Samsung-ը ներկայացրեց ճկված էկրանով Galaxy Note Edge սմարթֆոնը

Ամսաթիվ


UNPACKED Episode 2 իրադարձության ժամանակ Samsung ընկերությունը ներկայացրեց մի քանի նորույթներ: Բոլորը սպասում էին  Galaxy Note 4 սմարթֆոնի և Galaxy Smart Watch ժամացույցի նոր մոդելին, սակայն Samsung-ը ներկայացրեց ևս մեկ նոր սարք, որը կոչվում է Galaxy Note Edge: Այս սմարթֆոնն առաձնանում է իր յուրահատուկ դիզայնով: Դրա էկրանը ճկված է կողի մասի վրա: Կողքի ճկված լրացուցիչ էկրանն օգտագործվում է հաճախ օգտագործվող ծրագրերը բացելու, ծանուցումները ցուցադրելու և այլ գործողությունների համար: Ընդ որում, հնարավոր է տեսնել ծանուցումները՝ առանց հիմնական էկրանի վրա կատարվող աշխատանքը դադարեցնելու:



Սմարթֆոնի վրա տեղադրված է 5.6 դյույմ անկյունագիծ ունեցող Super AMOLED էկրան, որն ունի Quad HD+  (2560x1440+160) թողունակություն: Սմարթֆոնի վրա տեղադրված է 4 միջուկանի  2,7 Գհց պրոցեսոր, 3 Գբ օպերատիվ հիշողություն, 32 Գբ կամ 64 Գբ ներքին հիշողություն: Հնարավոր է նաև շատացնել հիշողությունը՝ արտաքին microSD քարտի միջոցով: Սմարթֆոնի հետևի մասում տեղադրված է 16 մեգապիկսելանոց տեսախցիկ, իսկ առջևի մասում՝ 3.7 մեգապիկսելանոց:


Galaxy Note Edge սմարթֆոնն ունի WiFi, NFC, Bluetooth, GPS, IRDA մոդուլներ և մի շարք սենսորներ (ակսելերոմետը, հիրոսկոպ, բարոմետր, թվային կողմնացույց, մոտեցման սենսոր և այլն): Սմարթֆոնի վրա տեղադրված են նաև մատնահետքերի սկաներ և սրտի աշխատանքի սենսոր: Galaxy Note Edge սմարթֆոնը ներառում է նաև S Pen գրիչ, որը կարող է օգտագործվել նաև սմարթֆոնի կողքի էկրանի համար:



Samsung Galaxy Note Edge սմարթֆոնի վրա տեղադրված է 3000 մԱ/ժ մարտկոց: Այն աշխատում է Android 4.4 (KitKat) օպերացիոն համակարգով: Սմարթֆոնի գնի և վաճառքի ամսաթվի մասին տեղեկություն առայժմ չկա:

Հավանեցի՞ր, դե տեղեկացրու ընկերներիդ,
կարդա նաև նմանատիպ գրառումները 😊

մեկնաբանություն Facebook-ի պրոֆիլով
0 մեկնաբանություն Google-ի պրոֆիլով

Գրել մեկնաբանություն