quad HD+  (2560x1440+160) թողունակություն: Սմարթֆոնի վրա տեղադրված է 4 միջուկանի  2,7 Գհց պրոցեսոր, 3 Գբ օպերատիվ հիշողություն, 32 Գբ կամ 64 Գբ ներքին հիշողություն: Հնարավոր է նաև շատացնել հիշողությունը՝ արտաքին microSD քարտի միջոցով: Սմարթֆոնի հետևի մասում տեղադրված է 16 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առջևի մասում՝ 3.7 մեգապիկսելանոց:


Galaxy Note Edge սմարթֆոնն ունի WiFi, NFC, Bluetooth, GPS, IRDA մոդուլներ և մի շարք սենսորներ (ակսելերոմետը, հիրոսկոպ, բարոմետր, թվային կողմնացույց, մոտեցման սենսոր և այլն): Սմարթֆոնի վրա տեղադրված են նաև մատնահետքերի սկաներ և սրտի աշխատանքի սենսոր: Galaxy Note Edge սմարթֆոնը ներառում է նաև S Pen գրիչ, որը կարող է օգտագործվել նաև սմարթֆոնի կողքի էկրանի համար:



Samsung Galaxy Note Edge սմարթֆոնի վրա տեղադրված է 3000 մԱ/ժ մարտկոց: Այն աշխատում է Android 4.4 (KitKat) օպերացիոն համակարգով: Սմարթֆոնի գնի և վաճառքի ամսաթվի մասին տեղեկություն առայժմ չկա:
Կարդալ ավելին
Apple-ի ականջակալների թաքնված ֆունկցիաները

Apple-ի ականջակալների թաքնված ֆունկցիաները


Apple ընկերության պաշտոնական ականջակալները բավականին թանկ արժեն, սակայն դրանք համեմատաբար որակով են և դիմացկուն: Այդ ականջակալների վրա կան ընդամենը 3 կոճակներ՝ ձայնի կառավարման երկու կոճակ և մեկ մեջտեղի կոճակ: Առաջին հայացքից թվում է, որ ականջակալներով հնարավոր է կատարել շատ քիչ գործողություններ, սակայն իրականում դրանք ունեն թաքնված ֆունկցիաներ: Օրինակ դրանցով կարող եք փոխել երգերը, լուսանկարվել, կառավարել հեռախոսազանգերը և կատարել մի շարք այլ գործողություններ: Եկեք մանրամասն տեսնենք, թե իրականում ինչ ֆունկցիաներ են թաքնված այդ ականջակալներում:


1.Մեկ անգամ սեղմեք մեջտեղի կոճակը՝ երաժշտությունը դադարեցնելու կամ շարունակելու համար (pause/play):


2.Ձայնը բարձրացնելու համար մեկ անգամ սեղմեք + նշանի վրա:



3.Ձայնը ցածրացնելու համար մեկ անգամ սեղմեք - նշանի վրա:


4.Երգը առաջ տալու համար 2 անգամ սեղմեք մեջտեղի կոճակը: Ընդ որում երկորդ սեղմումի դեպքում սեղմեք և 1-2 վայրկյան պահեք այդ կոճակը:


5.Երգը հետ տալու համար 3 անգամ սեղմեք մեջտեղի կոճակը: Ընդ որում երրորդ սեղմումի դեպքում սեղմեք և 1-2 վայրկյան պահեք այդ կոճակը:


6.Հաջորդ երգը լսելու համար 2 անգամ սեղմեք մեջտեղի կոճակը:


7.Նախորդ երգը լսելու համար 3 անգամ սեղմեք մեջտեղի կոճակը:


8.Siri-ն ակտիվացնելու համար սեղմեք և 1-2 վայրկյան պահեք մեջտեղի կոճակը:


9.Լուսանկարվելու համար բացեք տեսախցիկի ծրագիրը (camera) և սեղմեք + նշանը: 


10.Հեռախոսազանգին պատասխանելու համար մեկ անգամ սեղմեք մեջտեղի կոճակը:


11.Խոսակցությունը դադարեցնելու համար մեկ անգամ սեղմեք մեջտեղի կոճակը:


12.Հեռախոսազանգին չպատասխանելու համար մեկ անգամ սեղմեք և 1-2 վայրկյան պահեք մեջտեղի կոճակը:


13.Խոսակցության ընթացքում երկրորդ գիծ միացնելու համար մեկ անգամ սեղմեք մեջտեղի կոճակը:


14.Երկրորդ գծով խոսակցությունը դադարեցնելու համար մեկ անգամ սեղմեք և 1-2 վայրկյան պահեք մեջտեղի կոճակը:


Կարդալ ավելին
Youtube-ի ռուսական Rozetked կանալը ցուցադրել է iPhone 6-ը

Youtube-ի ռուսական Rozetked կանալը ցուցադրել է iPhone 6-ը




Մինչդեռ ամբողջ աշխարհը սպասում է ս.թ. սեպտեմբերի 9-ին տեղի ունեցող Apple-ի իրադարձությանը, որտեղ ըստ ամենայն հավանականության ներկայացվելու է նոր iPhone 6-ը, ռուսական Rozetked կանալը տեղադրել է մի տեսանյութ, որտեղ մանրամասն ներկայացվում է iPhone 6-ի արտաքին տեսքն ու տեխնիկական մի քանի պարամետրեր: Առայժմ հայտնի չի, թե ինչքանով է այս տեսանյութում ներկայացված սմարթֆոնը նման իրական iPhone 6-ին, սակայն սա մինչ այժմ ցուցադրված տեսանյութերի հետ համեմատած ավելի իրական է թվում:
Կարդալ ավելին
Գեղեցիկ ու օրիգինալ 275 ռեզյումեներ

Գեղեցիկ ու օրիգինալ 275 ռեզյումեներ


Microsoft Word ծրագիրն իր մեջ ներառում է ռեզյումեների նմուշներ, սակայն դրանք չափազանց ստանդարտ են ու ոչ այդքան շատ: Այս թերությունը վերացնելու համար խորհուրդ կտամ օգտվել այս հղումից, որտեղ տեղադրված են գեղեցիկ ու օրիգինալ 275 ռեզյումեների օրինակներ: 

Նշված կայքում ռեզյումեները դասավորված են ըստ բաժինների և գլխավոր էջի վրա ցուցադրվում են յուրաքանչյուր բաժնից երեք ռեզյումեներ: Մնացածները տեսնելու համար պետք է սեղմել ներքևի նկարում ցուցադրված կոճակը:



Բացված էջում ընտրեք ռեզումյեն և սեղմեք  Download կոճակը:


Այս քայլերից հետո վերջապես հայտնվում ենք ներբեռնման էջը, որտեղ պետք է սեղմել նկարում ցուցադրված կոճակը:


Կարդալ ավելին