Windows 9-ի ներկայացման օրը հայտնի է
![](https://1.bp.blogspot.com/-LN7Nn40PC1Q/XywdvjMHYbI/AAAAAAAAlAQ/psfAd8Ql_YAFvTu_-7_np67HPczVcMb4wCLcBGAsYHQ/s200/Generic-calendar-page-icon.png)
![](https://blogger.googleusercontent.com/img/b/R29vZ2xl/AVvXsEi75eWmoYXnxsHz7DXGF0YEgs4xRHhnDln6Do3naM5UvP950szJR5FDKwtQKQiVFV-YRgIG2Hm5JKA0AMMn5x_9Sks0WA1GjqVqmETyl-Gj2DtPrpxd4XTC40z_tLmADVmDKG_vJuF43ULT/s1600/2014-09-15-image-21%5B1%5D.jpg)
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Microsoft պետք է ներկայացներ Windows 9 նոր օպերացիոն համակարգը ս.թ. սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: Այժմ արդեն Microsoft ընկերությունը հաստատել է այդ իրադարձության օրը: Այն կայանալու է ս.թ. սեպտեմբերի 30-ին Սան Ֆրանցիսկոյում: Այդ իրադարձության համար Microsoft-ը սկսել է հրավիրատոմսեր ուղարկել: Սպասվում է, որ պրեզենտացիայից անմիջապես հետո հասանելի կլինի Windows 9-ի Technical Preview տարբերակը, որը նախատեսված է սարքավորումներ և ծրագրեր մշակողների համար: Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս համացանցում տարածվել են մի շարք լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում ցուցադրվում են Windows 9-ի նոր ֆունկցիաները: Ըստ նախնական տվյալների, Windows 9-ի վերջնական տարբերակը հասանելի կլինի մյուս տարվա մեջ: